Հակոբ Նաղաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Նաղաշ
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ և նկարիչ

Հակոբ Նաղաշ, 18-րդ դարի հայ բանաստեղծ, նկարիչ, ծաղկարար։ 1722 թվականին հոր՝ Նաղաշ Հովնաթանի մահվան առթիվ գրած «Ողբերգութիւն յաղագս մահուան գեղեցկարուեստ վարպետ Յովնաթանի Նաղաշ...» ողբը ենթադրել է տալիս, որ այդ ժամանակ Հակոբ Նաղաշը եղել է 25-30 տարեկան։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են նրա 35 բանաստեղծությունները՝ մեծ մասամբ գրված սիրո մոտիվներով։ Դրանցից մի քանիսը վկայում է, որ Հակոբ Նաղաշն որոշ ժամանակ ապրել է Թիֆլիսում։ Նրա գործերից 21-ը տպագրվել է Նաղաշ Հովնաթանի «Բանաստեղծություններ» (1951) ժողովածուում։ Դրանք բովանդակությամբ նման են հոր՝ Նաղաշ Հովնաթանի երգերին։ Ուշագրավ է Հակոբ Նաղաշի Ողբը, որը նույնպես գրված է հոր՝ վերջերս հայտնաբերված «Ողբերգութիւն յաղագս մահուան Մահդասի Շահբազին Արզրումցւոյ...» խորագրով ողբի հետնությամբ։ Հակոբ Նաղաշը ստեղծագործել է հայերեն, թուրքերեն, վրացերեն։ Սակայն Հակոբ Նաղաշն ավելի հայտնի է իբրև նկարիչ։ Իր կրտսեր եղբոր՝ Հարությունի հետ ծաղկանկարել, նկարազարդել է վանքեր ու եկեղեցիներ, ծաղկազարդել ձեռագրեր։ Հակոբ Նաղաշի նկարիչ լինելու բազմաթիվ փաստեր կան գրավոր աղբյուրներում։ Այդ հաստատում են նաև նրա մի շարք բանաստեղծություններ («Մեկ օր ինձ մոտ արի պատկերիդ նման քաշեմ», «խելքն տարար Յակոբ պատկերահանին» և այլն)։ Գրավոր աղբյուրներում Հակոբ Նաղաշը հիշատակվում է մինչե 1740 թվականը, երբ եղբոր հետ նկարազարդել է Երնջակի Ս. Կարապետի վանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 69 CC-BY-SA-icon-80x15.png