Հակոբ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հակոբ Աբրահամյան
Ծնվել է1885
ԾննդավայրՔյոթահիա, Թուրքիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Հակոբ Աբրահամյան, արևմտահայ բժիշկ, ծնվել է 1885 թ., Բրուսայի նահանգի Կուտինա (Քեոթահիա) քաղաքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական և երկրորդական կրթությունն ստացել է ծննդավայրի սուրբ Էջ­մի­ա­ծին ազգային վարժարանում, որն ավարտել է 1901 թվականին։ Մի քանի տարի ուսանել է Էսկիշեհիրի Ֆրերների դպրոցում։ 1913 թ. ավարտել է Կոստանդնուպոլ­իս Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկական հա­մալ­սա­րա­նը։ 1913 թվականին նշանակվել է Արաբկիրի թաղապետական բժիշկ։ Եղել է երիտասարդ, խոստումնալից, քաղաքի հայ և թուրք բնակչությունից սիրված ու հարգված բժիշկ։ 1914 թվականին առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո, նրան էլ շատերի պես շղթայակապ տարել են անանուն սպանդանոց։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։