Jump to content

Հակախորհրդային քարոզչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակախորհրդային քարոզչություն, հանցագործություն Խորհրդային Միությունում։ Սկզբնապես, տերմինը փոխարինաբար օգտագործվում էր հակահեղափոխական ագիտացիա արտահայտության հետ։ Վերջինս գործածության մեջ էր մտել 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո։ Այս հանցագործությունը քրեական օրենսգրքում ամրագրվել է 1920-ական թվականներին և վերանայվել 1950-ական թվականներին՝ ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով, այն հատկապես լայնորեն կիրառվում էր խորհրդային այլախոհների դեմ[1]։

Ստալինյան ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Քրեական օրենսգրքերը, որոնք ընդունվել են 1920-ական թվականներին, ներմուծել են հակախորհրդային քարոզչության հանցանքը՝ որպես հակահեղափոխական գործունեության բազմաթիվ ձևերից մեկը, որոնք սահմանված էին ՌԽՍՖՀ Քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի ներքո։ Հոդվածն ուժի մեջ է մտել 1927 թվականի փետրվարի 25-ին և մնացել է ուժի մեջ ողջ ստալինիզմի ժամանակաշրջանում։ Հոդված 58․10-ի համաձայն, ովքեր կոչ էին անում տապալել խորհրդային ռեժիմը, պատժվում էին առնվազն վեց ամսվա ազատազրկմամբ, ներառյալ մահապատիժը՝ պատերազմի կամ արտակարգ դրության պայմաններում[2]։

Ստալինի կառավարման օրոք արտահայտությունը գործնականում կարող էր նշանակել գրեթե այն ամենը, ինչ Պետական անվտանգության կոմիտեի քննիչը կցանկանար, հետևաբար, մեղադրանքը դարձել է չափազանց հզոր զենք քաղաքական կամ անձնական վեճերի և ինտրիգների ժամանակ[3]:

1960-1980ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործությունը զգալիորեն վերանայվել է 1958 թվականին ներմուծված ՌԽՖՍՀ հետստալինյան Քրեական օրենսգրքում։ Հոդված 58․10-ը փոխարինվել է Հոդված 70-ով՝ «Հակախորհրդային ագիտացիա և քարոզչություն» խորագրով[Ն 1]։

Օրենքը սահմանվում էր հետևյալ կերպ[1].

  1. քարոզչություն՝ խորհրդային վարչակարգը խաթարելու կամ թուլացնելու նպատակով, կամ խորհրդային պետության դեմ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու կամ դրանց օժանդակելու նպատակով
  2. նույն նպատակներով զրպարտանքների տարածումը, որոնք ուղղված են խորհրդային սոցիալ-քաղաքական համակարգի դեմ
  3. հակախորհրդային բովանդակություն պարունակող գրականության հրատարակում, տարածում կամ պահում՝ վերոնշյալ նպատակներով։

Նոր սահմանումը, թեև ավելի մեղմ էր, քան՝ նախորդը, նոր օրենքն ուներ նմանություններ ժողովրդավարական երկրների քրեական օրենսգրքերի հետ[4]։

«Դուք խորհրդային մարդ եք, - ասում է ՊԱԿ-ի քննիչը, - և հետևաբար, պարտավոր եք օգնել մեզ»։ Եվ ի՞նչ կպատասխանեք։ Եթե դուք խորհրդային մարդ չեք, ապա ի՞նչ եք՝ հակախորհրդայի՞ն։ Միայն, դա կարժենա յոթ տարի աշխատանքային ճամբարում և հինգ տարի աքսորում»։

– Վլադիմիր Բուկովսկի[5]

