Jump to content

Հաիտիլաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաիտիլաո
Տեսակձեռնարկություն, ռեստորանների ցանց, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Երկիր Չինաստան[1],  Կանադա[2] և  ԱՄՆ[3]
Հիմնադրվածմարտի 20, 1994[4]
Գլխադասային գրասենյակՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5] և Century City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
ՀիմնադիրZhang Yong?
Կայքhaidilao-inc.com/us(անգլ.), haidilao.com, haidilaounitedstates.com և haidilaoreview.org
Հոնկոնգի Ցուեն Վան Օուշըն Սիրո առևտրի կենտրոնի մասնաճյուղ
Մասնաճյուղը գտնվում է Սուչժոուում
Պեկինի «Ոսկե ռեսուրսներ» առևտրի կենտրոնի մասնաճյուղ
Չինաստանի էլեկտրոնային գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մասնաճյուղ
Մակաոյի մասնաճյուղ
Մալայզիայի մասնաճյուղ

«Հաիտիլաո» ( չին. 海底捞, փինյին Hǎidǐ lāo) (լրիվ անվանումը՝ «Հաիտիլաո Ինթերնեշնլ Հոլդինգս Լիմիթեդ», HKEX: 6862) տաք խորտիկներով հայտնի ռեստորանային ընկերություն է, որը հիմնադրվել է Ճան Յոնի կողմից 1994 թվականին Սիչուան նահանգի Ծիանյեն քաղաքում[7]: «Հաիտիլաոն» Չինաստանի խոշորագույն տաք խորտիկներով ռեստորանների ցանցն է, որը հայտնի է իր «բարձակարգ սպասարկմամբ»։ 2022 թվականի դրությամբ «Հաիտիլաոն» ուղղակիորեն ղեկավարում էր ռեստորաններ աշխարհի շատ մասերում, այդ թվում՝ 1349 ռեստորան մայրցամաքային Չինաստանի 164 քաղաքներում և 67-ը՝ արտասահմանում։

2018 թվականին «Հաիտիլաոն»-ն իր Պեկինի Zhongjun World City մասնաճյուղում ներդրեց սննդի պատրաստման և առաքման ավտոմատացված ռոբոտներ: Ռոբոտացված ձեռքերը և ամբողջ կենտրոնական կառավարման համակարգը մշակվել են Panasonic-ի հետ համագործակցությամբ: Ապագայում նախատեսվում է շարունակել զարգացնել արհեստական բանականության համակարգը՝ սննդի անվտանգությունը բարձրացնելու համար[8][9]։

COVID-19 համավարակի ազդեցության պատճառով «Հայտիլաոն» սխալ գնահատեց իրավիճակը և շարունակեց ընդլայնվել, ինչը հանգեցրեց շահույթի անկման: 2021 թվականի նոյեմբերի սկզբին «Հաիտիլաոն» փակել էր ավելի քան 300 մասնաճյուղ: 2021 թվականին ընկերությունը գրանցեց իր առաջին հարկումից առաջ 3.976 միլիարդ յուանի վնաս: Ընկերության զուտ ակտիվների արժեքը նույնպես նվազել է երկու տարի անընդմեջ՝ 2020 թվականից ի վեր:

2024 թվականի մարտին «Հաիտիլաո»ռեստորաններն առաջին անգամ բացեցին ֆրանշիզային մոդել[10]։

«Հաիտիլաո Ինթերնեշնլ Հոլդինգս Լիմիթեդ»-ը նախկինում հայտնի էր որպես «Տի Շան Ճոն», որը հիմնադրվել է Ճան Յոնի կողմից 1994 թվականի մարտի 20-ին՝ որպես փոքր ռեստորան, որը հիմնականում մատուցում էր Մալաթան՝ կծու տաք խորտիկի տեսակ: Այժմ այն ​​վերածվել է խոշորամասշտաբ գործող ցանցի, որը մասնագիտանում է սիչուանյան ոճի տաք խորտիկների մեջ՝ ներառելով տարբեր տարածաշրջանային տաք խորտիկների ոճերի առանձնահատկություններ[11][12]։ «Հաիտիլաո» անվանումը ծագում է Սիչուանի՝ Մաջոնգ սեղանի խաղի տերմինաբանությունից[13]։

