Հակոբ Էլմասյան էֆենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հակոբ Էֆենդի Էլմարյան
Ծնվել է1858
ԾննդավայրՄա­րաշ
Մահացել է1918
Ազգությունհայ
ԿրթությունՓա­րի­զի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան բաժին
Կ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Հակոբ Էֆենդի Էլմարյան (1858, Կոստանդնուպոլիս - 1918), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1858 թվականին, Կոստանդնուպոլ­սի Բերա թաղամասում։ 1880 թվականին ավարտել է Սուլթանական դպրոցը (Mektebi Sultani). 1886 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։

1886-1890 թվականներին սովորել է Փարիզի համալսարանի բժշկական բաժնում։

1890 թվականի նոյեմբերի 18-ին ստացել է բժշկի վկայական։

1890 թվականից Կ. Պոլսում բժիշկ է աշխատել։

1918 թվականին, Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ընթացքում, կապիտանի աստիճանով ծառայել է օսմանյան բանակի Կ. Պոլսի Կուլելիի զինվորական հիվանդանոցում, որտեղ հիվանդներից վարակվել է ժանտախտով։

Մահացել է 1918 թվականի փետրվարի 23-ին, ժանտախտից, Կուլելիի հիվանդանոցում՝ 60 տարեկանում։ Այլ աղբուրում հիշվում է, որ «Չա­նաք­քա­լե­ում վի­րա­վոր­նե­րին բու­ժե­լու ժա­մա­նակ ռմբա­կոծ­ման հե­տև­ան­քով 1918 թվականին փետր­վա­րի 23-ին նա­հա­տակ­վել է»։ Գրանցված է 20-րդ դարում նահատակված թուրքական առողջապահության սպաների ցանկում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ատաշ Ադնան, 20-րդ դարի նահատակ եղած բժիշկները (թուրքերեն), Թուրքիա, 1997։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։