Միհրան Հակոբյան (պատգամավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հակոբյան Միհրան Տարոնիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միհրան Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միհրան Հակոբյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 2017 ապրիլի 2-ից
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 15, 1984(1984-06-15) (39 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հայր Տարոն Հակոբյան

Միհրան Տարոնի Հակոբյան (հունիսի 15, 1984(1984-06-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (անկուսակցական , «ՀՀԿ» խմբակցություն)[1]։ Պատմական գիտությունների թեկնածու[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984 թվականի հուլիսի 15-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[1]։

2011 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը։
  • 2006 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։
  • 2009 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու։
  • 2007-2008 թվականներին մասնակցել է ԵԽ քաղաքական հետազոտությունների երևանյան դպրոցի դասընթացներին[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003-2005 թվականներին եղել է «Երկիր» և «168 ժամ» թերթերի թղթակից։
  • 2006-2012 թվականներին աշխատել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ։
  • 2011-2014 թվականներին եղել է ՀՀ վարչապետի օգնական։
  • 2014-2015 թվականներին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ «Ժամը» լրատվականի պրոդյուսեր։
  • 2015-2017 թվականներին աշխատել է «Արարատ» հեռուստաընկերությունում որպես լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն։
  • 2008 թվականից դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և արևելագիտության ֆակուլտետներում։
  • 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով[1]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[1]։
  • 2019 թ․ դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից, դադարել է լինել պատգամավոր, հիմնադրել է «Քառյակ մեդիան»։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ընտրվել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ։ 2009-2012 թվականներին եղել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահի խորհրդական[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է հետևյալ պարգևները[1].

  • ԵՊՀ ոսկե մեդալ (2009)
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]