«Հաիտիլաո Հոթ Փոթ»-ը իրեն դասում է որպես միջինից բարձր կարգի հոթ փոթ մատուցող, որտեղ մեկ անձի համար միջին արժեքը կազմում է 150-200 յուան: Ընկերությունը նաև հայտնի է հաճախորդների հանդեպ իր ուշադիր սպասարկմամբ, տրամադրում է գոգնոցներ, մազակալներ, ինչպես նաև երեխաների խնամքի ծառայություններ: Սպասարկվող հաճախորդները կարող են օգտվել կոշիկների անվճար փայլեցումից: Մատուցողները նաև կեղևազրկում են ծովախեցգետինները հյուրերի համար, կատարում են լապշա պատրաստելու ցուցադրություններ, երգում են երգեր և ստեղծում են անակնկալներ, օրինակ՝ ծննդյան օրվա համար տորթ: Ռեստորանի անձնակազմը հավաքագրված է ամբողջ Չինաստանից, և հաճախորդները կարող են իրենց հայրենի քաղաքից մատուցող գտնել՝ սպասարկվելու համար[14][15][16][17]: Բացի այդ, ընկերությունը թույլ է տալիս հաճախորդներին իրենց հետ բերել իրենց սեփական սնունդը ու ըմպելիքները: Ընկերությունն ունի նաև առևտրի կենտրոն Սիչուան նահանգի Ծիանան քաղաքում[18]:

1999 թվականին Սիանում բացվեց Հաիտիլաո մասնաճյուղ։

2012 թվականի վերջին Սինգապուրում բացվեց ընկերության առաջին արտասահմանյան մասնաճյուղը: 2015 թվականին բացվեց առաջին մասնաճյուղը Թայվանում՝ Թայբեյում: 2017 թվականին ընկերությունը նախնական վարձակալվեց Հոնկոնգի Յաու Մա Տեյի Կոուլուն Լեյնի երեք հարկերը՝ ամսական մոտավորապես 550,000 հոնկոնգյան դոլարով՝ իր առաջին գլխավոր մասնաճյուղը բացելու համար, որը, նախնական պլանավորմամբ, աշխատելու էր օրական 24 ժամ[19]։ 2017 թվականի հոկտեմբերին Հոնկոնգի մասնաճյուղը պաշտոնապես բացվեց փորձնական շահագործման համար[20]։

2018 թվականի մայիսի 17-ին ընկերությունը պլանավորել էր ներդնել 600-700 միլիոն ԱՄՆ դոլար և ցուցակագրման հայտ է ներկայացրել Հոնկոնգի ֆոնդային բորսայում, պլանավորելով ընդլայնել իր մասնաճյուղների ցանցը[21]։ Նույն թվականի սեպտեմբերի 11-ին «Հաիտիլաո»-ն հայտարարեց, որ իր բաժնետոմսերը հանրությանը կառաջարկվեն Հոնկոնգում՝ սկսած սեպտեմբերի 12-ից, և նախատեսվում էր դրանք ցուցակագրել Հոնկոնգի ֆոնդային բորսայի գլխավոր խորհրդում սեպտեմբերի 26-ին: Առաջարկի գինը տատանվում էր 14.80-ից մինչև 17.80 Հոնկոնգյան դոլար մեկ բաժնետոմսի համար: Հիմնվելով մեկ լոտի 1000 բաժնետոմսի վրա՝ մուտքի վճարը կազմել է 17,979.37 Հոնկոնգյան դոլար, որը պատմության մեջ նոր բաժնետոմսի համար ամենաբարձր մուտքի վճարն էր[22]։

2019 թվականի մարտի 27ին առաջին մասնաճյողը բացվեց Մալայզիայում Սանուեյ չաունի Սանուեյ Պիրամիդում[23]։ 2019 թվականի նոյեմբերի 14-ին Սինգապուրի Լիանհը Ծաո Պաոյից ստացավ «Չինաստանի արդյունաբերության տասը առաջատար ապրանքանիշերի մրցանակը»։ Սինգապուրում ռեստորանների թիվը հասավ 12-ի[24]։

