Հակոբ Հովհաննիսյան (երաժշտագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հակոբ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվար 1888 Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1947[1] (59 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երաժշտագետ և ուսուցիչ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց (1907) |
Հակոբ Միսաքի Հովհաննիսյան (հունվար 1888, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 7, 1947[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, երաժշտական-հասարակական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1907), որտեղ աշակերտել է Մակար Եկմալյանին, Գրիգոր Սյունուն։
1907-1908 թվականներին երաժշտություն է դասավանդել Բաթումի, 1908-1935 թվականներին՝ Թիֆլիսի հայկական դպրոցներում։ Երաժշտական լիգայի, Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության անդամ, Հայարտան երաժշտական մասնաճյուղի հիմնադիրներից։
Երաժշտագիտական հոդվածներով հանդես է եկել Թիֆլիսի և Երևանի մամուլում։
Աշխատություններից են «Հայ երաժշտության պատմություն», «Հայ ժողովրդական երգի մասին» (անտիպ)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |