Հալիմա Ադեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալիմա Ադեն
Ծնվել էսեպտեմբերի 19, 1997(1997-09-19) (26 տարեկան)
ԾննդավայրKakuma, Turkana County, Քենիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնիսլամ
ԿրթությունSt. Cloud State University?
Մասնագիտությունմոդել և հումանիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Halima Aden Վիքիպահեստում

Հալիմա Ադեն (անգլ.՝ Halima Aden, սեպտեմբերի 19, 1997(1997-09-19), Kakuma, Turkana County, Քենիա), սոմալիական ծագմամբ ամերիկացի մոդել։

Հայտնի է որպես հիջաբով առաջին կինը «Միսս Մինեսոտա ԱՄՆ» մրցույթում, որտեղ դարձել է կիսաեզրափակչի մասնակից[3][4]։ Աշխարհի այն սակավաթիվ մոդելներից է, որ հանդես է եկել հիջաբով և բուրկինիով[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալիմա Ադենը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 19-ին Քենիայի Կակումա փախստականների ճամբարում՝ սոմալական ընտանիքում[6]։

Երբ Հալիման վեց տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ բնակություն հաստատելով Մինեսոտա նահանգի Սենթ Քլաուդ քաղաքում[7]։

2016 թվականին Հալիման գրավել է ազգային ԶԼՄ-ների ուշադրությունն այն բանից հետո, երբ մասնակցել է «Միսս Մինեսոտա ԱՄՆ» մրցույթին՝ դառնալով այդ մրցույթում բուրկինի և հիջաբ կրած առաջին մասնակիցը։ Հաջորդ տարի Ադենը «IMG Models»-ի հետ եռամյա պայմանագիր է ստորագրել[8]։ 2017 թվականի փետրվարին առաջին անգամ ելույթ է ունեցել «Նյու Յորքի նորաձևության շաբաթվա» շրջանակներում[9]։ Ավելի ուշ նույն թվականին աշխատել է որպես «Միսս ԱՄՆ 2017» մրցույթի նախնական և հեռուստատեսային փուլերի ժյուրի[10]։

Այդ ժամանակվանից աշխատել է շատ դիզայներների հետ, որոնց թվում են Մաքս Մառան և Ալբերտա Ֆերետին, մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթին և լոնդոնյան «Modest fashion»-ին։ Ադենը լուսանկարվել է American Eagle-ի և Glamour-ի համար, ինչպես նաև հայտնվել է Կարին Ռոիթֆելդի CR Fashion Book ամսագրի շապիկին։

Հալիմա Ադենը եղել է հիջաբ կրած առաջին մոդելը, որը բարձրացել է միջազգային պոդիում (բեմահարթակ) և պայմանագիր ստորագրել մոդելային խոշոր գործակալությունների հետ[11]։ 2017 թվականի հունիսին դարձել է «Allure», Vogue Arabia և British Vogue ամսագրերի շապիկին հայտնված հիջաբ կրած առաջին մոդելը։

2018 թվականին Ադենը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան, որտեղ նրա աշխատանքը կենտրոնացած էր երեխաների իրավունքների պաշտպանության վրա[12]։

2020 թվականի նոյեմբերին Հալիմա Ադենն իր Ինստագրամում հայտարարել է, որ դադարել է աշխատել որպես մոդել, քանի որ այն վտանգում էր իր կրոնական համոզմունքները։ Նա իր որոշումից հետո աջակցություն է ստացել Ռիհաննայից, ինչպես նաև Ջիջի և Բելլա Հադիդ քույրերից[13]։ Նա հայտարարել է նաև, որ մասնակցելու է «Միսս Տիեզերքին»՝ դառնալով գեղեցկության այդ միջազգային մրցույթի պատմության մեջ Սոմալին ներկայացրած առաջին մասնակիցը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://100women.okayafrica.com/style-beauty-1/2018/2/28/halima-aden
  2. https://www.bbc.com/news/world-59514598
  3. «From refugee camp to runway, hijab-wearing model breaks barriers». Muslim Global. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. «Somali-American teen to be first fully covered Muslim contestant in Miss Minnesota USA». Star Tribune. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  5. Как Халима Аден стала первой моделью в хиджабе
  6. «Halima Aden becomes first model to wear hijab and burkini in Sports Illustrated swimsuit issue». CNN.
  7. «Halima Aden Makes History as the First Miss Minnesota USA Contestant to Wear Hijab». Cosmopolitan (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  8. «Hijab-Wearing Muslim Model Halima Aden Just Scored a Major Contract With IMG». Glamour.
  9. Walano, Rose (2017 թ․ փետրվարի 16). «8 Reasons Why Yeezy's Hijab-Wearing Model Halima Aden Is All We Can Talk About». Us Magazine.
  10. «Announcing Talent and Judges for the 2017 Miss USA Competition». missuniverse.com. Miss Universe Organization. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  11. «Style Notes: Halima Aden's First Vogue Cover; Sofia Coppola Directs Cartier Video | Pret-a-Reporter». Hollywoodreporter.com. 2017 թ․ հունվարի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  12. «Halima Aden». UNICEF USA (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  13. Halima Aden quits fashion industry, Rihanna-Bella Hadid-Gigi Hadid support hijab-wearing American supermodel
  14. Halima Aden aims to become the first representative of Somalia at Miss Universe

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալիմա Ադեն» հոդվածին։