COVID-19 համավարակի բռնկումից հետո ռեստորանը շարունակեց իր ընդլայնումը, սակայն սխալ հաշվարկները հանգեցրին շահույթի զգալի անկման: 2021 թվականի նոյեմբերի սկզբին այն փակել էր ավելի քան 300 մասնաճյուղ[25]։

2023 թվականի օգոստոսի 16-ին «Հաիտիլաոյի Վուքսի Մաոե Տիանտի» մասնաճյուղը գործարկեց մազերի լվացման ծառայություն: Ընկերությունը, պատասխանելով լրատվամիջոների հարցերին, նշել է, որ մազերի լվացման տարածքը անհատականացված նորարարության փորձնական նախագիծ է, որի նպատակն է ավելի շատ առավելություններ տրամադրել[26][27]։ Հոկտեմբերից սկսած՝ Սիանի արվեստի և գիտությունների համալսարանի ճաշարանում բացվեց «Հաիտիլաո համալսարանական տաք խորտիկներ» մասնագիտացված մասնաճյուղը։ Սա ուսանողական գներով հատուկ տարբերակ է։ Այն կից է ճաշարանին և գործում է միայն ուսանողների համար։ Սա առաջին անգամն է, որ իրենց ռեստորանը սկսում է սպասարկել համալսարաններ։ Սա նաև համավարակից հետո մեր դարաշրջանում վերածննդի և ընդլայնման երևույթ է[28]։

Մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Շուհայ Պեկին Ինվեսթմենթ» ՍՊԸ. մատակարարման ծառայություններ մատուցող ընկերություն, որի գործունեությունը ներառում է հետազոտություններ և զարգացում, մատակարարում, արտադրություն, որակի վերահսկողություն, պահեստավորում, տեղափոխում և վաճառք:
  • Haidilao Seasoning-ի պաշտոնական գլխավոր մասնաճյուղը[29]

2020 թվականի դեկտեմբերի դրությամբ ընկերությունը ամբողջ աշխարհում բացել էր 1400 ռեստորան, այդ թվում՝ 1240-ը մայրցամաքային Չինաստանում և ավելի քան 60-ը՝ Հոնկոնգում, Մակաոյում, Սինգապուրում, Թայվանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում և Արաբական Միացյալ Էմիրություններում: 2017 թվականին ընկերության եկամուտը հասել է 10.637 միլիարդ յուանի, ինչը տարեկան 36.2%-ով ավելի է, իսկ շահույթը՝ 1.028 միլիարդ յուան, ինչը 40%-ով ավելի է 2016 թվականի 735 միլիոն յուանի համեմատ: 2021 թվականի նոյեմբերի 5-ին ընկերությունը հայտարարեց մինչև դեկտեմբերի 31-ը 300 մասնաճյուղ փակելու մասին, սակայն առանց կրճատումների: Հիմնական պատճառն այն էր, որ արագ ընդլայնումը հանգեցրել է ցածր արդյունավետության: Ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ անկում է ապրել՝ ոչնչացնելով 350 միլիարդ հոնկոնգյան դոլար շուկայական կապիտալիզացիայից[30]։

Վիճահարույց միջադեպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի անվտանգության հարցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը բազմիցս հանդիպել է սննդի անվտանգության հետ կապված միջադեպերի: Ընկերությունը գրեթե ամեն ամիս իր պաշտոնական կայքում հրապարակում է տեղեկատվություն իր տարբեր մասնաճյուղներում հայտնաբերված խնդիրների, այդ թվում՝ ժամկետանց սնունդի, անսարք սարքավորումների և ոչ հիգիենիկ դեպքերի վերաբերյալ[31]։

Սուչժոուի մասնաճյուղի մուտքի մոտ հաճախորդները կարող են մեծ էկրանին դիտել խոհանոցի ուղիղ տեսագրությունը։

2017 թվականի մայիսի սկզբին «Legal Evening News»-ի լրագրողը հարցազրույցից հետո մտել է Պեկինի Ծինսոն շրջանում գտնվող ռեստորան, ապա հուլիսի վերջին մտել է Թաիյանի մասնաճյուղ: Լրագրողը հայտնաբերել է, որ երկու ռեստորանների սնունդի պատրաստման սենյակում, մատուցման սենյակում, մրգերի պահպանման սենյակում և աման լվանալու տարածքում հայտնաբերվել են առնետներ, որոնցից ոմանք նույնիսկ մագլցել են սննդի պահարանների վրայով: Ջրահեռացման խողովակները մաքրելու համար օգտագործվող ավելներն ու շորերը օգտագործվել են նաև աման լվացող մեքենաների և պահեստային պահարանների մաքրման համար և լվացվել են լվացարաններում: Ամեն օր լվացվում էին սպասք լվացող մեքենաների միայն մակերեսային հատվածները . աման լվացող մեքենայի պատյանը բացելուց հետո լրագրողը հայտնաբերել է, որ փոխադրիչ ժապավենը ծածկված է եղել ճարպով և արձակում է նեխած հոտ, իսկ ներքին պատերին կպած էին սննդի մնացորդներ. ջրի բաքը պարունակում էր մեծ քանակությամբ դեղին կեղտաջրեր, սննդի մնացորդներ և սեղանի սպասք: 2017 թվականի օգոստոսին միջադեպի բացահայտումից հետո ընկերությունը պաշտոնապես արձագանքել է՝ հաստատելով լրատվամիջոցների կողմից հաղորդված խնդիրները: Ընկերությունը խորը ափսոսանք և զղջում է հայտնել՝ նշելով, որ կրելու է համապատասխան տնտեսական և իրավական պատասխանատվություն և հանձնարարել է բոլոր մասնաճյուղներին անցկացնել մանրակրկիտ շտկում և հետաքննություն[14]։ Երկու մասնաճյուղներն էլ կամավոր կերպով դադարեցրել են գործունեությունը խնդիրը շտկելու համար: Պեկինի սննդի և դեղորայքի վարչությունը անմիջապես կանչել է ընկերության Պեկինի տարածաշրջանային ղեկավարին և հետաքննություն է սկսել երկու մասնաճյուղների վերաբերյալ: Ընկերությունը նաև հայտարարել է, որ ներդնելու է «թափանցիկ խոհանոցներ» և արդիականացնելու է իր առկա մշատադիտարկման սարքավորումները՝ ցանցային մշատադիտարկում իրականացնելու համար[32]։ Վերանորոգումից հետո Թաիյանի մասնաճյուղը վերաբացվել է սեպտեմբերի 30-ին, մինչդեռ Ծինսոն մասնաճյուղը վերաբացվել է դեկտեմբերին[33][34]։

2017 թվականի օգոստոսի սկզբին Սինգապուրի շրջակա միջավայրի ազգային գործակալության պաշտոնյաները ռեստորանի պլանային ստուգման ժամանակ հայտնաբերեցին, որ աշխատակիցը սննդի հետ աշխատելիս ձեռնոցներ չի կրել՝ խախտելով Սինգապուրի հիգիենայի կանոնները: Կանոնակարգի համաձայն, ռեստորանները կարող են տուգանվել մինչև 2000 սինգապուրյան դոլար կամ ժամանակավորապես կասեցվել գործունեության լիցենզիան նման հիգիենիկ խնդիրների պատճառով: Օգոստոսի 28-ին ռեստորանի Սինգապուրի պատասխանատու մենեջեր Ֆանը հայտարարեց, որ ներգրավված աշխատակցի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել: Նա նաև հայտարարեց, որ Սինգապուրի բոլոր չորս մասնաճյուղերը ենթարկվել են համապարփակ ստուգման և ներդրել են մի շարք նոր հիգիենիկ միջոցառումներ, այդ թվում՝ ամսական վնասատուների դեմ պայքարի ստուգումների ավելացումը՝ մեկից երկու անգամ[35]։

