Հակինթ արևելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակինթ արևելյան
Հակինթ արևելյան ծաղկաբույսի գույները խիստ բազմազան են
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ենթաթագավորություն Բարձրակարգ բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Ընտանիք Շուշանազգիներ
Ցեղ Հակինթ
Տեսակ Հակինթ արևելյան
Լատիներեն անվանում
Hyacinthus orientalis
Carl Linnaeus
Հոմանիշներ
  • Hyacinthus albulus Jord.
  • Hyacinthus brumalis Haw. ex G.Don
  • Hyacinthus modestus Jord. & Fourr.
  • Hyacinthus praecox Jord.
  • Hyacinthus provincialis Jord.
  • Hyacinthus rigidulus Jord. & Fourr.
  • Scilla coronaria Salisb.[1]


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 503095
NCBI 82025
EOL 1001513

Հակինթ արևելյան (լատին․՝ Hyacínthus orientális), շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր ծաղկաբույս։ Պատկանում է հակինթների ցեղին։ Տվյալ ցեղը բնորոշող բուսատեսակ։ Ներկայումս ինտենսիվորեն աճեցվում է դեկորատիվ ձևավորումների համար։ Բազմանում են մանրասոխերով (հիմնական սոխուկի ներքևի հատվածի փոքր սոխուկներ)։ Սերմերով աճեցնում են միայն սելեկցիոն նպատակներով։

Ծաղկաթփից որոշ ժամանակ հետո բույսի տերևները դեղնում և չորանում են։ Անհրաժեշտ է մի քանի տարին մեկ անգամ օգոստոսին փորել, հանել սոխուկները, երբ տերևները 50-60 %-ով դեղնում են։ Հետո չորացնել դրանք, մանրասոխերն անջատել հիմնականից և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տնկել հողում՝ խոշոր սոխերը 12-15 սմ խորության վրա և 20-25 սմ հեռավորությամբ։ Հակինթը ցրտադիմացկուն է, լուսասեր։ Նպատակահարմար է աճեցնել թեթև, ավազային, լավ դրենաժի ենթարկվող, սննդանյութերով հարուստ փուխր հողում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Pink Pearl

Հանդիպում են այս ծաղկի բազմազան գունատեսակներ՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր, երկնագույն, կապույտ, մանուշակագույն, սև։

Սոխուկը ունենում է մինչև 8 սմ տրամագիծ։ Անմիջապես սոխուկից աճում է ծաղկակիր ցողունը։ Ցողունը 5 մմ տրամագծով և 20—50 սմ բարձրությամբ է, գլանաձև, առանց տերևների։ Տերևները արմատամերձ են, հյութալի, երկարավուն, փայլուն, բաց կամ մուգ կանաչ, 5-8 հատ։ Ծաղիկները զանգականման են, յուրահատուկ անուշաբույր հոտով։ Ծաղիկները հավաքված են գլանաձև ծաղկաբույլում։ Ծաղկաբույլն ուղիղ է, սնամեջ։ Պտուղը կլոր տուփիկաձև է[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածում է գտել Մերձավոր Արևելքից[3]։ Հայրենիքը Փոքր Ասիան[4] է և Միջերկրական ծովի մերձափնյա տարածքները[5]։ Աճում է նաև Հայաստանում։ Արարատյան դաշտի պայմաններում ծաղկում է ապրիլին։

Առաջին անգամ Եվրոպայում հայտնվել է 18-րդ դարում։ Այդ ժամանակ ծաղի մշակմամբ սկեսել են հետաքրքրվել հոլանդացիները,ովքեր աճեցրել են նոր տեսակներ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  ещё 13 ընտանիք
(Համաձայն APG III համակարգի)
  Մոտավորապես 60 տեսակ  
         
  ԿարգAsparagales     Ենթաընտանիք Scilloideae     Տեսակ Հակինթ արևելյան
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     Ընտանիք Շուշանազգիներ     Տեսակ Հակինթ    
             
  ավելի քան 58 կարգի ծաղկավոր բույսեր
(Համաձայն APG III Համակարգի)
  5 ենթաընտանիք   մինչև 30 տեսակ
     

Որոշ ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anna Marie[6] (վարդագույն)
  • City of Haarlem[7] (մարմնագույն)      
  • Delft Blue[8] (կապույտ)
  • Gipsy Queen[9] (սաղմոնավարդագույն)      
  • L'Innocence[10] (սպիտակ)
  • Ostara[11] (կապույտ)
  • Pink Pearl[12] (վարդագույն)

Առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հին Հունաստանի առասպելների Հակինթը եղել է Սպարտայի թագավորի որդին, Ապոլլոնի ընկերը։ Նրանք հաճախ էին մրցում տարբեր սպորտաձևերում։ Մի օր Մրցում են սկավառակ նետոլով։ Մրցության ընթացքում Ապոլլոն այքան ուժեղ է հարվածում, որ սկավառակը դիպչում է Հակինթի գլխին և մահացու վիրավորանք հասցնում։

Ապոլլոնը մեղքը քավելու համար ընկերոջ ընկած վայրում ծաղիներ է աճեցնում[13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Plant List: A Working List of All Plant Species».
  2. Դեկորատիվ բուսատեսակների հանրագիտարան
  3. Աճեցման հիմնական պայմաններ
  4. Հակինթ արևելյանի ընդհանուր նկարագիր, տարածում, մազմացման շրջան
  5. «Մշակում, հիվանդություններ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  6. «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'Anna Marie'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  7. «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'City of Haarlem'». Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  8. «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'Delft Blue'». Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  9. «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'Gipsy Queen'». Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  10. «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'L'Innocence'». Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  11. «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'Ostara'». Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  12. «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'Pink Pearl'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  13. «Հակինթի մասին առասպելը, ընդհանուր նկարագիր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լևոն Վ. Հարությունյան - «Քո շրջապատի ծաղիկները», Երևան, 1987, «Արևիկ» հրատարակչություն
  • Ն.Ա.Կուն - «Հին հունաստանի լեգենդներն ու առասպելները», Երևան, 1989, «Լույս» հրատարակչություն, 305-307 էջեր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակինթ արևելյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակինթ արևելյան» հոդվածին։