Հալիլ Ումութ Մելեր
| Հալիլ Ումութ Մելեր թուրքերեն՝ Halil Umut Meler | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 1, 1986 (39 տարեկան) |
| Ծննդավայր | Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | թուրքերեն |
| Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար |
Խալիլ Ումութ Մելեր (թուրքերեն՝ Halil Umut Meler, օգոստոսի 1, 1986, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա), թուրք ֆուտբոլային մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավար 2017 թվականից։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալիլ Մելերը Թուրքիայի Սուպերլիգայում իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին «Իստանբուլ Բաշաքշեհիր» - «Աքհիսար Բելեդիեսպոր» խաղում, որն ավարտվել է 2:0 հաշվով:
2017 թվականի հունիսի 29-ին նրան վստահվել է աշխատել միջազգային ասպարեզում, վարել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փուլի «Վոյվոդինա» - «Ռուժոմբերոկ» հանդիպումը (2:1) և ցույց տվել 4 դեղին քարտ[1]։ 2020-2021 մրցաշրջանում առաջին անգամ աշխատել է Չեմպիոնների լիգայի խաղում։
Եղել է Անգլիայում կայացած Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2018 թվականի առաջնության մրցավարներից մեկը: Վարել է խմբային փուլի երեք խաղերը և մրցաշարի եզրափակիչը:
2019 թվականին նշանակվել է «Գալաթասարայի» և «Աքհիսար Բելեդիեսպորի» միջև Թուրքիայի Սուպերգավաթի հանդիպման (1:0) գլխավոր մրցավար: 2021 թվականի սկզբին Մելերը դարձել է 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի հանդիպումները Հունգարիայում և Սլովենիայում անցկացնելու համար ընտրված 12 մրցավարներից մեկը, այնտեղ վարել է երկու խաղ։
2022 թվականին թուրք մրցավարը տեղափոխվել է ՈՒԵՖԱ-ի էլիտար մրցավարների կատեգորիա[2]։
2024 թվականի ապրիլին ընտրվել է գլխավոր մրցավարներից մեկը 19 մրցավարական բրիգադների շարքում՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Գերմանիայի ֆուտբոլային դաշտերում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները սպասարկելու համար[3]։
Եվրոպայի առաջնություն 2024
[խմբագրել | խմբագրել կոդը]| Փուլ | Ամսաթիվ | Քաղաք | Մարզադաշտ | Թիմ 1 | Արդյունք | Թիմ 2 | 11 մետրանոց | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խմբային փուլ | Հունիսի 17 2024 | Մայնի Ֆրանկֆուրտ | Վալդշտադիոն | 0:1 (0:1) | 3 - 1 | 0 - 0 | 0 - 0 | ||
| Խմբային փուլ | Հունիսի 21 2024 | Բեռլին | «Օլիմպիական մարզադաշտ» | 1:3 (1:1) | 4 - 2 | 0 - 0 | 0 - | ||
| 1/8 եզրափակիչ | Հունիսի 30 2024 | Գելզենկիրխեն | «Ֆելտինս-Արենա» | 2:1 (0:1, 0:0) լր. ժամ. | 3 - 6 | 0 - 0 | 0 - 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UEFA.com. «Vojvodina-Ružomberok | UEFA Europa League 2017/18». UEFA.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Halil Umut Meler, Elit kategoriye yükseldi! - Futbol Haberleri - Spor». Fanatik (թուրքերեն). 2021 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ UEFA.com (2024 թ․ ապրիլի 23). «Referee teams for UEFA EURO 2024 appointed». UEFA.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին.