Jump to content

Հալեկալայի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալեկալայի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էFaulkes Telescope North?, Daniel K. Inouye Solar Telescope?, Pan-STARRS? և Air Force Maui Optical and Supercomputing observatory
ԿառավարողInstitute for Astronomy?
ՍեփականատերInstitute for Astronomy?
Երկիր ԱՄՆ
ՏարածքաշրջանՄաուի
ՎայրՄաուի շրջան
ԲԾՄ3052 մետր
Կայքabout.ifa.hawaii.edu/facility/haleakala-observatories/(անգլ.)
 Haleakala Observatory Վիքիպահեստում

Հալեկալայի աստղադիտարան (անգլ.՝ Haleakalā Observatory կամ Haleakalā High Altitude Observatory Site), առաջին աստղադիտարանն է, որ հիմնվել է ԱՄՆ Հավայի նահանգում[1]։ Այն տեղակայված է Մաուի կղզու վրա և պատկանում է Հավայիի համալսարանի Աստղագիտության ինստիտուտին, որը իր հերթին կառավարում է աստղադիտարանում գտնվող կառույցներից որոշները, իսկ մյուսները վարձավճարով հանձնում այլ կազմակերպությունների։ Վարձողների շարքում են ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան (AFRL) և Լաս Կումբրես աստղադիտարանի գլոբալ աստղադիտակների ցանցը (LCOGTN)։ Աստղադիտարանը գտնվում է 3050 մ բարձրության վրա ծովի մակերևույթից, Հալեկալա հրաբխի գագաթին, գտնվում է Երկրի տրոպոսֆերայի բարձրության երրորդ մասից վերև և ունի հիանալի աստղագիտական տեսանելություն[2]։

Միս արևի դիտարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միս արևի դիտարանը (MSO) անվանվել է Քենեթ Միսի պատվին 1964 թվականին[1]։ Այն կազմված է մեկ գմբեթից, որի տակ տեղակայված են մի քանի դիտարկման գործիքներ մեկ հենքի վրա[3]։

Շրջահայաց հետազոտությունների աստղադիտակ և արագ արձագանքման համակարգը (Panoramic Survey Telescope and Rapid Response System, Pan-STARRS) իրենից ներկայացնում է աստղադիտակների հատուկ տեղակայված խումբ և հաշվողական կենտրոն, որոնք միասին անընդհատ հետազոտելով երկնոլորտը տրամադրում են հայտնաբերված մարմինների աստրոմետրիկ և ֆոտոմետրիկ ճշգրիտ տվյալներ։ Հետազոտությունները իրականացվելու են երկնքի միևնույն հատվածների դիտարկումները և գտնելով տարբերությունները։ Սպասվում է, որ այս ծրագրով հայտնաբերվելու են հսկայական քանակով նոր աստերոիդներ, գիսաստղներ, փոփոխական աստղեր և այլ երնային մարմիններ։ Այս պահին 1,8 մետրանոց PS1 աստղադիտակը գործում է, և PS2 աստղադիտակը կառուցվում է[4]։

Ֆոլկս հյուսիս աստղադիտակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոլկս հյուսիս աստղադիտակը հանդիսանում է Ֆոլկս հյուսիս նախագծի մաս, և իրենից ներկայացնում է 2 մետրանոց ռեֆլեկտոր աստղադիտակ։ Աստղադիտակը կառավարում է Լաս Կումբրես աստղադիտարանը։ Աստղադիտակը տրամադրում է գիտահետազոտական դիտարկումների հեռահար հասանելություն Միացյալ Թագավորության ուսանողների համար[5]։

TLRS-4 Լազերային հեռաչափ համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

TLRS-4 Լազերային հեռաչափ համակարգը Միջազգային լազերային հեռաչափ ծառայության (ILRS) մաս է կազմում, որը իրականացնում է արբանյակների հեռավորությունների լազերային չափումներ, ինչպես նաև տրամադրում է լուսնային լազերային հեռավորությունների չափման տվյալներ[6]։ TLRS-4-ը փոխարինել է ավելի հին սարքը, տվյալների հետևողականության ապահովման համար։ Հնում կիրառվող սարքի կառույցում այժմ տեղակայված են Pan-STARRS ծրագրի աստղադիտակները[7]։

Զոդիակի լույսի դիտարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոդիակի լույսի դիտարանը այս պահին ունի երկու գործիք։ 0,5 մետրանոց SOLAR-C աստղադիտակը, որը օգտագործվում է Արեգակի կորոնան դիտարկելու համար[8], և DNSM համակարգը, որը թույլ է տալիս դիտարկել Հալեկալայի վրա մթնոլորտի տեղաշարժերը ամբողջ օրվա ընթացքում[9]։

