Հականատալիզմ
Հականատալիզմ կամ հակածննդաբերություն, փիլիսոփայական արժեքային դատողություն, որի համաձայն երեխա ունենալն ոչ էթիկական է և չարդարացված։ Անտինատալիստները պնդում են, որ մարդիկ պետք է ձեռնպահ մնան երեխաներ ունենալուց[1][2][3][4]։ Որոշ հականատալիստներ պնդում են, որ գոյությունն ինքնին վնասակար է։ Նրանց տեսակետները հաճախ չեն սահմանափակվում միայն մարդկանցով, այլ տարածվում են բոլոր արարածների վրա, և նրանք պնդում են, որ գոյությունը լուրջ վնաս է ցանկացած գիտակից էակի համար[5][6][7][8][9]։
Հականատալիստները տարբեր պատճառներով են գոյությունը համարում խնդրահարույց։ Հականատալիզմի ամենատարածված հիմնավորումներից են նրանք, որ կյանքն անխուսափելիորեն տառապանք է ներառում, մահն անխուսափելի է, և որ մարդիկ ծնվում են առանց համաձայնության (այսինքն՝ չեն ընտրում գոյություն ունենալը)։ Ըստ հականատալիստների՝ երջանիկությունը երաշխավորված չէ։ Ըստ լավի և վատի միջև արժեքաբանական ասիմետրիայի՝ գոյություն չունենալն ավելի քիչ վնաս է հասցնում, քան գոյություն ունենալը։ Այս մոտեցումը հայտնի է որպես Բենատարի ասիմետրիայի փաստարկ։
Հականատալիզմը չպետք է խառնել հականատալիստական պետական քաղաքականության հետ, որն իրականացվում է որոշ երկրների կողմից՝ որպես բնակչության վերահսկման միջոց։ Պետական հականատալիստական քաղաքականությունը չի պնդում, որ գոյություն ունենալը համընդհանուր խնդիր է[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հականատալիզմ տերմինը (հակադրվոում է նատալիզմին) առաջին անգամ օգտագործել է Թեոֆիլ դը Ժիրոն իր L'art de guillotiner les procréateurs: Manifeste anti-nataliste գրքում («Ծնողների գլուխը կտրելու արվեստը. Հականատալիստական մանիֆեստ», 2006)։ Մասահիրո Մորիոկան հականատալիզմը սահմանում է որպես «մտածողություն, ըստ որի՝ բոլոր մարդիկ կամ բոլոր գիտաակից էակները չպետք է ծնվեն»[11]։ Գիտական և գրական աշխատություններում ներկայացվել են տարբեր բարոյագիտական հիմնավորումներ հականատալիզմի օգտին, որոնցից ամենանշանավորը համարվում է ասիմետրիայի փաստարկը, որը ներկայացրել է հարավաֆրիկացի փիլիսոփա Դեյվիդ Բենատարը։ Ռոբերտ Զանդբերգենը տարբերակում է այսպես կոչված ռեակցիոն հականատալիզմը և դրա ավելի փիլիսոփայական, «նախնական» տարբերակը։ Եթե առաջինը ձգտում է սահմանափակել մարդկային վերարտադրությունը, ապա վերջինս նպատակ ունի վերջնականապես դադարեցնել այն։
Հականատալիստական տեսակետները գոյություն են ունեցել հազարավոր տարիներ։ «Ավելի լավ է երբեք չծնվել» գաղափարախոսության ամենահին ձևակերպումներից որոշները արձանագրվել են դեռ Հին Հունաստանում[12][13][14]։
Թեև հականատալիզմը պատմականորեն ունի «ծննդյան դեմ» ուղղված հայացքներ, վերջին տարիներին աճում է այն մտահոգությունը, որ շարժումը կարող է հանգեցնել բռնության դրսևորումների[15][16]։ Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո նահանգային համալսարանի փորձագետ Բրայան Լևինը հայտնում է, որ հականատալիզմի շարժումը դատապարտում է բռնությունը[17]։
Հակափաստարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդդիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեք Քերուակը Բուդդայականությունը ընկալում էր որպես հականատալիստական ուսմունք[18]։ Մասահիրո Մորիոկան պնդում է, որ հին բուդդիզմը և՛ հականատալիստական էր, և՛ հակա-հականատալիստական։
Քրիստոնեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկիոնիտները, որոնց առաջնորդում էր Սինոպեցի Մարկիոնը[19], հավատում էին, որ աշխարհը չար ստեղծագործություն է, որը ստեղծել է կոպիտ, դաժան, նախանձոտ, զայրացած դեմիուրգի Յահվեն։ Այս ուսմունքի համաձայն՝ մարդիկ պետք է հակադրվեն դեմիուրգին, լքեն նրա աշխարհը, չստեղծեն նոր մարդկանց և վստահեն բարի և ողորմած Աստծուն՝ ով օտար է այս աշխարհին և հեռու է դրանից[20][21][22]։
Շեյքերները հավատում են, որ սեռական հարաբերությունը բոլոր մեղքերի արմատն է[23]։ Թեև խստորեն հականատալիստ չլինելով, նրանք վերարտադրությունը համարում են մարդկության անկած վիճակի նշան։
Անտինատալիզմ և այլ փիլիսոփայական թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ անտինատալիստներ կարծում են, որ մարդկանց մեծ մասը ճիշտ չի գնահատում իրականությունը, ինչն էլ ազդում է երեխաներ ունենալու ցանկության վրա։
Աբորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտինատալիզմը կարող է հանգեցնել կոնկրետ դիրքորոշման արհեստական հղիության ընդհատման բարոյականության հարցում։
Արհեստական բանականության ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Մեցինգերը, Սանդեր Բեքերսը և Բարտլոմեյ Խոմանսկին հանդես են գալիս արհեստական բանականություն ստեղծելու դեմ, քանի որ դա կարող է էապես ավելացնել տիեզերքում գոյություն ունեցող տառապանքի քանակը։ Դեյվիդ Բենատարը նշում է, որ գոյություն չպարգևելու վերաբերյալ փաստարկները կիրառելի են բոլոր գիտակից էակների, այդ թվում՝ գիտակից մեքենաների համար[5]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակա-նատալիզմ, Փիլիսոփայության ինտերնետային հանրագիտարան
- «Հակածննդաբերական» բաժինը «Ծնողություն և բեղմնավորում» բաժնում՝ Սթենֆորդի փիլիսոփայության հանրագիտարանում։
- Antinatalism.info — Հականատալիզմի դեմ փաստարկներ ներկայացնող հոդվածների և գրքերի ժողովածու
Նորություններ
- Երանի ծնված չլինեի. ծնվելու դեմ հանդես եկողների վերելքը, The Guardian, 14 նոյեմբերի, 2019թ.
- Չծնվելու հիմնավորումը, The New Yorker, 27 նոյեմբերի, 2017թ.
- Հականատալիստներ. Մարդիկ, ովքեր ուզում են, որ դուք դադարեցնեք երեխաներ ունենալը, BBC News, 13 օգոստոսի 2019թ.
Հարցազրույցներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Akerma, Karim (2021) [2017]. Antinatalism: A Handbook. Neopubli GmbH. ISBN 978-3754923658.
- ↑ Coates, Ken (2014). Anti-Natalism: Rejectionist Philosophy from Buddhism to Benatar (անգլերեն). First Edition Design Pub. ISBN 978-1-62287-570-2.
- ↑ Starzyński, Mikołaj (2020). Antynatalizm. O niemoralności płodzenia dzieci. Kraków: Towarzystwo Naukowe im. Stanisława Andreskiego.
- ↑ «What Is Antinatalism?: Definition, History, and Categories». The Review of Life Studies. 12: 1–39. 2021.
- 1 2 Benatar, David (2006). Better Never to Have Been: The Harm of Coming into Existence. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-929642-2. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>թեգ. «Benatar2006» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ Metzinger, Thomas (2021 թ․ մարտ). «Artificial Suffering: An Argument for a Global Moratorium on Synthetic Phenomenology». Journal of Artificial Intelligence and Consciousness. 08 (1): 43–66. doi:10.1142/S270507852150003X. S2CID 233176465.
- ↑ Chomański, Bartłomiej 'Bartek' (2021). «Anti-natalism and the Creation of Artificial Minds». Journal of Applied Philosophy. 38 (5): 870–885. doi:10.1111/japp.12535. S2CID 237849391.
- ↑ Zandbergen, Robbert (2021). «Wailing from the Heights of Velleity: A strong case for antinatalism in these trying times». South African Journal of Philosophy. 40 (3): 265–278. doi:10.1080/02580136.2021.1949559. S2CID 237402237.
- ↑ «The Speciesism of Leaving Nature Alone, and the Theoretical Case for "Wildlife Anti-Natalism"». Apeiron. 8: 169–183. 2016.
- ↑ Lottery of birth. The Open University. 2020.
- ↑ Morioka, Masahiro (2021). What Is Antinatalism? And Other Essays: Philosophy of Life in Contemporary Society (PDF). Tokyo Philosophy Project. ISBN 979-8754050419.
- ↑ Riel, Trine (2021). «Antinatalism: A World Without Us». The Travel Almanac (19): 144–147.
- ↑ Tatarkiewicz, Władysław (1979). O szczęściu. Państwowe Wydawn. Nauk. էջեր 420–421. OCLC 988149572.
- ↑ «Oedipus at Colonus».
- ↑ Hubler, Shawn (2025 թ․ մայիսի 25). «A Fringe Movement». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2025 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Reddit bans an anti-natalist group after Palm Springs explosion». NBC News (անգլերեն). 2025 թ․ մայիսի 19. Վերցված է 2025 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Weber, Peter (2025 թ․ մայիսի 19). «Bombing of fertility clinic blamed on 'antinatalist'». MSN. Վերցված է 2025 թ․ մայիսի 29-ին. «The antinatalism movement, which considers procreating unethical or unjustifiable, "specifically condemns violence," Brian Levin, an extremism expert at Cal State San Bernardino, told the Times. The bomber's "purported rambling, idiosyncratic 'political' statements'" suggest he was a "hopeless unstable young man" driven to a "brutal death" by a "personally distorted embrace of an obscure anti-life ideology."»
- ↑ Kerouac, Jack (1999). Some of the Dharma. London: Penguin Books. էջ 175 and 338.
- ↑ Siedentop, L. (2014). Inventing the Individual: The Origins of Western Liberalism. Harvard University Press. էջ 75. ISBN 978-0-674-74473-8. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
- ↑ von Harnack, A. (1990). Marcion: The Gospel of the Alien God. Labyrinth Press. էջեր 72, 83, 96 and 139–140.
- ↑ H. Jonas (1958). The Gnostic Religion: The Message of the Alien God and the Beginnings of Christianity. Boston: Beacon Press.
- ↑ Akerma, Karim (2000). Verebben der Menschheit?: Neganthropie und Anthropodizee. Freiburg im Breisgau: Verlag Karl Alber. ISBN 978-3-495-47912-4.
- ↑ Gallagher, E.V.; Willsky-Ciollo, L. (2021). New Religions: Emerging Faiths and Religious Cultures in the Modern World. Santa Barbara: ABC-CLIO. էջ 571.