Հակոբ Նալյան Զմարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Նալյան Զմարացի
Ծնվել է 1702
Մահացել է 1764
Մահվան վայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Ազգություն հայ
Մասնագիտություն մատենագիր և մանկավարժ

Հակոբ Նալյան Զմարացի (1702, Զիմարա - 1764, Կ. Պոլիս), հայ մատենագիր, մանկավարժ, մեկնիչ, եկեղեցական գործիչ։ Հայտնի է եղել նաև «Զիմարացի», «Ակնեցի» անուններով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Նալյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Զիմարա գյուղաքաղաքում` Պողոս Նալօղլինի և Թամամի ընտանիքում։ Մինչև 14 տարեկանը ապրելել է ծննդյավայրում, ապա մեկնել Կ.Պոլիս, ընդունվել Հովհաննես Կոլոտ պատրիարքի կողմից հիմնած Սկյուտարի դպրատուն։ 1728 թվականին ձեռնադրվել է աբեղա[1]:

Աշակերտել է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցուն։ 1741-1749, 1752-1764 թվականներին՝ Պոլսի հայոց պատրիարք, 1749-1752 թվականներին՝ Երուսաղեմի հայոց պատրիարք։ Պայքարելով կաթոլիկ եկեղեցու ազդեցության դեմ՝ ձգտել է հայությանը համախմբել Հայոց եկեղեցու շուրջը։ Հիմնադրել է Կ. Պոլսի Գումգափու թաղի Մայր դպրատունը և դասավանդել այնտեղ։ Աշխատություններն ունեն աստվածաբանական-դավանաբանական բնույթ[2]։ Առանձնակի արժեք ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը և ներբողներին նվիրված լուծմունքը, որտեղ փորձ է արված բանասիրական-աղբյուրագիտական և աստվածաբանական առումով քննել նրա գրական ժառանգությունը։ Հակոբ Նալյան Զմարացու առաջաբանով, առաջին անգամ հրատարակվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը (1762

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիրք կոչեցեալ վէմ հաւատոյ, ԿՊ, 1733:
  • Գրքուկս կոչեցեալ հոգեշահ, ԿՊ, 1746:
  • Գրքուկս կոչեցեալ ճրագ ճշմարտութեան. ԿՊ. 1756:
  • Գիրք կոչեցեալ Գանձարան Ծանուցմանց, ԿՊ, 1758:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Հակոբ Նալյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-11-26 
  2. Հակոբ Քյոսեյան, (2005-03-31)։ «Հակոբ Նալյան Պատրիարքը՝ գրոց գյուտի և թարգմանչաց մասին»։ echmiadzin.asj-oa.am։ Վերցված է 2017-11-26 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 69 CC-BY-SA-icon-80x15.png