Հակոբ Թումանյան
Հակոբ Թումանյան | |
---|---|
Ծնվել է | 1918 |
Ծննդավայր | Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ |
Մահացել է | 1941 |
Մահվան վայր | Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մանկավարժ |
Հակոբ Խաչատուրի Թումանյան (1918, Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ - 1941, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (այժմ՝ քաղաք)։ 1938 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը, նշանակվել նույն դպրոցում ավագ ջոկատավար, ապա՝ մաթեմատիկայի ուսուցիչ։ Միաժամանակ հեռակայել է Երևանի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետում։ 1939 թվականի փետրվարին զորակոչվել է բանակ, ծառայել է Ուկրաինայում։ Պատերազմի նախօրեին գտնվել է Ժիտոմիրի շրջանում։ Ճակատային ընկերների հաղորդմամբ Հակոբ Խաչատրյանը զոհվել է պատերազմի առաջին օրերին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 25։