Jump to content

Հալիչ (կայարան)

Հալիչ
Տեսակմետրոյի կայարան, elevated station? և interchange station?
ԿառավարիչMetro Istanbul?
Երկիր Թուրքիա
ՔաղաքՍտամբուլ, Ֆաթիհ և Բեյօղլու
Բացման տարեթիվ2014
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
41°01′22″N 28°58′01″E / 41.022822594411°N 28.966835590506°E / 41.022822594411; 28.966835590506
 Haliç Station Վիքիպահեստում

Հալիչ (թուրքերեն՝ Haliç), Ստամբուլի մետրոպոլիտենի M2 գծի կայարան[1]: Այն հանդիսանում է Ոսկեղջյուրի մետրոյի կամրջի մի մասը և տեղակայված է Ոսկեղջյուրի վրա՝ Ֆաթիհ և Բեյօղլու շրջանների միջև: Կայարանը բացվել է 2014 թվականի փետրվարի 15-ին՝ որպես գծի դեպի «Յենիքափը» (թուրքերեն՝ Yenikapı) տրանսպորտային հանգույց երկարացման մաս[2]:

Կայարան հնարավոր է հասնել Ոսկեղջյուրի երկու ափերից էլ՝ կամրջին հարող հետիոտնային ճանապարհի միջոցով: Հալիչն ունի երկու կողմնային պլատֆորմ (կառամատույց)՝ յուրաքանչյուր ուղղության համար մեկական: İETT քաղաքային ավտոբուսների ծառայությունից կարելի է օգտվել կամրջի երկու կողմերում՝ Բեյօղլուի կողմից՝ Թերսանե (թուրքերեն՝ Tersane) փողոցից, իսկ Ֆաթիհի կողմից՝ Աբդյուլեզելփաշա (թուրքերեն՝ Abdülezelpaşa) փողոցից: Հալիչը գծի միակ վերգետնյա կայարանն է:

Կողմնային պլատֆորմ (կառամատույց), դռները բացվում են աջ կողմից
Հարավային ուղղություն Դեպի Յենիքափը
Հյուսիսային ուղղություն M2 (Istanbul Metro) Դեպի Հաջըօսման →
Կողմնային պլատֆորմ (կառամատույց), դռները բացվում են աջ կողմից

Գիշերային մետրո

[խմբագրել | խմբագրել կոդը]

M2 գծում գիշերային մետրոյի չվերթերի շրջանակներում շաբաթ և կիրակի օրերին ժամը 00:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում չվերթեր են իրականացվում 30 րոպե հաճախականությամբ: Այսպիսով, ուրբաթ օրվանից մինչև կիրակի ապահովվում է 66-ժամյա անխափան երթևեկություն: Այս ժամերին սակագինը գանձվում է կրկնակի տոմսի արժեքով[3]: Գիշերային աշխատանքի ընթացքում կայարանի «Ունքափանը» (թուրքերեն՝ Unkapanı) և «Ազափքափը» (թուրքերեն՝ Azapkapı) մուտքերը բաց են[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Istanbul Metro Map». Turkey Travel Planner (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-11-02-ին.
  2. «M2 hattın bilgileri». Istanbul Ulaşım AŞ (Turkish).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Gece Metrosu». 14 Ocak 2023.
  4. «Gece-Metrosu-Kapalı-Girişler» (PDF). 14 Ocak 2023.