Հակոբ Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Երիցյան
Հակոբ Երիցյան 11.jpg
Ծնվել է մայիսի 20, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:20|2|0}})
Ծննդավայր Տրապիզոն, Տրապիզոնի նահանգ, Թուրքիա
Մահացել է հունիսի 26, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:26|2|0}}) (87 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Աշխատավայր Հայֆիլմ և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան
Երեխաներ Սամվել Երիցյան

Հակոբ Երիցյան (1915, մայիսի 20, Տրապիզոն - 2002, հունիսի 26, Երևան), վինագործ։

Վինագործ Սամվել Երիցյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Երիցյանը ծնվել է Տրապիզոնում։ Վինագործություն սովորել է վարպետ Շահեն Երիցյանի Ղանթարի արհեստանոցում։ 1930 թվականից եղել է Հրատպետկոմի ենթակայությամբ գործող արհեստանոցի վարպետ, որտեղ էլ ձեռք է բերել հմուտ մանդոլին պատրաստողի համբավ։ 1933-1935 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուսանկարիչը։ Առաջին ջութակը պատրաստել է 1938 թվականին՝ Պետօպերայի ջութակահար Լիպարիտ Առաքելյանի պատվերով։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1946-1951 թվականներին աշխատել է Երևանի կենտրոնական ունիվերմագում՝ որպես երաժշտական նվագարանների բաժնի վարիչի տեղակալ։ 1956 թվականին առաջին անգամ մասնակցել է Մոսկվայում կայացած համամիութենական մրցույթին, որտեղ նրա ներկայացրած ջութակն արժանացել է խրախուսական մրցանակի։ 1963 թվականին պատրաստել է 30 սազ Բաքվի Գագարինի անվան մշակույթի տան պատվերով։ 1965 թվականին եղել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի լարային գործիքների վերանորոգման պրակտիկ պարապմունքների ուսուցիչ։ Հայտնի է եղել որպես դասական նվագարաններ վերանորոգող վարպետ։

1960-1980-ական թվականներին ստեղծել է ազգային այնպիսի նվագարաններ, որոնք ոչ միայն հնչողությամբ, այլև առանձնանում են նախշաձևի կատարման մանրանկարչական վարպետությամբ։ Ստեղծել է քանոն, որն ուներ ոչ թե 24, այլ 26 լարանի հնչյունաշար։ Սարդարապատի ազգագրական թանգարանում 1974 թվականին, շուրջ մեկ տարի, ցուցադրվել են վարպետի պատրաստած ժողնվագարաններից մի քանիսը։ Գործերից առանձնանում է նաև ընկուզենու ամբողջական փայտից պատրաստած քամանչան։ Վինագործի անունն իր տեղն է գտել Բրյուսելում Կլոդ Լեբեի 1985 թվականին հրատարակած անթոլոգիայի 3-րդ հատորում։

Ստեղծել է 20 ջութակ, 10 ալտ, 100 քանոն, 80 մանդոլին, 30 սազ, 10 ուդ, 5 քամանչա, 3 թառ, 1 սանթուր։ Գերմանիայի Այզենախ քաղաքի Բախի տուն-թանգարանում է գտնվում Երիցյանի պատրաստած քանոնը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]