Հակասեմականություն (տերմին)
«Հակասեմականություն», տերմին (գերմ.՝ Antisemitismus), որն ի հայտ է եկել Գերմանիայում 1860 թվականին և այդ ժամանակվանից ի վեր նշանակում էր անհանդուրժողականություն և նախապաշարմունք հրեաների նկատմամբ։
Դա բացատրվում է եվրոպացիների կենսաբանական անհամատեղելիության մասին ռասիստական գաղափարներով, որոնց ռասայական հակասեմականության առաջին գաղափարախոսները անվանում էին «գերմանական» կամ «արիական ռասա», իսկ հրեաներին՝ «սեմական ռասայի» ներկայացուցիչներ։ Սակայն «սեմիտիզմ» տերմինը ժամանակակից լեզվում գոյություն չունի, չնայած այս բառը օգտագործվել է 18-19-րդ դարերում[1][2][3]։
«Հակասեմականություն» տերմինի կիրառելիությունը հին պատմության մեջ բանավեճի առարկա է ակադեմիական համայնքում: Խնդրահարույց է նաև հակասեմականության և հակասիոնիզմի միջև եղած տարբերությունը: «Հակահուդայականություն» տերմինը երբեմն օգտագործվում է կրոնական նախապաշարմունքների հետ կապված:
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տերմինը գերմանական քաղաքական մշակույթում հայտնվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Դրա ծագումը կապված է եբրայերենի հետ, որը պատկանում է սեմական լեզվաընտանիքին։ Հետևաբար, «հրեաներ» = «սեմիտներ», և նրանց նկատմամբ ատելությունը «հակասեմականություն» է։[1]
Այն առաջին անգամ օգտագործվել է 1860 թվականին հրեա գիտնական Մորից Շտայնշնայդերի կողմից՝ Էռնեստ Ռենանի հայացքները նկարագրելու համար։ Շտայնշնայդերը մեղադրել է Ռենանին «սեմիտիզմ» մեղմասություն օգտագործելու մեջ՝ հրեաների նկատմամբ իր թշնամանքը քողարկելու համար։ 1865 թվականին բառը հայտնվել է հանրագիտարանում Rotteck-Welckersches Staatslexikon[de] [3], որը խմբագրել էր Կարլ ֆոն Ռոտտեկը։[4]
Սակայն «հակասեմականություն» տերմինը իրական ժողովրդականություն ձեռք բերեց այն բանից հետո, երբ գերմանացի հրապարակախոս Վիլհելմ Մարը, ոգեշնչվելով իր «Հուդայականության հաղթանակը Գերմանիայի նկատմամբ՝ ոչ կրոնական տեսանկյունից» գրքույկի հաջողությունից, 1879 թվականին կազմակերպեց «Հակասեմական լիգայի» կողմնակիցների հանդիպում։[3]Այդ ժամանակվանից ի վեր այս տերմինը հաճախ սխալմամբ վերագրվել է Մարին։[4] Հակահրեական շատ ակտիվիստների առարկություններին չնայած, այս բառը արագորեն մտավ լայն գործածության մեջ։ Առաջին գիտնականներից մեկը, ով անմիջապես ընդունեց այս տերմինը, Հենրիխ ֆոն Տրեյչկեն էր իր «Խոսք մեր հրեաների մասին» աշխատության մեջ՝ 1879 թվականի նոյեմբերին։[5] Նա նաև օգտագործեց «սեմիտենտում» բառը՝ «խորապես ստեղծագործ գերմանացիներին» «անկայուն և անպտուղ» հրեաների հետ հակադրելու համար։[6]
Ֆրանսերենում այս տերմինի առաջին հիշատակումը տեղի է ունեցել 1879 թվականի նոյեմբերի 28-ին «Le Globe» թերթում, որի թղթակիցը հաղորդել է Մարի կողմից «Հակասեմական լիգայի» ստեղծման մասին։[7]1883 թվականին Ֆրանսիայում լույս տեսավ «L’Antisémitique» շաբաթաթերթը։ 10 տարվա ընթացքում այս տերմինը մտել էր գրեթե բոլոր եվրոպական լեզուներ, այդ թվում՝ անգլերեն (1882), իտալերեն (1883), հունգարերեն (1884), հոլանդերեն (1893) և ռուսերեն (1894):[6]
Կիրառելիության վերաբերյալ քննարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տերմինը հենց նշանակում է հրեաների նկատմամբ թշնամանք, չնայած այն փորձերին, որոնք հիմնված են ստուգաբանության վրա, այն տարածել արաբների վրա, հաշվի առնելով, որ նրանք նույնպես խոսում են սեմական լեզվով։[8][1]Կան հակասեմականության մի շարք սահմանումներ, որոնցից ամենահայտնին Հոլոքոստի հիշատակի միջազգային դաշինքի (IHRA) այսպես կոչված «աշխատանքային սահմանումն» է։[9]:
Հակասեմականությունը հրեաների նկատմամբ որոշակի ընկալում է, որը կարող է արտահայտվել հրեաների նկատմամբ ատելությամբ: Հակասեմականությունի հռետորական և ֆիզիկական դրսևորումները ուղղված են հրեաների կամ ոչ հրեաների և/կամ նրանց սեփականության, հրեական համայնքային հաստատությունների և կրոնական վայրերի դեմ:
Հակասեմականությունի սահմանման հետ կապված՝ քննարկումներ են ընթանում այս տերմինի տարբեր երևույթների նկատմամբ կիրառելիության վերաբերյալ։
Իսրայելի՝ որպես հրեական ազգային պետության ստեղծումից ի վեր՝ 1948 թվականին, հակասեմականությունը հաճախ քողարկվել է որպես հակասիոնիզմ։ Մյուս կողմից, Իսրայելի քննադատությունը համակարգված կերպով պիտակավորվել է որպես հակասեմական։ Հակասեմականությունի և հակասիոնիզմի միջև տարբերակման վերաբերյալ բանավեճերը շարունակվում են նաև 21-րդ դարում։[10][11][12]
Ի տարբերություն այլ եվրոպական լեզուների (գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն), անգլերենում այս տերմինն ունի ուղղագրության երկու տարբերակ՝ գծիկով(անգլ.՝ anti-semitism) և առանց(անգլ.՝ antisemitism)։Գծիկավոր ձևը նաև թույլ է տալիս հակասեմականությունը կապել սեմական լեզուներով խոսողների նկատմամբ թշնամանքի հետ, չնայած հակասեմականությունն սկզբնապես ուղղված էր բացառապես հրեաների դեմ։[13]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Антисемитизм». Энциклопедия Холокоста (ռուսերեն). Яд ва-Шем. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Существует понятие Семитизмы в лингвистике, например Trautmann-Waller, C. Semites and Semitism: From Philology to the Language of Myth(անգլ.) // Philological Encounters. — 2017. — В. 2(3-4). — P. 346-367. —
- ↑ 3,0 3,1 3,2 Levy, 2005, էջ 24
- ↑ 4,0 4,1 Wladika M.[de] Hitlers Vätergeneration: Die Ursprünge des Nationalsozialismus in der k.u.k. Monarchie. — Böhlau Verlag Wien, 2005. — S. 60. — ISBN 978-3-205-77337-5
- ↑ Шнирельман, 2010, էջ 30
- ↑ 6,0 6,1 Levy, 2005, էջ 25
- ↑ Gilles Karmasyn. (2018 թ․ հուլիսի 2). «Le journal Le Globe du 28 novembre 1879 sur la création d'une ligue antisémitique à Berlin» (ֆրանսերեն). Pratique de l’Histoire et Dévoiements Négationnistes. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Lewis B. Semites and Anti-Semites // Islam in History: Ideas, People, and Events in the Middle East. — W. W. Norton & Company, 2001. — 496 p. — ISBN 978-0-8126-9518-2
- ↑ Ullrich P. Expert Opinion of the "Working Definition of Antisemitism" of the International Holocaust Remembrance Alliance(անգլ.). — Rosa Luxemburg Foundation papers, 2019. — ISSN 2194-0916. Архивировано из первоисточника 12 հուլիսի 2022.
- ↑ Drawing the line between anti-Semitism and criticism of Israel(անգլ.) // The Economist. — 2019. — ISSN 0013-0613. Архивировано из первоисточника 14 նոյեմբերի 2022.
- ↑ Marcus, 2015, Anti-Zionism and Anti-Semitism, էջ 146—190
- ↑ Herf J. IHRA and JDA: Examining Definitions of Antisemitism in 2021(անգլ.) // Fathom[d]. — 2021. — ISSN 2270-6798. Архивировано из первоисточника 20 հոկտեմբերի 2022.
- ↑ «Memo on Spelling of Antisemitism» (pdf) (անգլերեն). IHRA. 2015-04. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Костырченко Г. В. Тайная политика Сталина: власть и антисемитизм. — 2-е изд.. — М.: Международные отношения, 2003. — 784 с. — ISBN 978-5-7133-1071-4
- Мороз Е. Л. Евреи и Рим. История за Стеной Плача. — СПб.: «Пушкинский фонд», 2012. — 202 с. — ISBN 978-5-89803-220-3
- Шнирельман В. А. Антисемитская лига // Лица ненависти (антисемиты и расисты на марше). — Второе издание (переработанное и дополнение). — М.: Academia, 2010. — С. 13—37. — 336 с. — 1000 экз. — ISBN 5-84389-328-2
- Favret-Saada, Jeanne[en], École des Hautes Études en Sciences Sociales A fuzzy distinction. Anti-Judaism and anti-Semitism (An excerpt from Le Judaisme et ses Juifs) / Translated from the French by Eléonore Rimbault // Hau: Journal of Ethnographic Theory : journal. — The University of Chicago Press, 2014. — В. 3. — Т. 4. — С. 335—340.
- Marcus K. L. The Definition of Anti-Semitism. — Oxford University Press, 2015. — 292 p. — ISBN 978-0-19-937564-6
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Антисемитизм». Энциклопедия Холокоста (ռուսերեն). Яд ва-Шем. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին.