Հակոբ Գրգեարյան
| Հակոբ Գրգեարյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 27, 1927[1] |
| Ծննդավայր | Զակազիկ, Եգիպտոս |
| Մահացել է | օգոստոսի 27, 2005[1] (78 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | հայերեն |
| Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1952) |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | աշխարհագրության գիտությունների թեկնածու (1966) |
| Մասնագիտություն | աշխարհագրագետ և դասախոս |
| Աշխատատու | Երևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Հակոբ Ղազարոսի Գրգեարյան (փետրվարի 27, 1927[1], Զակազիկ, Եգիպտոս - օգոստոսի 27, 2005[1], Երևան, Հայաստան), հայ աշխարհագետ։ Աշխարհագրական գիտությունների թեկնածու (1966), պրոֆեսոր (1990)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Գրգեարյանը ծնվել է 1927 թվականի փետրվարի 22-ին, Եգիպտոսի Զակազիկ քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1967-1970 թվականներին եղել է Հայկական հանրագիտարանի գիտահսկիչ խմբագրության վարիչ։ 1971 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի դասախոս, 1975 թվականից՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի դասախոս[2]։
Հակոբ Գրգեարյանը մահացել է 2005 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում։
Հեղինակ է «Հայկական ԽՍՀ» (1961) ատլասի 12 թեմատիկ քարտեզների, մի շարք խոշորամասշտաբ քարտեզների՝ ՀԽՍՀ բնակչության, հողահանդակների, գյուղատնտեսական արտադրության և այլն։ Համահեղինակ է «Հայկական ԽՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան»,[1981, «Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան» (1982)[3], «Աշխարհագրության տեղեկատու բառարան» (հ.1-2, 1987-1989)[4][5]: Մասնակցել է «Աշխարհը և Հայաստանը» (2003) աշխարհագրական ատլասի կազմման աշխատանքներին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիզիկական աշխարհագրության մեթոդական ձեռնարկ։ (5-րդ դասարան) / Ն. Ա. Մաքսիմով, թարգմ.՝ Գ. Ս. Մաթևոսյան, Ա. Թ. Ավետիսյան, խմբ.՝ Հ. Ղ. Գրգեարյան, Երևան, Լույս, 1979։
- Արտասահմանյան երկրների տնտեսական աշխարհագրության մեթոդական ձեռնարկ։ (IX դասարան)։ Ձեռնարկ ուսուցիչների համար / Վ. Պ. Մաքսակովսկի և ուրիշներ, թարգմ.՝ Լ. Գ. Կոշեցյան և ուրիշներ, խմբ.՝ Հ. Ղ. Գրգեարյան, Երևան, Լույս, 1980։
- Սովետական Հայաստանի տնտեսական աշխարհագրություն։ Ուսումնական ձեռնարկ / Գ. Ե. Ավագյան, խմբ.՝ Հ. Ղ. Գրգեարյան, ԵՊՀ, Երևան, Երևանի համալս. հրատ., 1981:
- «Հայկական ԽՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան, 1981 (համահեղինակ)։
- Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան / Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, խմբ.՝ Ռ. Մ. Հովսեփյան, Երևան, Լույս, 1982։
- Սովետական Հայաստանը XI հնգամյակում / Հ.Ղ. Գրգեարյան, Երևան, Լույս, 1982։
- Մայրցամաքների աշխարհագրության մեթոդական ձեռնարկ։ (6-րդ դաս.) / Վ. Ա. Կորինսկայա, Լ. Դ. Պրոզորով, Վ. Ա. Շչենև, խմբ.՝ Վ. Ա. Շչենև, թարգմ.՝ Հ. Ղ. Գրգեարյան, Երևան, Լույս, 1984։
- Աշխարհագրության դասագրքի էջերից դուրս։ 5-րդ դաս. / Ն. Ա. Մաքսիմով, թարգմ.՝ Հ. Ղ. Գրգեարյան, խմբ.՝ Մ. Վ. Վարդանյան, Երևան, Լույս, 1984։
- Աշխարհագրական անունների բառարան։ 2 հ. / Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, խմբ.՝ Ջ. Ա. Բաբախանյան, Մ. Վ. Վարդանյան, Ա. Թ. Ավետիսյան, Երևան, Լույս, 1987։
- Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան, հ. 1-2, 1987-1989 (համահեղինակ)։
- Դպրոցական աշխարհագրություն։ Դիմորդների համար / Գ. Ե. Ավագյան, Խ. Ե. Նազարյան, Հ. Ղ. Գրգեարյան, Ջ. Խ. Աթայան, ԵՊՀ, Երևան, Երևանի համալս. հրատ., 1987:
- Պատմվածք քարտեզի մասին։ Ակնարկներ / Ա. Շեյկին, ռուս. թարգմ.՝ Հ. Ղ. Գրգեարյան, խմբ.՝ Ա. Թ. Ավետիսյան, նկ.՝ Յու. Սմոլնիկով, Երևան, Լույս, 1988։
- Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն։ Դասագիրք միջն. դպր. 7-րդ դաս. համար / Վ. Ա. Կորինսկայա, Վ. Ա. Շչենև, Ի. Վ. Դուշինա, թարգմ.՝ Հ. Ղ. Գրգեարյան, Երևան, Լույս, 1991։
- Աշխարհը և Հայաստանը։ Աշխարհագրական ատլաս / Գիտ. խմբ.՝ Լ. Վալեսյան, խմբ.՝ Ա. Հովսեփյան, Հայաստանի քարտեզների հեղ.՝ Ա. Գասպարյան, Ռ. Մկրտչյան, Խ. Նազարյան, Ա. Վալեսյան, Լ. Վալեսյան, թարգմ.՝ Հ. Գրգեարյան, Երևան, Մակմիլան Արմենիա, 2003։
- Աշխարհը և Հայաստանը։ Աշխարհագրական ատլաս / Գիտ. խմբ.՝ Լ. Վալեսյան, խմբ.՝ Ա. Հովսեփյան, Հայաստանի քարտեզների հեղ.՝ Ա. Գասպարյան, Ռ. Մկրտչյան, Խ. Նազարյան, Ա. Վալեսյան, Լ. Վալեսյան, Թարգմ.՝ Հ. Գրգեարյան, Երևան, Մակմիլան-Արմենիա, 2007։
- Աշխարհը և Հայաստանը։ Աշխարհագրական ատլաս / Հայաստ. քարտեզն. հեղ.՝ Ա. Գասպարյան, Ռ. Մկրտչյան, Խ. Նազարյան և ուրիշն., խմբ.՝ Ա. Հովսեփյան, թարգմ.՝ Հ. Գրգեարյան, Երևան, Մանմար, 2011։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Գրգեարյան, Հակոբ Ղազարոսի; Հարությունյան, Ն Մ (1982). Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան. Լույս.
- ↑ Գրգեարյան, Հակոբ Ղազարոսի; Հարությունյան, Նորա Միքայելի (1987). Բաբախանյան, Ջ Ա; Վարդանյան, Մ Վ; Ավետիսյան, Ա Թ (eds.). Աշխարհագրական անունների բառարան։ 2 հ. Երևան: Լույս. ISBN 978-5-545-00029-6.
- ↑ Գրգեարյան, Հակոբ Ղազարոսի (1987). Աշխարհագրական անունների բառարան։ 2 հ. Լույս. ISBN 978-5-545-00029-6.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Գրգեարյան» հոդվածին։ |
| ||||||||||||