Հալոնգ
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Հալոնգ | ||
| 20°57′5.84280″N 107°5′6.75600″E / 20.9516230000°N 107.0852100000°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Quảng Ninh? | |
| Մակերես | 271,95 կմ² | |
| ԲԾՄ | 8 մետր | |
| Պաշտոնական կայք | halongcity.gov.vn | |
|
| ||
Հալոնգ (վիետնամերեն՝ hâːˀ lawŋm), Վիետնամի Կունգին նահանգի առաջին կարգի գավառական քաղաք և մայրաքաղաք: Այն հիմնադրվել է 1993 թվականին՝ հին մայրաքաղաքի՝ Հոնգայի՝ Բայչայի (զբոսաշրջության գլխավոր շրջան) հետ միավորումից հետո։ Քաղաքը գտնվում է Հալոնգ ծովախորշի ափին՝ Հանոյից մոտ 178 կմ (111 մղոն) արևելք։ Համայնքի բնակչությունը 2019 թվականին կազմել է 270 054 մարդ[1][2]։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին Հալոնգի տնտեսությունը ածխի արդյունահանման փոխարեն կենտրոնացավ զբոսաշրջության ոլորտի վրա՝ Հալոնգ ծովախորշի շնորհիվ տարեկան ներգրավվող այցելուների մեծ քանակի պատճառով[3]: Հալոնգն արագորեն զարգանում է ոչ միայն իր զբոսաշրջության ոլորտում, այլև որպես նշանակակետ դեպի հարավային Չինաստան տանող գլխավոր ճանապարհի վրա[4]: 2007 թվականին Վիետնամ-Չինաստան բիզնես ֆորումում ստորագրվել է 400 միլիոն դոլար արժողությամբ գործարք՝ Հալոնգը և սահմանային Մոնգ Կայ քաղաքը միացնող մայրուղի կառուցելու համար: Մայրուղու շինարարությունը սկսվել է 2015 թվականին և ավարտվել 2022 թվականին[5]։
Հալոնգը բաժանված է երկու մասի: Արևելյան հատվածը, որը խոսակցականորեն հայտնի է որպես Հոնգայ, և որտեղ կենտրոնացած են վարչական հաստատությունների և արդյունաբերական ենթակառուցվածքների մեծ մասը, կաբելակապ կամրջով միացված է արևմտյան հատվածին՝ Բայչային, որը հայտնի է որպես զբոսաշրջային գոտի:
Տեղադիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով առափնյա քաղաք՝ Հալոնգը զբոսաշրջության և սպորտի եզակի ներուժ ունի՝ շնորհիվ իր ցամաքային կյանքի, որը ձգվում է Հալոնգ ծովախորշի ափի երկայնքով՝ 50 կմ: Հալոնգը գտնվում է Հանոյից 160 կմ դեպի հյուսիս-արևելք, Հայֆոնից՝ 60 կմ դեպի արևելք, Մոնգչայից՝ 180 կմ դեպի հարավ-արևմուտք: Քաղաքի սահմանները հարավից ողողում են Բակբո ծոցի ջրերը.Այն վաղուց ռազմավարական նշանակություն ունի տնտեսական զարգացման, տարածաշրջանի և երկրի անվտանգության ապահովման համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկությունը Հալոնգում եղել է դեռ վաղ ժամանակներից։ Հնագետներն ու պատմաբանները եզրակացրել են, որ Քարե դարում այստեղ գոյություն են ունեցել երեք մշակույթներ՝ Սոյն Հոու, Հալոնգ և Կայի Բեո, ինչը հաստատել է, որ ծոցը և նրա շրջակայքը եղել են մարդկության բնօրրաններից մեկը[6]։ Այսօրվա Հաալոնգի կենտրոնական մասը նախկինում եղել է Բայհաու անունով ձկնորսական գյուղ։ Նգույենի դինաստիայի առաջին տարիներին այն վերանվանվել է Մաու Լե։ Ներկայիս քաղաքը այն ժամանակ եղել է Հոան Բոյի մաս։
