Jump to content

Հակասություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաբբիների բանավեճ, Կարլ Շլայխեր, «Հակասություն Թալմուդից», 19-րդ դար:

Հակասություն, երկարատև հանրային վեճի կամ բանավեճի վիճակ, որը սովորաբար վերաբերում է հակասական կարծիքի կամ տեսակետի հարցին: Բառը առաջացել է լատիներեն controversus բառից, որը նշանակում է «շրջված հակառակ ուղղությամբ»:

Իրավական ոլորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքի տեսության մեջ վեճը հիմնովին տարբերվում է իրավական գործից։ Մինչ իրավական գործերը ներառում են բոլոր հայցերը՝ նեռարյալ քրեական և քաղաքացիական, վեճը զուտ քաղաքացիական հարց է:

Օրինակ, ԱՄՆ Սահմանադրության երրորդ հոդվածի ( Բաժին 2, կետ 1) Հակասության Դրույթը նշում է, որ «դատական իշխանությունը պետք է ընդլայնի. ... դեպի այն Հակասությունները, որոնց կողմ է լինելու Միացյալ Նահանգները»: Այս դրույթը ենթադրում է, որ ԱՄՆ-ի դաշնային դատարանները իրավունք չունեն զբաղվել այն գործերով, որոնք փաստացիորեն հակասություն չեն — այսինքն՝ իրական վեճ հակառակ կողմերի միջև, որը կարող է լուծել դատարանը: Բացի դատական իշխանության իրավասության շրջանակը սահմանելուց, այն նաև արգելում է դատարաններին խորհրդատվական եզրակացություններ տալ կամ քննել այն գործերը, որոնք կա՛մ դեռևս չեն վերածվել դատական գործի, ինչը նշանակում է, որ վեճը փաստացիորեն տեղի չի ունեցել, կա՛մ դատարկ է, ինչը նշանակում է, որ վեճը արդեն ավարտված է:

Բենֆորդի օրենքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենֆորդի հակասության օրենքը, որը հիմնվել է աստղաֆիզիկոս և գիտաֆանտաստիկայի հեղինակ Գրեգորի Բենֆորդի կողմից 1980 թվականին, ասում է.Կիրքը հակադարձ համեմատական է իրական տեղեկատվության քանակին[1][2]։ Նա պնդում է, որ որքան քիչ փաստացի տեղեկատվություն լինի թեմայի վերաբերյալ, այնքան ավելի շատ հակասություններ կառաջանան այդ թեմայի շուրջ, և որքան շատ փաստեր լինեն, այդքան էլ քիչ հակասություններ կառաջանան: Օրինակ, ֆիզիկայի հակասությունները սահմանափակվում են միայն կոնկրետ ոլորտներով, որտեղ փորձեր դեռ չեն իրականացվել, մինչդեռ հակասությունները բնորոշ են քաղաքականությանը, որտեղ հաճախ հենց համայնքները պետք է որոշեն գործողությունների ընթացքը՝ առանց բավարար տեղեկատվության:

Հոգեբանական հիմքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ հակասությունները վիճողների կողմից անվստահության հետևանք են, ինչպես նշվում է Բենֆորդի հակասության մասին օրենքում, որը խոսում է միայն տեղեկատվության պակասի մասին: Օրինակ, անտրոպոգեն կլիմայի փոփոխության շուրջ քաղաքական հակասությունների վերլուծության ժամանակ, որը բացառիկորեն տարածված է Միացյալ Նահանգներում, առաջարկվել է, որ նրանք, ովքեր դեմ են գիտական կոնսենսուսին, դա անում են, քանի որ չունեն բավարար տեղեկատվություն թեմայի վերաբերյալ[3][4]։ ԱՄՆ-ի 1540 չափահասների կարծիքների ուսումնասիրութան արդյունքում[5] պարզվել է, որ գիտական գրագիտության մակարդակները փոխկապակցված են կլիմայի փոփոխության վերաբերյալ կարծիքի հետ, բայց հակառակ ուղղությամբ:

