Հակոբ Թերզան (աստղագետ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Թերզան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1927[1][2] |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[2] |
Մահացել է | ապրիլի 4, 2020[3][2] (92 տարեկան) |
Մահվան վայր | 7th arrondissement of Lyon, Ֆրանսիա[1][3][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարան (1945), Լիոնի համալսարան (1965) և Ստամբուլի համալսարան (1949) |
Մասնագիտություն | աստղագետ |
Աշխատատու | Կեդրոնական վարժարան և Lyon Observatory? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային աստղագիտական միություն և Q2867748? |
Հակոբ Զարեհի Թերզան (Թերզյան[4], հոկտեմբերի 31, 1927[1][2], Ստամբուլ, Թուրքիա[2] - ապրիլի 4, 2020[3][2], 7th arrondissement of Lyon, Ֆրանսիա[1][3][2][5]), հայազգի աստղագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կոստանդնուպոլիս՝ 1927 թվականին։ 1950 թվականին ավարտել է Կոստանդնուպոլիսի համալսարանը, որից հետո որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել Կեդրոնական վարժարանում։ 1956 թվականից հաստատվել է Ֆրանսիայում։ Մոտ 30 տարի աշխատել Լիոնի աստղադիտարանում։ 1967 թվականին նշանակվել է նույն աստղադիտարանի փոխտնօրեն։ 1965 թվականին արժանացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի, 1980 թվականին՝ պրոֆեսորի կոչման։
Հայտնաբերել է մոտ 710 փոփոխական աստղ 11 նոր գնդաձև աստղակույտ, որոնք հայտնի են Թերզանի աստղակույտեր անունով[6], ինչպես նաև մետ 158 դիֆուզ միգամածություն, 124 գալակտիկա, 4430 կարմիր փոփոխական աստղ Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ, մեծ սեփական շարժում ունեցող 1428 աստղ, 26 մոլորակաձև միգամածություն, 122 դիֆուզ գալակտիկա Մեր գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ։
Բազմաթիվ աշխատությունների հողինակ է։
Մահացել է Ֆրանսիայում՝ 92 տարեկանում[7][8]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային աստղագիտական միություն (1967)[9]
- Եվրոպական աստղագիտական ընկերություն (1964)
- Ֆրանսիայի աստղագետների ազգային միություն (1964)
- Լիոնի աստղագետների ընկերության նախագահ (1968-1978)
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի աստղագետների միության Անրի Ռեյի մրցանակ (1977)
- Ֆրանսիայի կրթության նախարարության մրցանակ (1979, 1994)
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի պսակավոր դափնեկրի տիտղոս (1988)
- Անանիա Շիրակացու մեդալ (2013)[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.aztagdaily.com/archives/470260
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées mirror
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.armenews.com/spip.php?page=article&id_article=24275
- ↑ Հանրագիտական բառարան, Ե., 2016, էջ 789։
- ↑ «Մեր Կորուստները . Մահացած Է Ֆրանսահայ Աստղագէտ Յակոբ Թերզան». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 7. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ www.aras.am https://www.aras.am/News/news.htm. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Ֆրանսիայում մահացել է հայտնի հայ ֆիզիկոս Թերզյանը, որի անունով 11 աստղերից կազմված խումբ է անվանակոչվել». infoport.am (ամհարերեն). 2020 թ․ ապրիլի 8. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Ֆրանսիայում մահացել է հայտնի աստղագետ Հակոբ Թերզանը». AraratNews. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Լրանում է ֆրանսահայ նշանավոր աստղագետ Հակոբ Թերզանի 85-ամյակը». news.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Անանիա Շիրակացու մեդալ՝ ֆրանսահայ անվանի աստղագետ Հակոբ Թերզանին». armenpress.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
|
- Հոկտեմբերի 31 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 4 մահեր
- 2020 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվածներ
- Աստղագետներ
- Լիոն քաղաքում մահացածներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ աստղագետներ
- Լիոնի համալսարանի շրջանավարտներ