Մաուի տիեզերական հսկողության համալիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիայի (AFRL) հետազոտական գրասենյակը (AFOSR) կառավարում է Մաուի տիեզերական հսկողության համալիրը (MSSC), այն կազմում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Մաուի օպտիկական և հաշվողական աստղադիտարանի (AMOS) մաս։ MSSC կառույցում տեղակայված են 3,67 մետրանոց էլեկտրո-օպտիկական համակարգով աստղադիտակը (AEOS)[10], Մաուի տիեզերական հսկողության համակարգը և Խորը տիեզերքի հսկողության էլեկտրո-օպտիկական սարքը (GEODSS)։ Մաուի տիեզերական հսկողության համակարգը իր հերթին բաղկացած է 1,6 մ աստղադիտակից, երկու 1,2 մետրանոց աստղադիտակներից տեղադրված մեկ հենքի վրա, 0,8 մետրանոց ճառագայթային ուղորդիչ/հետևող սարքից և 0,6 մետրանոց լազերային դիտակից[11]։ GEODSS համակարգը բաղկացած է երկու 1,0 մետրանոց աստղադիտակներից և 0,38 մետրանոց աստղադիտակից[12]։

Կառուցվելիք կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բեյկեր-Նան աստղադիտակը գործել է 1957-ից 1976 ովականները և կազմել է Աստղերի հետևման նախագծի մաս[15]։
  • Լուսնային հեռավորության փորձ (LURE) աստղադիտարանը գործել է 1974-ից 1994 թվականները[15]։ Pan-STARRS-ի PS1 աստղադիտակը տեղադրված է այս կառույցի հարավային գմբեթում և PS2-ը կառուցվում է հյուսիսային գմբեթում։
  • Չիկագոյի համալսարանի Էնրիկո Ֆերմիի ինստիտուտը կառավարել է Հալեկալայի տիեզերական ճառագայթերի նեյտրոնային դիտարկման կայանը 1991-ից 2007 թվականները[15][16]։
  • Հալեկալայի գամմա ճառագայթների աստղադիտարանը կազմված էր վեց հայելիանոց Չերենկովի աստղադիտակներից, տեղադրված հասարակածային հենքի վրա։ Այն սկսել է գործել 1981 թվականին և բարելավվել 1988-ին։
  • Տոկիոյի համալսարանի «Բազմագույն ակտիվ գալակտիկական միջուկների հետազոտություն» (MAGNUM) ծրագրի 2,0 մետրանոց մոտ ինֆրակարմիր տիրույթի աստղադիտակ[17], աշխատել է LURE կառույցի հյուսիսային գմբեթում 1998-ից 2008 թվականները[15]։
  • Երկրին մոտեցող աստերոիդների հետևում (NEAT) ծրագիրը գործել է այս աստղադիտարանում 2000-ից 2007 թվականները և օգտագործել է MSSS 1,2 մ աստղադիտակները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «IfA Maui History». University of Hawai‘i Institute for Astronomy. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  2. Bradley, Eliza S.; Roberts, Jr.; Bradford, L. William; Skinner, Mark A.; Nahrstedt, David A.; Waterson, Mark F.; Kuhn, Jeff R. (January 2006). «Characterization of Meteorological and Seeing Conditions at Haleakala». Publications of the Astronomical Society of the Pacific. 118 (839): 172. Bibcode:2006PASP..118..172B. doi:10.1086/497622.
  3. «Haleakala Observatories». University of Hawai‘i Institute for Astronomy. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  4. «Project Status - Pan-Starrs - Panoramic Survey Telescope & Rapid Response System». University of Hawai‘i Institute for Astronomy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  5. «About Us | Faulkes Telescope Project». Faulkes Telescope Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  6. «About ILRS». International Laser Ranging Service. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  7. «TLRS-4 Laser Ranging System». University of Hawai‘i Institute for Astronomy. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  8. «Institute for Astronomy Solar-C». University of Hawai‘i Institute for Astronomy. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  9. «Day - Night Seeing Monitor DNSM Telescope System». University of Hawai‘i Institute for Astronomy. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  10. «Fact Sheets: AFOSR: AEOS at AMOS». Air Force Research Laboratory. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  11. «Air Force Maui Optical and Supercomputing Site». Air Force Research Laboratory. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  12. «Haleakalä High Altitude Observatory Site Long Range Development Plan» (PDF). University of Hawai‘i Institute for Astronomy. January 2005. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  13. Joseph McMullin; Thomas Rimmele (2012 թ․ նոյեմբերի 14). «NSO Announces Start of ATST Site Construction» (Press release). National Solar Observatory. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  14. «Frequently Asked Questions | ATST». National Solar Observatory. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Haleakalā High Altitude Observatory Site Management Plan» (PDF). University of Hawai‘i Institute for Astronomy. 2010 թ․ հունիսի 8. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  16. Pyle, K. R. (1993). The Haleakala Cosmic Ray Neutron Monitor Station: Intercalibration with the Huancayo Station. 23rd International Cosmic Ray Conference. Vol. 3. էջ 609. Bibcode:1993ICRC....3..609P.
  17. Yoshii, Y.; Kobayashi, Y.; Minezaki, T. (May 2003). «The MAGNUM (Multicolor Active Galactic NUclei Monitoring) Project». Bulletin of the American Astronomical Society. 35: 752. Bibcode:2003AAS...202.3803Y.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]