Հակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
All Blacks նորզելանդական ռեգբիի հավաքականը հակա պարելիս

Հակա (մաորի՝ haka), Նոր Զելանդիայի մաորի ցեղի ծիսական պար, որի ժամանակ դոփում են ոտքերով, ձեռքերով խփում են ազդրերին ու կրծքին և բարձրաձայն ձայնակցում են[1]։ Սա մաորիների երաժշտական արվեստի ամենահայտնի ձևն է։ Նոր Զելանդիայի բնակչության մեծ մասը ծանոթ է հակային շնորհիվ All Blacks նորզելանդական ռեգբիի հավաքականի[2]։

Հակա բառը մաորիների լեզվով նշանակում է «ընդհանրապես պար», նաև «պարով ուղեկցվող երգ»[3]։ Հական չի կարելի բացառապես դասել երգի կամ պարի, ըստ Ալան Արմսթրոնգի՝ հական կոմպոզիցիա է, որտեղ յուրաքանչյուր գործիք՝ ձեռքերը, ոտքերը, մարմինը, լեզուն, թե աչքերը, կատարում՝ սեփական պարտիան[4]։

Հակայի բնորոշ գծերն են՝ պարը կատարում են միաժամանակ բոլոր կատարողները ուղեկցելով դեմքի ծամածություններով։ Ծամածռությունները՝ աչքերի և լեզվի շարժումները շատ կարևոր են։ Դրանցով են որոշում կատարված պարի որակը[5]։ Հակա պարող կանայք լեզուները դուրս չեն հանում[6]։ Ոչ ռազմական հակայի ժամանակ կարող են լինել մատների կամ դաստակների ալիքաձև շարժումներ[7]։ Պարը վարողը (տղամարդ կամ կին) գոչում է տեքստից մեկ կամ երկու տող, որից հետո մնացածները խմբով պատասխանում են կրկներգով[8][9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի քանի ավանդություններ, որոնք պատմում են հակայի ստեղծման մասին։ Համաձայն դրանցից մեկի՝ առաջին անգամ պարը կատարել են կանայք, որոնք փնտրում էին ոմն Կազի, որը սպանել էր առջնորդին պատկանող կետին։ Կանայք չգիտեին, թե Կազը ինչ տեսք ունի, բայց գիտեին, որ ծուռ ատամներով է։ Եվ որպեսզի գտնեն նրան ամբոխի մեջ, նրանք սկսել են ծիծաղելի շարժումներով պար պարել։ Հական դիտելով՝ Կազան ծիծաղում է, և նրան գտնում են ծուռ ատամներով[10].

Հական սովորաբար կատարում էին երեկոյան, գոյություն ունեին տղամարդկանց, կանանց երեխաների և խառը պարվող հականեր[11]։ Այս պարով նաև ողջունում են հյուրերին[12]։ Սովորաբար դիմավորելու պարերը մարտական են սկսում, քանի որ եկողի մտադրությանը ծանոթ չեն[13]։ Նման պարով են զինված մաորիները դիմավորել Ջեյմս Կուկին 1769 թվականին[14]։

Քրիստոնեական քարոզիչ Հենրի Ուիլյամսը գրել է՝

Aquote1.png Հարկավոր է արգելել հին սովորույթները, պարերը, երգեցողությունը և դաջվածքները, հիմնական տեղական շվայտանքները։ Օքլենդում մարդիկ սիրում են հավաքվել մեծ խմբերով՝ ցուցադրելու համար իրենց սոսկալի պարերը[15] Aquote2.png

Ժամանակի ընթացքում եվրոպացիների վերաբերմունքը պարերին լավացավ, սկսեցին հական պարբերաբար պարել արքայական ընտանիքի այցելությունների ժամանակ[16]։ 21-րդ դարում հական պարում են Նոր Զելանդիայի ռազմական ուժերում[17]; Տարին երկու անգամ, սկսած 1972 թվականից, անց է կացվում Տե Մատատինի հակայի փառատոն-մրցույթ(մաորի՝ Te Matatini)[18]։ 19-րդ դարի վերջից սկսած ռեգբիի ակումբները մրցումներից առաջ հակա են կատարում, 2000-ականներին «All Blacks»-ի հակա կատարելու շուրջ բազմաթիվ վեճեր և մեղադրանքներ ծագեցին[19]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McLean, մեկնաբանություն՝ Chapter 2, էջ` 44—45
  2. McLean, մեկնաբանություն՝ Chapter 2, էջ` 57—58
  3. Gardiner, էջ` 23
  4. Gardiner, էջ` 24
  5. Gardiner, էջ` 33
  6. Gardiner, էջ` 67
  7. McLean, մեկնաբանություն՝ Chapter 2, էջ` 57—62
  8. McLean, մեկնաբանություն՝ Chapter 2, էջ` 63
  9. Gardiner, էջ` 65
  10. Gardiner, էջ` 19
  11. McLean, մեկնաբանություն՝ Chapter 2, էջ` 45
  12. McLean, մեկնաբանություն՝ Chapter 2, էջ` 46
  13. Gardiner, էջ` 29
  14. Gardiner, էջ` 36
  15. Gardiner, էջ` 39
  16. Gardiner, էջ` 59
  17. Gardiner, էջ` 81
  18. Gardiner, էջ` 89—91
  19. Gardiner, էջ` 99—103

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]