Հալիդոն Հիլլի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հալիդոն-Հիլլի ճակատամարտ
Պատերազմներ Շոտլանդիայի անկախության համար
Charge of the Scots at Halidon Hill.jpg
Շոտլանդացիները հարձակվում են անգլիական զորքերի վրա Հալիդոն-Հիլլի ճակատամարտի ժամանակ
Թվական Հուլիսի 19, 1333 թվական
Վայր բլուր Հալիդոն-Հիլլ (Շոտլանդիա)
Արդյունք Անգլիացիների լիակատար հաղթանակ
Հակառակորդներ
Անգլիա Շոտլանդիա
Հրամանատարներ
Էդուարդ III Արչիբալդ Դուգլաս
Կողմերի ուժեր
 9 000  13 000
Կորուստներ
 14 սպանված  4500 սպանված

Հալիդոն-Հիլլի ճակատամարտ (անգլ.՝ Halidon Hill, հուլիսի 19, 1333 թվական), Շոտլանդիայի անկախության համար մղված պատերազմի ճակատամարտերից մեկը։  Այս ճակատամարտում շոտլանդական բանակի պարտությունը հանգեցրեց այդ երկրի՝ Անգլիայի ժամանակավոր ենթակայության տակ հայտնվելուն:

Ռազմական գործողությունները նախքան ճակատամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Բալլիոլի արշավախմբի սկզբնական հաջողությունը, որը ամրապնդվեց 1332 թվականին որպես Շոտլանդիայի թագավոր նրա թագադրմամբ, շուտով ի չիք դարձվեց Դավիթ II-ի կողմնակիցների գործողություններով. Արչիբալդ Դուգլասը՝ փոքրահասակ Դավիթ II-ի օրոք Շոտլանդիայի ռեգենտը, 1332 թվականի դեկտեմբերի 17-ին Աննանի ճակատամարտում հաղթանակ տարավ Բալլիոլի զորքերի նկատմամբ և շուտով նրան դուրս մղեց երկրից: Փաստացի առանց միջոցների և բանակի մնացած Էդուարդ Բալլիոլը օգնության խնդրանքով դիմեց Անգլիայի թագավոր Էդուարդ III-ին[1]: Չնայած այն հանգամանքին, որ Անգլիան այդ ժամանակ Շոտլանդիայի հետ խաղաղության մեջ էր, Էդուարդ III-ը չհապաղեց օգտագործել առիթը, և չեղյալ հայտարարեց Նորթհեմփթոնի պայմանագիրը: 1333 թվականի գարնանը անգլիական բանակը, թագավոր Էդուարդ III-ի հրամանատարությամբ, ներխուժեց Շոտլանդիայի սահմանները և պաշարեց Թվիդ գետի ափին գտնվող Բերիկը՝ Շոտլանդիայի կարևորագույն սահմանային բերդը և երկրի խոշորագույն ծովային նավահանգիստը[2]։ Արչիբալդ Դուգլասի՝ անգլիացիներին շեղող գործողությունները (Նորթումբերլենդ ներխուժումը և անգլիական թագուհուն գերի վերցնելու սպառնալիքը) արդյունք չտվեցին. Էդուարդ III-ը շարունակեց Բերիկի պաշարումը: Երկու ամիս տևած պաշտպանությունից հետո Բերիկի կայազորը համաձայնեց կապիտուլացվել այն դեպքում, եթե մինչև հուլիսի 20-ը շոտլանդական զորքերին չհաջողվի վերացնել պաշարումը: Արչիբալդ Դուգլասը ստիպված եղավ շարժվել՝ ազատագրելու Բերիկը։

Կողմերի դիրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1333 թվականի հուլիսի 19-ին շոտլանդական զորքերը մոտեցան Բերիկին։ Էդուարդ III-ի բանակը տեղակայված էր դեպի քաղաք տանող ճանապարհի վրա վեր խոյացող Հալիդոն Հիլլ բլրի վրա ամրացված ճամբարում, որը բաժանել էր չորս թևի: Արչիբալդ Դուգլասը այլ հնարավորություն չուներ, քան հարձակվել անգլիացիների վրա, հակառակ դեպքում Բերիկի կայազորը, պայմանավորվածության համաձայն, ստիպված կլիներ հաջորդ օրը կապիտուլացվել[3][4]: Շոտլանդական բանակը ևս բաժանված էր չորս թևերի, որոնց համապատասխանաբար հրամանատարում էին ռեգենտ Դուգլասը, Շոտլանդիայի Ստյուարդ Ռոբերտը (նա ընդամենը տասնյոթ տարեկան էր)՝ իր հորեղբոր՝ սըր Ջեյմս Ստյուարդի օգնությամբ, Մորեյի կոմսը՝ մեծն Ռենդոլֆի որդին, որին օգնում էին երկու վետերաններ Ջեյմսը և Սայմոն Ֆրեյզերին, ինչպես նաև Ռոսսի կոմսը[5]:

Հիշատակի նշան Հալիդոն-Հիլլի ճակատամարտի դաշտում

Ճակատամարտի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդացիները ստիպված էին շտապել, և անգլիացիների վրա հարձակվեցին բլրի լանջին՝ դրանից առաջ հաղթահարելով ճահիճը: Անգլիացի մարտիկներն արագ ցրեցին հարձակվող հակառակորդի ջոկատները, իսկ Էդուարդ III-ի հետևակի հարձակումը վերջնականապես ջախջախեց շոտլանդացիներին: Արչիբալդ Դուգլասը և մի քանի շոտլանդական կոմսեր սպանվեցին։ Շոտլանդացիների կորուստները աղետալի էին. միայն սպանվածները 4,5 հազար մարդուց ավելի էին՝ ի հակադրություն անգլիացիների ընդամենը 14-15 սպանվածի։ Հաջորդ օրը Բերիկը կապիտուլացվեց։

Հալիդոն Հիլլի ճակատամարտի նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայում իշխանությունն անցավ Էդուարդ Բալլիոլին, իսկ երկրի ողջ հարավային մասը գրավվեց անգլիական զորքերի կողմից։ Ճակատամարտի կարևոր հետևանքը անգլիացիների կողմից Բերիկի նվաճումն էր, որն ավելի քան 100 տարով դարձավ անգլիական բանակի և նավատորմի բազան՝ նրանց հնարավորություն տալով վերահսկել Շոտլանդիայի հարավային շրջանները։ Անգլիական թագավորների կողմից Բերիկի տիրապետումը դարձել է շոտլանդական թագի նկատմամբ նրանց հավակնությունների խորհրդանիշը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nicholson: Edward III and the Scots. S. 128.
  2. Zahlenangaben mittelalterlicher Chronisten über die Truppenstärke der Schotten reichen von 14.629 (Vgl. Walter of Guisborough Continuator, II 308 f.) bis über 100.000 Mann (Vgl. Layamon: The Brut, I 285), was aus heutiger Sicht als übertrieben gilt.
  3. Kelly De Vries: Infantry Warfare in the Early Fourteenth Century. S. 122.
  4. Die einzige Zahlenangabe zur Truppenstärke der Engländer stammt von Thomas of Burton, der mit 10.000 Mann übertreibt.
  5. Nicholson: Edward III and the Scots. S. 138.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]