Պատիժը տատանվում էր 6 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման՝ հնարավոր հետագա 2-5 տարվա ներտարածքային աքսորով։ Խորհրդային ռեժիմի քննադատները 70-րդ հոդվածը համարում էին խոսքի ազատության լրջագույն ոտնահարում։ Այն խորհրդային այլախոհներին հետապնդելու երկու հիմնական իրավական գործիքներից մեկն էր, մյուսը՝ ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածն էր։ Առկա էին նաև վերահսկողության այլ միջոցներ, որոնք իրենց բնույթով արտադատական բնույթ են կրել, ինչպիսիք էին պատժիչ հոգեներգործության կիրառումը կամ «սոցիալական մակաբուծության» ընդհանրացված հանցագործությունը։ Գրականության մասին դրույթը մասնավորապես ուղղված էր անօրինական հրատարակչության (ռուս.՝ Самиздат)[Ն 2]։

Սինյավսկու-Դանիելի ցուցադրական դատավարությունից կարճ ժամանակ անց ԽՍՀՄ Քրեական օրենսգիրքը լրացվել է Հոդված 190․1-ով՝ «Խորհրդային պետության և հասարակական կարգի դեմ ուղղված զրպարտանքների տարածում» (1966 թվական), որը 70-րդ հոդվածի ավելի մեղմ տարբերակն էր։ Այն մեծամասամբ 70-րդ Հոդվածի պատճեն էր՝ չներառելով «հակախորհրդային նպատակ» դրույթը։ Պատիժն ավելի ցածր էր՝ մինչև երեք տարի ազատազրկում։


Պյոտր Գրիգորենկոն իր հուշերում գրել է, որ Խորհրդային Միությունում ցանկացած քննադատություն հեշտությամբ դասակարգվել է որպես հակախորհրդային ագիտացիա (ՀԽԱ)։ Ցանկացած տեղեկատվության տարածում, որը պաշտոնապես չէր ճանաչվում պետության կողմից, դասակարգվում էր որպես «հակախորհրդային զրպարտություն»։ Այս կերպ կալանավորվել են Հելսինկյան մարդու իրավունքների դիտորդական խմբի գրեթե բոլոր անդամները[7]։

Հակախորհրդային վարքագիծը, մասնավորապես իշխանություններին բացահայտ հակադրվելը, ցույցեր կազմակերպելը և գրքեր գրելը, միաժամանակ սահմանվել են որպես քրեական արարք[8]։

Քրեական օրենսգրքի 70-րդ և 190-րդ հոդվածները իրավական հիմք են ծառայել Վլադիմիր Բուկովսկուն, Պյոտր Գրիգորենկոյին, Վալերիա Նովոդվորսկայային, Ժորես Մեդվեդևին, Անդրեյ Ամալրիկին և բազմաթիվ այլ այլախոհներին ամիսներով, իսկ երբեմն էլ՝ տարիներով հոգեբուժարաններում կալանելու համար[9]։

1986 թվականի փետրվարի 19-ին միջուկային ֆիզիկոս և այլախոհ Անդրեյ Դմիտրիևիչ Սախարովը Միխայիլ Գորբաչովին ուղղված իր նամակում գրել է. «դատարանների կողմից 70-րդ և 190․1-րդ հոդվածների կիրառումը արտահայտված համոզմունքների շինծու հետապնդում է»[10]։

1990 թվականին՝ խորհրդային ռեժիմի անկումից մեկ տարի առաջ, հակախորհրդային ագիտացիան և քարոզչությունը հանվել է ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքից՝ երեք տասնամյակ կիրառելուց հետո։

Հետխորհրդային Ռուսաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի ապրիլին 70-րդ հոդվածը վերաձևակերպվել է որպես վերակառուցման շրջանում կատարված օրենսդրական փոփոխությունների մաս։ Այն ավելի խիստ ձևակերպվել և բացահայ կապվել է բռնի գործողությունների հետ։ Հակախորհրդային ագիտացիա և քարոզչություն տերմինները փոխարինվել են հրապարակային կոչեր, խաթարում, տապալում արտահայտություններով[10]։