2018 թվականի փետրվարի 10-ին Քլարկ Քուեյի Ռիվեր Վելի Ռոուդում գտնվող Սինգապուրի մասնաճյուղը տուգանվեց 800 սինգապուրյան դոլարով և երկու շաբաթով կասեցվեց գործունեության լիցենզիան Ազգային շրջակա միջավայրի գործակալության կողմից, քանի որ աշխատակիցները սննդին դիպչում էին մերկ ձեռքերով և վաճառում ոչ հիգիենիկ սնունդ: Բոլոր ներգրավված աշխատակիցները պարտավոր էին մասնակցել սննդի հիգիենայի հիմնական դասընթացի և կրկին հանձնել վորակավորման քննությունը[36]։

2025 թվականի մարտի 6-ին չինական համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ տղամարդը սեղանի վրա կանգնած միզում էր «Հաիտիլաո» տաք կաթսայի մեջ։ Մարտի 8-ին Շանհայի հանրային անվտանգության բյուրոյի Հուանպուի մասնաճյուղը հետաքննությունից հետո հրապարակեց ոստիկանական զեկույց, որում նշվում էր, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան երկու տղամարդ (մեկը՝ Թան ազգանունով, մյուսը՝ Վու ազգանունով) Շանհայի Բունտի վրա գտնվող «Հաիտիլաո» ռեստորանի մասնավոր սենյակում ճաշելուց հետո միզել են տաք կաթսայի արգանակի մեջ։ Նրանցից մեկը նկարահանել է միջադեպը և տեղադրել այն համացանցում։ Ոստիկանությունը հաստատել է կասկածյալների ինքնությունը և երկու տղամարդկանց էլ վարչական կալանքի է ենթարկել[37]։ Հետագայում «Հաիտիլաոն» հայտարարեց, որ մարտի 10-ին քաղաքացիական հայց է ներկայացրել Շանհայի Հուանպուի շրջանային դատարան և փոխարինել է տուժած մասնաճյուղի բոլոր կաթսաներն ու սպասքը՝ իրականացնելով մանրակրկիտ մաքրման և ախտահանման գործընթաց: Մարտի 12-ին «Հաիտիլաոն» հայտարարեց, որ ամբողջությամբ կվերադարձնի փետրվարի 24-ից մարտի 8-ը մասնաճյուղում ճաշած 4109 հաճախորդների սննդի ծախսերը, ինչպես նաև կփոխհատուցի հաճախորդներին իրենց պատվերների համար վճարված գումարի տասնապատիկը[38]։ Սեպտեմբերի 12-ին Շանհայի Հուանպու շրջանի ժողովրդական դատարանը հրապարակեց առաջին ատյանի վճիռը, որով պարտավորեցրեց երկու դեռահասներին և նրանց ծնողներին հրապարակային ներողություն խնդրել «Հաիտիլաո» ընկերությունից՝ հատուկ թերթում, և պարտավորեցրեց երկու դեռահասների ծնողներին վճարել 2.2 միլիոն յուան ​​փոխհատուցում[39]։ Գերագույն ժողովրդական դատարանի տվյալներով՝ երկու դեռահասները խաղում էին «Ճշմարտություն, թե՞ համարձակություն» խաղը տաք կաթսայի շուրջ։ Առաջին խաղաշրաջանում պարտվելուց հետո, Սյաո Տանը, որը արկած էր փնտրում, հանկարծակի կանգնեց սեղանի վրա և միզեց եռացող տաք կաթսայի մեջ[40]։ 2026 թվականի հունվարի 8-ին և 12-ին «Ժողովրդական դատարանի օրաթերթը» հրապարակեց գործին առնչվող կողմերի՝ Թանի և Վուի, ինչպես նաև նրանց ծնողների համապատասխանաբար ներողության հայտարարությունները։[41][42]