1883 թվականին, երբ երկիրը գտնվել է Ֆրանսիական Հնդկաչին գաղությին տիրույթի ներքո, ֆրանսիացիները սկսել են ածխի արդյունահանում ծոցի ափամերձ հանքերում։ Քանի որ շատ կղզիներում աճել է կանեփ, ֆրանսիացիները քաղաքն անվանել են «Île des Brouilles», այնուհետև վերանվանել են՝ Հոնգայ։ Հետազոտողների կարծիքով՝ Հոնգայ անվանումը այն ժամանակվա ֆրանսիական Կարմիր ծովի անվան ձևափոխված տարբերակն է։ Ֆրանսերենում “H” տառը հաճախ չի արտասանվել, ինչը կարող էր հանգեցնել անվան փոփոխության։ Այդ ժամանակահատվածում Հոնգայը եղել է Քուանգ Յեն նահանգի վարչական միավոր։
1945 թվականի Օգոստոսյան հեղափոխությունից հետո դարձել է Հոնգայ հանքարդյունաբերական շրջանի մայրաքաղաքը։ 1946 թվականին ֆրանսիացիները կրկին գրավել են Հոնգայը։ 1954 թվականի Ժնևյան կոնֆերանսից հետո Հոնգայը դարձել է Հոնգ Քուանգ շրջանի մայրաքաղաքը։ 1963 թվականի հոկտեմբերի 30-ին Վիետնամի կառավարությունը միավորել է Հաի Նին նահանգն ու Հոնգ Քուանգը՝ կազմելով Քուանգ Նին նահանգ, որի մայրաքաղաքն դարձել է Հոնգայը, իսկ նահանգի սահմանները ընդլայնվել են։ Հոնգայը ածուխ է մատակարարել Հյուսիսային Վիետնամի բոլոր արդյունաբերական գոտիներին։ Այն նաև եղել է Չինաստան տանող կարևոր անցումային կետերից մեկը, ուստի Վիետնամի պատերազմի ընթացքում հաճախակի դարձել է ԱՄՆ ուժերի թիրախ։ Բայ Չայի լաստանավային գիծը (որը 2007 թվականին հանվել է շահագործումից և փոխարինվել Բայ Չայի կամրջով) եղել է կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը, որը բազմիցս ենթարկվել է ԱՄՆ օդային հարձակումների և երեք անգամ արժանացել է Ժողովրդական զինված ուժերի հերոսի կոչմանը։ 1993 թվականի դեկտեմբերի 27-ին կառավարությունը հրապարակել է թիվ 102/CP հրամանագիրը, որով Հոնգայը պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ և վերանվանվել Հալոնգ, միաժամանակ իր մեջ ընդգրկելով Բայ Չայը։
2019 թվականի դեկտեմբերի 17-ին քաղաքի կոմիտեն հայտարարել է Հոան Բոն իր տարածքի մեջ ներառելու մտադրության մասին[7]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Hạ Long (Bãi Cháy)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °C (°F) | 28.8 (83.8) |
29.5 (85.1) |
32.0 (89.6) |
34.6 (94.3) |
36.1 (97) |
37.3 (99.1) |
37.9 (100.2) |
36.5 (97.7) |
36.3 (97.3) |
34.1 (93.4) |
33.8 (92.8) |
29.7 (85.5) |
37.9 (100.2) |
| Միջին բարձր °C (°F) | 19.3 (66.7) |
19.7 (67.5) |
22.0 (71.6) |
26.1 (79) |
30.1 (86.2) |
31.5 (88.7) |
31.7 (89.1) |
31.3 (88.3) |
30.7 (87.3) |
28.8 (83.8) |
25.5 (77.9) |
21.7 (71.1) |
26.5 (79.7) |
| Միջին օրական °C (°F) | 16.2 (61.2) |
17.0 (62.6) |
19.5 (67.1) |
23.4 (74.1) |
26.9 (80.4) |
28.4 (83.1) |
28.6 (83.5) |
27.9 (82.2) |
27.1 (80.8) |
25.0 (77) |
21.5 (70.7) |
17.9 (64.2) |
23.3 (73.9) |
| Միջին ցածր °C (°F) | 14.0 (57.2) |
15.2 (59.4) |
17.8 (64) |
21.5 (70.7) |
24.6 (76.3) |
26.0 (78.8) |
26.2 (79.2) |
25.4 (77.7) |
24.4 (75.9) |
22.2 (72) |
18.7 (65.7) |
15.3 (59.5) |
20.9 (69.6) |
| Ռեկորդային ցածր °C (°F) | 4.6 (40.3) |
5.3 (41.5) |
7.1 (44.8) |
11.4 (52.5) |
15.9 (60.6) |
18.4 (65.1) |
21.4 (70.5) |
21.1 (70) |
16.6 (61.9) |
14.0 (57.2) |
