Հակոբ Թոխաթցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Թոխաթցի
Ծնվել է1563
ԾննդավայրԵվդոկիա
Վախճանվել է17-րդ դար
Վախճանի վայրԶամոշչ
Մասնագիտությունգրիչ, բանաստեղծ և թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Ժանրերplanh և պանեգիրիկ

Հակոբ Թոխաթցի (1563, ք. Եվդոկիա - 1657-1663 թվականների միջև), տաղասաց, թարգմանիչ, գրիչ։ Աշակերտել է Հակոբ Այվաթենց Թոխաթցուն, որից տարբերվելու համար իրեն կոչել է Հակոբ Բաթակենց Թոխաթցի։ 1593-1595 թվականներին ապրել է Օլախաց երկրի (Վալախիա) Յաշ քաղաքում, ապա հաստատվել Զամոստիե հայաշատ քաղաքում (Արևմտյան Ուկրաինա)։ Հեղինակ է «Ողբ ի վերայ Օլախաց երկրին» (գրված 1595- 1596 թվականներին), «Տաղ և ողբանք ի վերայ Եվդոկիա քաղաքին» (1604) պատմական թեմայով ողբերի, քնարական բնույթի զղջական-խրատական տաղերի, գանձերի ու ներբողների, «Յակոբի Սաղմոսարան» կոչված անտիպ երկի։ Լատիներենից հայերեն է թարգմանել հնդկական ծագում ունեցող «Եօթն իմաստասիրաց պատմութիւնը» (1614, հայերեն հրատարակություն 1696), որը, խմբագրական որոշ փոփոխություններով, հրատարակվել է 9 անգամ (1-ին հրատարակությունը 1696)։ Այս գործը հայերենից թարգմանվել է նաև թուրքերեն (1803), ռուսերեն (1847), վրացերեն (XIX դ.), ֆրանսերեն (1919)։ Հակոբ Թոխաթցու գրչությամբ պահպանվել է 6 ձեռագիր (Երևանի, Վիեննայի Կայսերական և Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարաններում)։ Բացառիկ նշանակություն ունի նրա գրչագրած «Գեռլայի տաղարանը» (Երևանի Մատենադարան, ձեռ. դ 10050), որն ամփոփում է հայ միջնադարյան պոեզիայի բազմատեսակ ստեղծագործություններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակինյան Ն., Հակոբ Երեց Թոխաթեցի, տես նրա «Հինգ պանդուխտ տաղասացներ», Վիեննա, 1921։
  • Ակինյան Ն., Հակոբ Թոխաթեցւո «Ողբ ի վերայ երկրին Օլախաց», տես նրա «Մատենագրական հետազոտություններ», հ. 4, Վնն., 1938։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png