Հովհաննես Հախնազարյան
| Հովհաննես Հախնազարյան Հովհաննես Հախնազարյան | |
|---|---|
| Ծնվել է | 1900 |
| Ծննդավայր | Ագուլիս |
| Մահացել է | 1978 |
| Ազգություն | հայ |
| Կրոն | քրիստոնեություն |
| Կրթություն | Գևորգյան ճեմարան, Պրահայի համալսարան |
| Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
| Ծնողներ | Մարտիրոս Հախնազարյան |
Հովհաննես Մարտիրոսի Հախնազարյան (1900, Ներքին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1978), հայ մանկավարժ, պատմագիտության և փիլիսոփայության դոկտոր[1]։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Հախնազարյանը ծնվել է 1900 թվականին Ագուլիս քաղաքում։ Սովորել է սկզբում Գևորգյան ճեմարանում, հետո՝ Պրահայի համալսարանում։ 1919 թվականին Ագուլիսի կոտորածից փրկվելով՝ մշտական բնակության է տեղափոխվել Թեհրան[1]։
Երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ, ինչպես նաև Իրանի հայկական դպրոցների գործի բարելավման աշխատանքներով։ Շուրջ 30 տարի դասախոսել է Թեհրանի համալսարանում։ Հեղինակել է մի քանի մանկավարժական հոդվածներ։ Հայրենի Գողթն գավառի պատմական անցյալի վերաբերյալ հուշագրությունն ու ուսումնասիրությունը ամփոփված են 1987 թվականի Անթիլիասում հետմահու լույս տեսած նրա «Գողթան գավառ» մեծածավալ գրքում[1]։
Կինը՝ Արուսյակ Հախնազարյանն ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ Նա 30 տարուց ավելի դասախոսել է Թեհրանի պետական կոնսերվատորիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 268 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։