Հակոբ Թևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հակոբ Եղիազարի Թևոսյան
Ծնվել է1913
Ծննդավայրգ. Քանգակ, Արեշի գավառ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Կարմիր աստղի շքանշան

Հակոբ Եղիազարի Թևոսյան (1913, գ. Քանգակ, Արեշի գավառ -), հայ բժիշկ, Երկրորդ աշխարհամարտի մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին նրանց ընտանիքը ըեղափոխվում է Վրաստան, իսկ 1926 թվականին՝ Հայաստան: Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում: Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է մետաքսաարդյունաբերական տեխնիկումում: Ավարտելուց հետո Շամշադինի շրջանում եղել է շերամապահության հրահանգիչ: 1940 թվականին ավարտել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտը, նշանակվել Շեշեմիշևոյի (Ռյազանի մարզ) հիվանդանոցի գլխավոր բժիշկ:

Պատերազմի սկզբում եղել է զինվորական բժիշկ № 2991 էվակուհոսպիտալում՝ 100 մահճակալանոց բաժանմունքի վարիչի պաշտոնով: 1943 թվականի մարտին նշանակվել է № 1046 ռազմասանիտարական գնացքի բուժսանծառայության պետ: Զորացրվել է 1947 թվականին բժշկական ծառայության մայորի կոչումով:

Վերադառնալով Հայաստան՝ նշանակվել է Էջմիածնի շրջանի առբաժվար: 1949 թվականին տեղափոխվել է Երևանի 1-ին հիվանդանոց և եղել է օրդինատոր քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքում: 1951 թվականին ստանձնել է Երևանի երկաթգծի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը: Հետագայում տեղափոխվել է պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջի բաժանմունք:

1943 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը: Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 91-92: