Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հակակու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՀադրութի շրջան
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված17-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հակակու գյուղում։ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Հակակու գյուղը, ինչպես և ամբողջ Հադրութի շրջանը օկուպացվել են Ադրբեջանի կողմից[1]։

Տեղակայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հակակու գյուղի կենտրոնական մասում։ Եկեղեցին նաև անվանում են Գյուղամեջի եկեղեցի[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ 13,40X9,60 մետր չափի ուղղանկյուն հատակագծով։ Այն արևելյան մասում ավարտվում է կիսաշրջան խորանով և նրան կից ուղղանկյունաձև ավանդատներով։ Տանիքը թեք է և թաղակապ։ Սրահը նավերի է բաժանվում զույգ կամարների օգնությամբ, որոնք հենված են երկու ազատ և երկու զույգ պատկից սյուների վրա։ Պատերը շարված են մանր ու կոպիտ մշակված քարերով ու կրաշաղախով, կամարները, դռան և լուսամուտների բացվածքները շարված են սրբատաշ քարերով։ Եկեղեցու միակ մուտքը գտնվում է հարավային մասում։ Եկեղեցու վրա կա շինարարական արձանագրության, ըստ որի այն կառուցվել է 1621 թվականին։

Եկեղեցին Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում չի տուժվել։ Ադրբեջանի կողմից Հադրութի շրջանը օկուպացվելուց հետո կառույցից տեղեկություն չկա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հադրութի օկուպացիան անօրինական մեթոդներով է արվել։ Այս միջպետական գանգատը խոստումնալից է». www.lragir.am. 05.02.2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  2. Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, էջ 117

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]