Ծնվել է Ոսկեվազ (այժմ՝ Արագածոտնի մարզ) գյուղում։ 1940 թվականին ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտի գերմաներեն բաժինը։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945-1946 թվականներին եվրոպական գրականություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1954-1960 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել ՀԽՍՀԱշտարակի շրջանիԵղվարդ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1962-1968 թվականներին տեսուչ է եղել ՀԽՍՀ լուսավորության մինիստրությունում։ 1969-1985 թվականներին խմբագիր է եղել ՀՍՍՀ ԳԱ նախագահությանն առընթեր հրատարակչական-խմբագրական խորհրդում։ Մահացել է Երևանում, թաղվել է հայրենի Ոսկեվազ գյուղում[1]։