Հակոբ Չոլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Չոլաքյան
Ծնվել է1947[1]
Մասնագիտությունպատմաբան
Տիրապետում է լեզուներինհայերեն[2]

Հակոբ Մարտայի Չոլաքյան (1947[1]), հայ ազգագրագետ, պատմաբան, մատենագետ, պատմական գիտությունների թեկնածու (2002)։ ՀՀ «Մովսես Խորենացի» (2011) մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Չոլաքյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 16-ին Սիրիայի Քեսաբի շրջանի Գարադուրան գյուղում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1973 թվականից դասավանդել է Այնճարի և Բեյրութի վարժարաններում, 1976-2012 թվականներին՝ Հալեպի Քարեն Եփփե ազգային ճեմարանում, 1982-1988 թվականներին՝ Մխիթարյան հայագիտական բարձրագույն դասընթացներում, 1996-2012 թվականներին՝ Համազգայինի հայագիտական հաստատությունում։ 2014 թվականին՝ քեսաբահայության տեղահանումից հետո, ընտանիքով տեղափոխվել է Երևան, որտեղ աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել (հիմնականում՝ Հալեպում) Չոլաքյանի «Հալէպի պարբերական մամուլի համառօտ նկարագրութիւն» (1978), «Քեսապի ժողովրդական երգարվեստը» (1980), «Քեսապի բարբառը» (1986, լրամշկակված հրատարակություն՝ 2009), «Քեսապ» (հ. 1–3, 1995–2004), «Քարէն Եփփե հայ գողգոթային եւ վերածնունդին հետ» (2001), «Անտիոքի մերձակայ Ռուճի հովիտի հայերը (պատմա-ազգագրական ուսումնասիրութիւն)» (2002, 2006, Անթիլիաս), «Արցախեան ինքնաճանաչման բանաստեղծութիւնը» (1990) և այլ աշխատություններ, «Այսպէս սկսաւ գարունը» (1970, Բ.) բանաստեղծությունների ժողովածուն, «Քեսապի երեք օրերը. 21–23 մարտ 2014» (2014) օրագրություն-վավերագրությունը։ Կազմել է սփյուռքահայ դպրոցի պատմությանը նվիրված հուշամատյաններ և հայերենի դասագրքեր[3][4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137069340 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. «Հակոբ Չոլաքյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  4. Հակոբ Չոլաքյանի էջը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։