Հակաֆեռոմագնիսական ռեզոնանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հակաֆեռոմագնիսական ռեզոնանս, հակաֆեռոմագնիսական նյութերում որոշակի հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների ուժեղ կլանման երևույթը արտաքին մագնիսական դաշտի որոշակի լարվածության դեպքում։ Մագնիսական ռեզոնանսի տարատեսակներից։

Դիտվել է 1950ական թվականներին բյուրեղներում -ից ցածր ջերմաստիճաններում։ Հակաֆեռոմագնիսական ռեզոնանսի դեպքում ենթացանցերի մագնիսական վեկտորների ռեզոնանսային տատանումներ են գրգռվում ինչպես միմյանց նկատմամբ, այնպես էլ կիրառված մագնիսական դաշտի լարվածության ուղղության շուրջը։ -ի ամեն մի արժեքի, որպես կանոն, համապատասխանում են հակաֆեռոմագնիսական ռեզոնանսի երկու տարբեր հաճախականություններ ( հց), որոնք ավելի մեծ են, քան պարամագնիսական և ֆեռոմագնիսական ռեզոնանսների հաճախականությունները։ Հակաֆեռոմագնիսական ռեզոնանսը դիտում են ռադիոսպեկտրոսկոպով։

Հակաֆեռոմագնիսական ռեզոնանսի երևույթն օգտագործվում է հակաֆեռոմագնիսներում փոխանակային և մագնիսական անիզոտրոպության ուժերի հետազոտման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 65 CC-BY-SA-icon-80x15.png