Հակաականային պաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակաականային պաշտպանություն, ռազմածովային նավատորմի միջոցառումների համակարգ, որի խնդիրն է կանխել նավերի բախումն ականներին։ Հակաականային պաշտպանությանն են վերաբերում ականապատման աշխատանքներ կատարող թշնամու նավերին և ինքնաթիռներին հետևելը, ականները տրալների օգնությամբ ոչնչացնելը, նավերը անհատական պաշտպանական և ապամագնիսացող հարմարանքներով հանդերձելը, հայտնաբերված ականներից խուսանավելը, հարվածային խմբավորումները տրալներ ձգող նավերով անմիջականորեն պաշտպանելը և այլն։ Հսկողությունը հատուկ տեխնիկական միջոցների օգնությամբ կատարվում է առափնյա պահակակետերից և նավերից՝ նպատակ ունենալով հայտնաբերել լողացող, խարսխավոր և հատակային ականները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 55