Հալ Ջորդան
| Հալ Ջորդան անգլ.՝ Hal Jordan | |
|---|---|
| Ծննդավայր | Coast City? |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
| Կրոն | հուդայականություն |
| Մասնագիտություն | փորձարկիչ օդաչու, սուպերհերոս, սպա, օդաչու, Ռազմաօդային ուժերի սպա և կործանիչ օդաչու |
| Ծնողներ | հայր՝ Air Wave? |
| Անդամություն | Green Lantern Corps?, Արդարության լիգա, Ferris Aircraft? և ԱՄՆ ռազմաօդային ուժեր |
| 🌐 | |
Հարոլդ «Հալ» Ջորդան, ավելի հայտնի որպես Կանաչ Լապտեր, սուպերհերոս, ով հայտնվում է DC Comics-ի կողմից հրատարակված ամերիկյան կոմիքսներում։ Կերպարը 1959 թվականին ստեղծել են Ջոն Բրուումը և նկարիչ Գիլ Քեյնը, և իր անգամ հայտնվել է Showcase #22 համարում (1959թ․ հոկտեմբեր)։
Հալ Ջորդանը նախկին ռազմական օդաչու է, ով աշխատում է Ferris Aircraft ընկերությունում որպես փորձնական օդաչու։ Նա Կանաչ Լապտերների կորպուս (Green Lantern Corps) միջգալակտիկական ոստիկանական ուժի անդամ է։ Բացի այդ, նա Արդարության Լիգայի (Justice League)՝ DC Comics-ի գլխավոր սուպերհերոսական թիմի հիմնադիր անդամներից է, որտեղ իր թիմակիցներն են Բեթմենը, Սուպերմենը և Հրաշք Կինը։ Ջորդանը տիեզերքում չարիքի դեմ պայքարում է կախարդական մատանի օգտագործելով։ Չնայած նա գործում է ամբողջ տիեզերքում, Ջորդանը սովորաբար ներկայացվում է որպես 2814 սեկտորի պաշտպաններից մեկը, որտեղ նաև գտնվում է Երկիրը։ Նրա ուժերը գալիս են իր մատանուց և Կանաչ Լապտերի մարտկոցից։ Երբ մատանին օգտագործում է մի մարդ, ով ունակ է մեծ վախ հաղթահարել, նա կարող է իր կամքը վերածել ցանկացած երևակայական կառուցվածքի կամ առարկայի։ Ջորդանը այս ուժը կիրառում է տաբեր նպատակներով, օրինակ՝ թռչելու համար, կամ տիեզերական վակուումում վահաններ, սուրեր և լազերներ ստեղծելու, ինչպես նաև իր Կանաչ Լապտերի զգեստը կերտելու համար, որը պաշտպանում է նրա գաղտնի ինքնությունը Երկրի վրա։ Ջորդանի և մյուս բոլոր Կանաչ Լապտերների գործունեությունը վերահսկում և հզորացնում են Տիեզերքի Խորհրդավոր Պահապանները (Guardians of the Universe)[1] :
1990-ականներին Հալ Ջորդանը նաև ներկայացվել է որպես չարագործ։ Emerald Twilight և Zero Hour: Crisis in Time! պատմություններում նա դառնում է Փարալաքս անունով չարագործ, սպանում է Կանաչ Լապտերների կորպուսի մեծ մասին և սպառնում է ոչնչացնել տիեզերքը, այն բանից հետո, երբ Մոնգուլը ոչնչացնում է իր ծննդավայր Քոուստ Սիթին։ Հետագա պատմություններում բացահայտվում է, որ Փարալաքսը չարագործ տիեզերական էություն էր, որը կոռումպացրել էր Ջորդանին։
Կոմիքսներից դուրս, Ջորդանը հայտնվել է տարբեր անիմացիոն նախագծերում, տեսախաղերում և մարտաֆիլմերում: Կոմիքսներում Ջորդանի բնօրինակ դիզայնը հիմնված էր դերասան Փոլ Նյումանի վրա[2], և կերպարը IGN-ի կոմիքսների լավագույն 100 հերոսների ցանկում 2011 թվականին զբաղեցնում էր 7-րդ տեղը[3]։ 2012 թվականին պարզվել է, որ կերպարը հրեա է: 2013 թվականին Ջորդանը IGN- ի DC Comics-ի լավագույն 25 հերոսների ցանկում զբաղեցրել է 4-րդ տեղը[4]։
Հրապարակման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին DC Comics-ի խմբագիր Ջուլիուս Շվարցը մեծ հաջողություն ունեցավ՝ վերակենդանացնելով «Ոսկեդարի» հերոս Ֆլեշին։ Հաջողությունից հետո նա նպատակ դրեց վերաստեղծել նաև Կանաչ Լապտերին[5][6]։ Շվարցը, ոգեշնչվելով իր գիտաֆանտաստիկայի հանդեպ սիրուց[7], ցանկացավ նոր Կանաչ Լապտերին ներկայացնել ավելի ժամանակակից ձևով։ Այս նպատակով նա համագործակցության հրավիրեց գրող Ջոն Բրուումին և նկարիչ Գիլ Քեյնին, ովքեր 1959 թվականին Showcase #22 համարում (1959թ․ հոկտեմբեր) Կանաչ Լապտերի կերպարը ներկայացրեցին Հալ Ջորդանի տեսքով
