Հալթգրիմսկիրկյա
| Հալթգրիմսկիրկյա իսլ.՝ Hallgrímskirkja | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Տարածաշրջան | Skólavörðuholt? |
| Դավանանք | բողոքականություն |
| Հիմնական ամսաթվերը | 1986 |
| Նվիրված | Hallgrímur Pétursson? |
| Անվանված | Hallgrímur Pétursson? |
| Ճարտարապետ | Գուդյոուն Սամուելսոն |
| Ճարտարապետական ոճ | նեոգոթիկա |
| Կառուցման սկիզբ | 1945 |
| Կառուցման ավարտ | 1986 |
| Հիմնադրված | 1986 թվական |
| Բարձրություն | 74 մետր[1] |
| Գմբեթ | 1 |
![]() | |
![]() | |
| 64°08′31″N 21°55′37″W / 64.141944444444°N 21.926944444444°W | |
| hallgrimskirkja.is(իսլանդ.) | |
Հալթգրիմսկիրկյա (իսլ.՝ Hallgrímskirkja ― Հաթլգրիմյուրի եկեղեցի), լյութերական եկեղեցի Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում։ Սա չորրորդ ամենաբարձր շենքն է Իսլանդիայում՝ Հելլիսանդուր երկարալիքային ռադիոաշտարակից, Էյլարի ռադիոհաղորդիչից և Սամարտի աշտարակից հետո։ Եկեղեցին անվանվել է ի պատիվ պոետ և հոգևոր առաջնորդ Հաթլգրիմյուր Պետուրսոնի, ով «Կրքի հիմներ» գրքի հեղինակն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու նախագիծը մշակվել է 1937 թվականին ճարտարապետ Գուդյոուն Սամուելսոնի կողմից[2]։ Կառուցումը տևել է 38 տարի։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1945 թվականին և ավարտվել 1986 թվականին։ Կրիպտեի կառուցումն ավարտվել է 1948 թվականին, աշտարակների և թևերինը՝ 1974 թվականին։ Նավը օծվել է 1986 թվականին[2]։
Եկեղեցին տեղակայված է Ռեյկյավիկի կենտրոնում, և տեսանելի է քաղաքի ցանկացած վայրից։ Այն քաղաքի տեսարժան վայրերից մեկն է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցում կա մի մեծ երգեհոն, որը կառուցվել է գերմանացի վարպետ Յոհաննես Քլայսի կողմից։ Երգեհոնը մեխանիկական է, ունի 5275 խողովակ[3], ունի 15 մ բարձրություն, կշռում է 25 տոննա։
Եկեղեցին նաև օգտագործվում է որպես դիտարկվող աշտարակ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Ռեյկյավիկը և շրջակա լեռները։ Եկեղեցու դիմաց կենգնեցված է Լեյֆ Երջանիկի արձանը, որը նվիրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 1930 թվականին՝ ի պատիվ Իսլանդիայի խորհրդարանի հազարամյակի հոբելյանի[2]։ Տաճարը բաց է 09։00-20։30։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հալթգրիմսկիրկյայի պաշտոնական էջ (իսլանդ.)
- Հալթգրիմսկիրկյան իսլանդական եկեղեցիների քարտեզում Արխիվացված 2011-05-06 Wayback Machine
- Հալթգրիմսկիրկյա եկեղեցու օդային լուսանկարները Google Maps-ում
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հալթգրիմսկիրկյա կատեգորիայում։ |