9.0 (48.2) |
1.7 (35.1) |
1.7 (35.1) |
| Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 27.7 (1.091) |
24.5 (0.965) |
42.9 (1.689) |
86.3 (3.398) |
183.2 (7.213) |
297.0 (11.693) |
364.3 (14.343) |
430.5 (16.949) |
276.0 (10.866) |
142.6 (5.614) |
38.9 (1.531) |
18.1 (0.713) |
1923 (75,709) |
| Միջ. անձրևոտ օրեր | 7.6 | 10.4 | 14.3 | 11.4 | 12.0 | 15.5 | 16.5 | 18.7 | 14.1 | 9.2 | 5.8 | 5.2 | 140.5 |
| % խոնավություն | 80.4 | 84.0 | 87.1 | 86.5 | 83.3 | 83.8 | 83.6 | 85.6 | 82.5 | 78.5 | 76.7 | 76.3 | 82.4 |
| Միջին ամսական արևային ժամ | 81.2 | 48.3 | 42.9 | 88.7 | 178.2 | 168.4 | 186.8 | 165.2 | 177.1 | 177.3 | 155.7 | 127.7 | 1595,8 |
| աղբյուր: Vietnam Institute for Building Science and Technology[8] | |||||||||||||
Մշակույթ և հասարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի հարավում է գտնվում է Բայ Թո լեռը՝ դեպի ծով ձգվող գրեթե կտրուկ լանջով, որը բազմիցս ճանապարհորդել են պատմականորեն հայտնի տեղացի շատ բանաստեղծներ: Կրաքարային գագաթը հարուստ է կենսաբանական բազմազանությամբ և դեպի ծովածոց գրավիչ տեսարանով: Այլ տեսարժան վայրերից են Չա Վանգ քաղաքը, Հոանգ Գիա պարկը, Հալոնգ շուկան, Բայչայ առևտրի կենտրոնը, Կունգ Նին թանգարանը և գրադարանը, Տուն Չաու կղզին, Վիետնամի և Ճապոնիայի մշակույթի տունը, երեխաների մշակույթի տունը և «Sun World» համալիրը[9]:
Քաղաքի արևելյան մասում՝ Հոնգայում՝ գլխավոր փոստատան կողքին գտնվող բլրի վրա, կա գործող կաթոլիկ եկեղեցի, որտեղ ամեն կիրակի երեկոյան և քրիստոնեական տոներին պատարագներ են մատուցվում[10]:
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը բաժանված է համայնքային մակարդակի 33 ստորաբաժանումների, ներառյալ 21 շրջան և 12 գյուղական համայնք:
| Հալոնգի վարչական բաժանում[11] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը բաղկացաշ է 5 տնտեսական շրջաններից՝
- 1 շրջան: Առևտրային ծառայություններ, որոնք ներառում են Հո Չի Մին, Տրան Հունգ Դաո, Հոնգայ, Բաչ Դանգ, Հոնգայի, Հոնգա, Կաո Շան և Կաո Տանգ թաղամասերը:
- 2 շրջան: Արդյունաբերություն, անտառային տնտեսություն,որոնք ներառում են Հաթրանգ, Հաթու, Հախան, Համյեն և Հաֆոն թաղամասերը:
- 3 շրջան:Արդյունաբերություն, ծովային նավահանգիստներ,որոնք ներառում են Բայ Չայից հյուսիս-արևմուտք, Վիետ-Հանգից հյուսիս և Հակու թաղամասերը:
- 4 շրջան: Զբոսաշրջություն, առևտուր, որոնք ներառում են Բայ Չայից, Նանգ Ֆանգից և Տուան-Չաոյից հարավ ընկած տարածքներ:
- 5 շրջան: Գյուղատնտեսություն, ձկնորսություն, որոնք ներառում են Վիետ-Հանգը և Դանդիենը:
Հալոնգի տնտեսության կառուցվածքը ներառում է՝ զբոսաշրջության արդյունաբերություն, առևտուր, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն։ 2002 թվականին քաղաքի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է մինչև 1,6669.7 միլիարդ վիետնամական դոնգ (1994 թվականի գներով), կազմելով ամբողջ նահանգի 38%-ը, որից 31%-ը բաժին է ընկել արդյունաբերությանը և շինարարությանը, իսկ 53%-ը՝ զբոսաշրջությանը և ծառայություններին։ Եկամուտների հավաքագրումը կազմել է նահանգի 86.3%-ը։ Տարեկան ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 11.4%։ 2002 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն հասել է 1,070 ԱՄՆ դոլարի, ինչը այդ ժամանակ գերազանցել է երկրի միջին եկամուտը[12]։