Կերպարը մեծ հաջողություն ունեցավ։ Green Lantern #1 համարը հրապարակվեց 1960 թվականի հուլիս–օգոստոս ամիսներին և շարունակվեց մինչև #89 համարը, որը լույս տեսավ 1972 թվականի ապրիլ–մայիս ամիսներին։
Ուժեր և կարողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Կանաչ Լապտեր՝ Հալ Ջորդանը ունակ է ստեղծել «կոշտ լույսից» կառուցվածքներ, թռչել և իր հզորության մատանու միջոցով օգտագործել տարբեր այլ ունակություններ, որոնց միակ սահմանափակումները նրա երևակայությունն ու կամքի ուժն են։ Ջորդանը, որպես Կանաչ Լապտեր, ունի բացառիկ կամքի ուժ, որը նրան հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործել մատանու հնարավորությունները։
Որպես Փարալաքս՝ Հալ Ջորդանը DC տիեզերքի ամենահզոր էակներից մեկն էր։ Բացի Կանաչ Լապտերի ունակություններից, նա կարողանում էր ժամանակ–տարածական հյուսվածքը կառավարել և վերաձևել իր կամքով, իրականությունը մեծ մասշտաբով փոխել, ուներ հսկայական գերբնական ուժ, ինչը ցուցադրել է, երբ մեկ հարվածով ուշագնաց էր արել Սուպերմենին, ինչպես նաև՝ ուներ բարձրացված զգոնություն և դիմացկունություն։ Հալ Ջորդանը, որպես Փարալաքս, երբեք չի պարտվել ֆիզիկական ուժի բացակայության պատճառով․ նրա բոլոր պարտությունները կապված են եղել մտավոր վիճակի փոփոխության հետ, ինչը սովորաբար պայմանավորված էր սեփական խղճի հետ բախումով։ Այդպիսի պահերին նա պարզապես հրաժարվում էր կռվից, հեռանում մարտից և թաքնվում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official Green Lantern (Hal Jordan) Website Արխիվացված 2007-07-17 Wayback Machine
- Green Lantern (1959) at Don Markstein's Toonopedia. Archived from the original on August 29, 2016.
- Brady, Matt (2007 թ․ հունվարի 22). «Geoff Johns, Amon Sur, and Everything Green Lantern». Newsarama.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 28-ին.
- Green Lantern's (Hal Jordan's) origin @ dccomics.com Արխիվացված 2008-08-10 Wayback Machine
- Bio at the Unofficial Green Lantern Corps Webpage
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ comic book urban legends revealed #148 Արխիվացված 2015-09-09 Wayback Machine, comicbookresources.com
- ↑ Stowe, Dusty (2017 թ․ օգոստոսի 3). «15 Things You Didn't Know About Green Lantern». Screenrant.com. Valnet, Inc. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «IGN's Top 100 Comic Book Heroes». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Schedeen, Jesse (2013 թ․ նոյեմբերի 19). «The Top 25 Heroes of DC Comics». IGN. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Nash, Eric (2004 թ․ փետրվարի 12). «Julius Schwartz, 88, Editor Who Revived Superhero Genre in Comic Books». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «TwoMorrows Publishing - Alter Ego #7 - Julius Schwartz Interview». www.twomorrows.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Jordan, Darran (2015). Green Lantern History: An Unauthorised Guide to the DC Comic Book Series Green Lantern (անգլերեն). Lulu.com. ISBN 9781326139636.