Միևնույն փաստերը ուսումնասիրելուց հետո երկու անհատների տարբեր եզրահանգումների հանգելու երևույթը բազմիցս բացատրվել է (հատկապես Դանիել Կանեմանի կողմից)՝ հղում անելով «սահմանափակ ռացիոնալությանը», այլ կերպ ասած, դատողությունների մեծ մասն արվում է արագ գործողության էվրիստիկայի[6][7] միջոցով, որոնք աշխատում են ամենօրյա իրավիճակներում, բայց չեն կարող որոշումներ կայացնել բարդ թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը: Խարիսխի նետման մասին բազմիցս խոսվել է կլիմայի փոփոխության հետ կապված հակասություններում[8] քանի որ պարզվում է, որ անհատները ավելի դրական են հակված հավատալու կլիմայի փոփոխությանը, եթե դրսի ջերմաստիճանն ավելի բարձր է քան սովորականը կամ եթե նրանք հաճախ են մտածում ջերմության մասին։

Այլ հակասություններում, օրինակ՝ ՄՊՎ պատվաստանյութի շուրջ, ամբողջովին նույն փաստերը ուսումնասիրած մարդիկ բոլորվին տարբեր եզրակացություններ էին անում[9]։ Կահան Էտ Ալը[10] դա բացատրել է կողմնակալ ձուլման ճանաչողական կողմնակալությամբ[11] և վստահելիության էվրիստիկայի միջոցով[12]։

Նմանատիպ ազդեցություններ բանականության վրա նկատվում են նաև ոչ գիտական հակասություններում, օրինակ ՝ ԱՄՆ-ում զենքի վերահսկողության վերաբերվող բանավեճում[13]։ Ինչպես մյուս հակասությունների դեպքում, առաջ է քաշվել այն վարկածը, որ էմպիրիկ փաստերը բավարար կլինեն բանավեճը մեկընդմիշտ լուծելու համա [14][15]։ Մշակութային համայնքների համակարգչային սիմուլյացիաներ անցկացնելու արդյունքում պարզվել է, որ համոզմունքները ֆիքսված են մեկուսացված ենթախմբերում՝ հիմնված այն բանի վրա, որ համայնքը սխալ համոզմունք ունի թե տիրապետում է ճշմարտությանը[13]։ Խմբերում հիմնարար ճշմարտությունը գտնելու նման վստահությունը բացատրելի է ամբոխի վրա հիմնված եզրակացությունների իմաստության հաջողությամբ[16]։

Բայեսյան որոշումների տեսությունը նկարագրում է ռացիոնալության այս ձախողումները որպես որոշումների կայացման օպտիմալացված համակարգի մաս [17]։ Նյարդակենսաբանորեն հավանական է, որ ուղեղն իրականացնում է որոշումների կայացման ընթացակարգեր, որոնք մոտ են օպտիմալին ըստ Բայեսյան եզրակացության:

Բրոկասը և Կարիլյոն առաջարկել են որոշումներ կայացնելու մոդել՝ հիմնված լինելով աղմկոտ զգայական տվյալների վրա[18], աշխարհի վիճակի մասին համոզմունքները փոփոխվում են բայեսյան թարմացումներով, իսկ հետո նոր որոշումներ են կայացվում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «EFF Quotes Collection 19.6». Electronic Frontier Foundation. 2001-04-09. Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին. Վերցված է 2016-12-04-ին.
  2. «Quotations: Computer Laws». SysProg. Արխիվացված է օրիգինալից 2008-08-22-ին. Վերցված է 2007-03-10-ին.
  3. Ungar, S. (2000). «Knowledge, ignorance and the popular culture: climate change versus the ozone hole». Public Understanding of Science. 9 (3): 297–312. doi:10.1088/0963-6625/9/3/306. S2CID 7089937.
  4. Pidgeon, N.; B. Fischhoff (2011). «The role of social and decision sciences in communicating uncertain climate risks». Nature Climate Change. 1 (1): 35–41. Bibcode:2011NatCC...1...35P. doi:10.1038/nclimate1080. S2CID 85362091.
  5. Kahan, Dan M.; Maggie Wittlin; Ellen Peters; Paul Slovic; Lisa Larrimore Ouellette; Donald Braman; Gregory N. Mandel (2011). «The Tragedy of the Risk-Perception Commons: Culture Conflict, Rationality Conflict, and Climate Change». doi:10.2139/ssrn.1871503. S2CID 73649608. SSRN 1871503. {{cite journal}}: |hdl-access= requires |hdl= (օգնություն); Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Kahneman, Daniel (2003-12-01). «Maps of Bounded Rationality: Psychology for Behavioral Economics» (PDF). The American Economic Review. 93 (5): 1449–1475. CiteSeerX 10.1.1.194.6554. doi:10.1257/000282803322655392. ISSN 0002-8282. JSTOR 3132137. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018-02-19-ին. Վերցված է 2017-10-24-ին.
  7. Tversky, A.; D. Kahneman (1974). «Judgment under uncertainty: Heuristics and biases». Science. 185 (4157): 1124–31. Bibcode:1974Sci...185.1124T. doi:10.1126/science.185.4157.1124. PMID 17835457. S2CID 143452957. Արխիվացված օրիգինալից 2018-06-01-ին. Վերցված է 2017-08-30-ին.
  8. Joireman, Jeff; Heather Barnes Truelove; Blythe Duell (December 2010). «Effect of outdoor temperature, heat primes and anchoring on belief in global warming». Journal of Environmental Psychology. 30 (4): 358–367. doi:10.1016/j.jenvp.2010.03.004. ISSN 0272-4944.
  9. Saul, Stephanie; Andrew Pollack (2007-02-17). «Furor on Rush to Require Cervical Cancer Vaccine». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2011-11-26-ին.
  10. Kahan, Dan M.; Donald Braman; Geoffrey L. Cohen; Paul Slovic; John Gastil (2008-07-15). «Who Fears the HPV Vaccine, Who Doesn't, and Why? An Experimental Study of the Mechanisms of Cultural Cognition». Law and Human Behavior. SSRN 1160654.
  11. Lord, Charles G.; Lee Ross; Mark R. Lepper (1979). «Biased assimilation and attitude polarization: The effects of prior theories on subsequently considered evidence». Journal of Personality and Social Psychology. 37 (11): 2098–2109. CiteSeerX 10.1.1.372.1743. doi:10.1037/0022-3514.37.11.2098. ISSN 0022-3514.
  12. HOVLAND, CARL I.; WALTER WEISS (1951-12-21). «The Influence of Source Credibility on Communication Effectiveness». Public Opinion Quarterly. 15 (4): 635–650. doi:10.1086/266350.
  13. 13,0 13,1 Braman, Donald; James Grimmelmann; Dan M. Kahan (20 July 2007). «Modeling Cultural Cognition». Social Justice Research. SSRN 1000449.
  14. Fremling, G.M.; J.R. Lott Jr (2002). «Surprising Finding That Cultural Worldviews Don't Explain People's Views on Gun Control, The». U. Pa. L. Rev. 151 (4): 1341–1348. doi:10.2307/3312932. JSTOR 3312932.
  15. Ayres, I.; J.J. Donohue III (2002). Shooting down the more guns, less crime hypothesis. National Bureau of Economic Research.
  16. Lee, M.D.; M. Steyvers; M. de Young; B.J. Miller. «A Model-Based Approach to Measuring Expertise in Ranking Tasks». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. Wozny, D.R.; U.R. Beierholm; L. Shams (2008). «Human trimodal perception follows optimal statistical inference». Journal of Vision. 8 (3): 24.1–11. doi:10.1167/8.3.24. PMID 18484830.
  18. Brocas, Isabelle; Juan D. Carrillo (2012). «From perception to action: An economic model of brain processes». Games and Economic Behavior. 75: 81–103. doi:10.1016/j.geb.2011.10.001. ISSN 0899-8256.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հակասություն հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակասություն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակասություն» հոդվածին։