1992 թվականի հոկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, ռուսական օրենսդրությունը պահպանել է սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու կամ իշխանազավթության հրապարակային կոչերի, ինչպես նաև նման բովանդակությամբ նյութերի լայնածավալ տարածման մասին հանցանքը, որը պատժվում էր մինչև երեք տարվա կալանքով կամ ամսական նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով տուգանքով[10][11]։

1997 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Ռուսաստանի Դաշնության նոր Քրեական օրենսգրքում «հակախորհրդային քարոզչություն» հանցագործությունը համապատասխանը չունի։ Ավելի ուշ, արդեն գոյություն ունեցող օրենքների փոփոխություններում նկատվող հետընթացը փաստաբան Հենրի Ռեզնիկին ստիպել է տագնապել «հակառուսական» արտահայտության հայտնվելու կապակցությամբ[12]։

  1. In the new Criminal Code of the other 14 Union republics this offence had a different numeration, e.g. Article 62 in the Ukrainian SSR, and to avoid confusion was usually expressed as Article 70.
  2. In 1984, the phrasing was expanded to include "materials in written, printed or other form", which could accommodate art works, video cassettes and any other new form of technology that appeared in the USSR.[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopedia of Soviet Law. Law in Eastern Europe. F. J. M. Feldbrugge, Gerard Pieter van den Berg, William B. Simons (2nd rev. ed.). Dordrecht ; Boston : Hingham, MA, US: M. Nijhoff Publishers ; Distributors for the U.S. and Canada, Kluwer Academic Publishers. 1985. էջ 627ff. ISBN 978-90-247-3075-9.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  2. Conquest, Robert (2007). The Great Terror. US: Oxford University Press. էջեր 28–29.
  3. Yevgenia Albats and Catherine A. Fitzpatrick. The State Within a State: The KGB and Its Hold on Russia - Past, Present, and Future, 1994. 0-374-52738-5.
  4. Ferdinand Joseph Maria Feldbrugge, Gerard Pieter van den Berg, William B. Simons (1985) "Encyclopedia of Soviet Law", BRILL, ISBN 90-247-3075-9
  5. Urban, George (1987 թ․ հոկտեմբերի 1). «Can the Soviet Union be reformed? An interview with Vladimir Bukovsky». Crisis Magazine.
  6. Shelley, Louise (1988). «Criminal law and justice since Brezhnev». In Dietrich André Loeber; Donald D. Barry (eds.). Law and the Gorbachev Era: Essays in Honor of Dietrich André Loeber. Law in Eastern Europe. Dordrecht ; Boston : Norwell, MA: M. Nijhoff. էջեր 183–204, 187. ISBN 978-90-247-3678-2.
  7. Petro Grigorenko Memoirs: Pietro G. Grigorenko W W Norton & Co Inc; 1st edition (1982) 0-393-01570-X
  8. «Report of the U.S. Delegation to Assess Recent Changes in Soviet Psychiatry» (PDF). Schizophrenia Bulletin. 15 (4 Suppl): 26. 1989. doi:10.1093/schbul/15.suppl_1.1. PMID 2638045.
  9. Ryzhkov, Vladimir (2009 թ․ մայիսի 28). «A backward tradition of manipulating history». The Moscow Times.
  10. 1 2 3 Artz, Martine (1999). «The Charge Against Andrej Sinjavskij». In Willem G. Weststeijn (ed.). Dutch contributions to the Twelfth International Congress of Slavists: Kraków, August 26 - September 3, 1998 ; literature. Studies in Slavic literature and poetics. Amsterdam: Rodopi. էջ 28. ISBN 978-90-420-0715-4.
  11. Ved.RF 1992 nr. 44, Art. 2470
  12. Елена Масюк (2015 թ․ հուլիսի 27). «Адвокат Генри РЕЗНИК: "В этой норме фактически меняется только одно прилагательное — с «антисоветская" на "антироссийская"» [Lawyer Henry REZNIK: "In this provision, only one adjective is actually changed - from "anti-Soviet" to "anti-Russian""]. Novaya Gazeta (Russian). No. 79.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]