Հակոբ Պապիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Պապիկյան (Ժակ)
Ծնվել է օգոստոսի 26, 1979 (39 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն հաղորդավար, լրագրող
Աշխատանք 1999-ից

Հակոբ Պապիկյան (հայտնի է նաև որպես Ժակ), հայ հաղորդավար և պրոդյուսեր։ Ծնվել է 1979 թ. օգոստոսի 26-ին, Երևանում։ 1995 թ. ավարտել է Երևանի թիվ 194 միջնակարգ դպրոցը։ 1995-99 թթ սովորել է Հայաստանի ագրարային համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում։ 1998-1999 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար։ 1999 թ. «Այգ» հեռուստաալիքով վարել է «Կինոդար» ծրագիրը։ 2003-2009 թթ եղել է «Ոսկե քնար» հեռուստա-ռադիոերաժշտական նախագծի հեղինակը, պրոդյուսերը և վարողը։ 2004 թվականից հանդես է գալիս տարբեր միջոցառումների, նախագծերի, համերգային, կառավարական ծրագրերի կազմապերպիչ և հանդիսավար։ 2009-2010 թթ հեղինակել և վարել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Բենեֆիս» համերգային նախագիծը։ 2001 թ-ից աշխատում է «Ռադիո Վան» ռադիոկայանում՝ որպես խմբագիր և հաղորդավար։ 2004-2005 թթ և 2009 թ-ից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ վարում է առավոտյան ծրագիրը։