Հալոնգ քաղաքը ներառել է 1,470 արդյունաբերական և արհեստագործական արտադրական միավորներ, որոնք ընդգրկել են ածխի արդյունահանում և մշակում, նավաշինություն, շինարարական նյութեր, մեքենաշինություն, փայտամշակում, սննդի արտադրություն, ինչպես նաև տեքստիլ արդյունաբերություն։ Քաղաքում գործել են երեք արդյունաբերական գոտիներ՝ Կայի Լան (որտեղ գտնվել է Կայի Լանի նավահանգիստը՝ Հյուսիսային Վիետնամի խոշորագույն նավահանգիստներից մեկը), Դոնգ Դանգ և Հա Խան։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Դոնգի միջազգային օդանավակայանը սպասարկում է Հալոնգին և Կունգին նահանգին: Այն գտնվում է Հալոնգից մոտ 50 կմ արևելք։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բայ Չայի կամուրջ
-
Ձկնորսների նավակները՝ ծոցում
-
Ավանդական Հալոնգի ոճի կարմիր նավակներ
-
Կրաքարային կղզիներ
-
Նավարկություն Հալոնգ ծովախորշում
-
Հալոնգ
-
Սան Վիլ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hạ Long (District-level City, Quảng Ninh, Vietnam) – Population Statistics, Charts, Map and Location». www.citypopulation.de. Վերցված է 2024-02-07-ին.
- ↑ «TP Hạ Long sẽ trở thành đô thị lớn nhất cả nước». blog.mytour.vn (վիետնամերեն). 2019-10-07. Վերցված է 2023-03-30-ին.
- ↑ Hương, Thảo (2022-10-28). «Du lịch Quảng Ninh: Một thập kỷ chuyển mình ngoạn mục». Báo Kinh tế đô thị (վիետնամերեն). Վերցված է 2023-05-31-ին.
- ↑ «Quảng Ninh: Để du lịch trở thành ngành kinh tế mũi nhọn». vietnamtourism.gov.vn (վիետնամերեն). 2021-10-26. Վերցված է 2023-05-31-ին.
- ↑ ONLINE, TUOI TRE (2022-09-01). «Quảng Ninh thông xe cao tốc Vân Đồn – Móng Cái». TUOI TRE ONLINE (վիետնամերեն). Վերցված է 2023-05-31-ին.
- ↑ «Văn hóa Hạ Long giai đoạn hậu kỳ thời đại đồ đá mới». vntravellive.com (վիետնամերեն). Վերցված է 2023-05-31-ին.
- ↑ Decree No. 837/NQ-UBTVQH14
- ↑ «Vietnam Institute for Building Science and Technology» (PDF) (անգլերեն).
- ↑ how24h, Hien (2024-03-19). «Essential Tips for Traveling to Ha Long (How24h.com)» (վիետնամերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-03-19-ին. Վերցված է 2024-03-19-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Du lịch Nhà Thờ Hòn Gai – ngôi nhà thờ trên ngọn đồi cao». www.blog.mytour.vn. Վերցված է 2023-03-30-ին.
- ↑ Hạ Long's population and wards' population till 1/4/2009 Արխիվացված 2013-05-16 Wayback Machine, Website Hạ Long City .
- ↑ Hạ Long-tourist city, Hạ Long People's Committee and Hạ Long People's Council Published in 12/2003, page 40
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալոնգ» հոդվածին։ |
| ||||||||||