2025 թվականի դեկտեմբերի 31-ին, Սյուչժոուի Յունլոն Վանտա Պլազա քաղաքի «Հաիտիլաո» ռեստորանի հաճախորդների սեղանի շուրջ նստած երկու տարեկան երեխան տակդիր է նետել սեղանին դրված կաթսայի մեջ։ Այնուհետև ռեստորանի աշխատակիցները հեռացրել են կաթսան և զանգահարել ոստիկանություն։ Տեղական ոստիկանությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել դեպքի վայրում ներկա խնամակալի նկատմամբ[43]։

Սեփական սնունդ բերելու հետ կապված խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքային Չինաստանում «Հաիտիլաո» տաք կաթսաներով ռեստորանները թույլ են տալիս հաճախորդներին իրենց հետ բերել այնպիսի սնունդ, որը չկա ճաշացանկում, սակայն սննդի անվտանգությունն ապահովելու համար ռեստորանները պարտավոր են պահել ուտեստների նմուշներ (սնունդ բերելու կոնկրետ պահանջները որոշվում են յուրաքանչյուր մասնաճյուղի կողմից)[44]։

2017 թվականի դեկտեմբերի 12-ին Թայվանում գործող «Հայտիլաո» մասնաճյուղը հայտարարեց, որ հաճախորդները կարող են անվճար իրենց հետ բերել իրենց սեփական սնունդն ու ըմպելիքները, և որ չի լինի նվազագույն ծախսերի պահանջ, ճաշելու ժամանակային սահմանափակում և մասնավոր սենյակների համար լրացուցիչ նստելավճար: Լուրը անմիջապես առաջացրեց հանրային լայն արձագանք՝ ավելի շատ հաճախորդներ ներգրավելով Թայվանի «Հաիտիլաո» ռեստորաններ, հաճախորդների ոգևորությունը մեծ էր: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ «Հաիտիլաո» Թայվանի հաճախորդների 90%-ը իրենց հետ բերում է իրենց սեփական սնունդը[44][45]: Սակայն այս պրակտիկան քննադատության է արժանացել թայվանական «հոթ փոթ» ռեստորանների սեփականատերերի կողմից, որոնք կարծում են, որ սա ռազմավարություն է, որը «խաթարում է շուկայի միտումները», իսկ ոմանք նույնիսկ անհանգստանում են, որ «Հաիտիլաոն» կփչացնի իրենց հաճախորդների որակը[46]:Հաճախորդների կողմից բերված սննդի չափազանց մեծ քանակի պատճառով, որը գերազանցում էր ռեստորանի սննդի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը, ռեստորանը 2018 թվականի փետրվարի 1-ին հայտարարեց, որ փետրվարի 15-ից դադարեցնում է արտաքին սնունդ բերելու թույլտվության գործարկումը՝ պահպանելով մասնավոր սենյակների համար նվազագույն ծախսերի պահանջի բացակայության քաղաքականությունը: Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ հաճախորդները կարող են առաջարկել իրենց դուր եկած սնունդը, որը չի վաճառվում ռեստորանում, և ռեստորանը կքննարկի դրանք ճաշացանկում ավելացնելու հնարավորությունը: Հայտարարությունից հետո Շանհայի մասնաճյուղը նույնպես հայտարարեց, որ հաճախորդներին թույլ չի տրվի բերել իրենց սեփական սնունդը: Պեկինի Արևմտյան ճանապարհի մասնաճյուղի հաճախորդները, որոնք ցանկանում էին բերել իրենց սեփական սնունդը, պարտավոր էին ստորագրել մի շարք պայմանագրեր[44]:

2023 թվականի փետրվարի վերջին որոշ ինտերնետ օգտատերեր հայտնեցին, որ «Հաիտիլաոն» արգելել է հաճախորդներին իրենց հետ սնունդ բերել։ Հաճախորդների սպասարկման ծառայությունը հետագայում հաստատեց, որ փետրվարի 21-ից ի վեր մայրցամաքային Չինաստանում գտնվող «Հաիտիլաո» մասնաճյուղները խստորեն կիրառել են դրսից սնունդ բերելու արգելքը[47]:

Մտահոգություններ հսկողության տեսագրությունների վերադարձի վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվանի «Հաիտիլաոն» մտահոգություններ է հայտնել գաղտնիության և ազգային անվտանգության վերաբերյալ՝ իր մասնաճյուղներում հսկողության տեսախցիկների ծանրաբեռնված տեղադրման պատճառով: «Հաիտիլաո» կրկին հայտարարել է, որ բոլոր պատկերները մշակվում են Թայվանի օրենսդրությանը համապատասխան, չեն պահուստավորվի Թայվանից դուրս, և որ ձայնագրված տվյալները կվերագրվեն ցիկլի միջոցով և երկար ժամանակ չեն պահպանվի: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ շարունակում են մտահոգություն են հայտնել այն մասին, թե արդյոք ընկերությունը պահպանել է իր խոստումները տվյալների արտահոսքի վերաբերյալ: Մյուսները կարծում են, որ ձայնագրող սարքավորումներ ունենալը նորմալ է և տարբեր կարծիքներ ունեն դրանց արժեքի և ազդեցության վերաբերյալ[48]։

  1. Global LEI Index
  2. https://haidilaocanada.org/
  3. https://haidilaounitedstates.com/
  4. http://www.haidilao.com/index.php?m=content&c=index&a=lists&catid=65(չին.)
  5. https://haidilaounitedstates.com/haidilao-hot-pot-chicago/
  6. https://haidilaounitedstates.com/haidilao-hot-pot-century-city/
  7. «张勇:海底捞成功的章法|界面新闻 · JMedia». www.jiemian.com. Արխիվացված օրիգինալից 2025-02-17-ին. Վերցված է 2024-11-23-ին.
  8. «機器人送餐更吸金?海底撈開了家智慧門市,平均消費提高10%以上». 數位時代. 2018-11-04. Արխիվացված օրիգինալից 2018-12-09-ին. Վերցված է 2018-12-07-ին.
  9. 米谷陽一 (2018-10-26). «松下電器攜手海底撈 手臂式機器人幫你配好火鍋料». 朝日新聞. Արխիվացված օրիգինալից 2018-12-09-ին. Վերցված է 2018-12-07-ին.
  10. «海底捞换帅,在海外复制一个"海底捞"|界面新闻 · JMedia». www.jiemian.com. Արխիվացված օրիգինալից 2024-07-08-ին. Վերցված է 2024-07-08-ին.
  11. «四川海底捞餐饮股份有限公司 - 海底捞火锅公司介紹». 海底捞火锅. Արխիվացված է օրիգինալից 2016-11-25-ին. Վերցված է 2016-11-24-ին.
  12. «海底捞董事长张勇:创火锅店福利传奇». 中国烹饪协会. 2010-10-26. Արխիվացված է օրիգինալից 2011-11-15-ին. Վերցված է 2017-08-29-ին.
  13. «Spice of success». 中国日报. 2011-03-04. Արխիվացված օրիգինալից 2017-08-25-ին. Վերցված է 2017-08-29-ին.
  14. 1 2 «卧底記者揭衞生嚇人 火鍋名店海底撈 多老鼠傳腐臭». 香港苹果日报. 2017-08-26. Արխիվացված օրիգինալից 2017-08-28-ին. Վերցված է 2017-08-28-ին.
  15. 沈俐萱 (2016-10-27). «終於要開第2家!肉麻式火鍋落腳「板橋」». TVBS新聞網. Արխիվացված օրիգինալից 2016-11-24-ին. Վերցված է 2016-11-24-ին.
  16. 爆肝護士 (2016-11-19). «最肉麻的麻辣火鍋店!有按摩椅、美甲服務完全不無聊». ETtoday 旅遊雲. Արխիվացված օրիգինալից 2016-11-24-ին. Վերցված է 2016-11-24-ին.
  17. «"海底捞"VS日本"温野菜"的优质服务». 搜狐教育网. 2016-11-19. Արխիվացված օրիգինալից 2016-11-25-ին. Վերցված է 2016-11-24-ին.
  18. RET睿意德 (2016-11-23). «海底捞在简阳开购物中心,前景几何?». 36氪. Արխիվացված օրիգինալից 2016-11-24-ին. Վերցված է 2016-11-24-ին.
  19. 55萬租九龍行3層巨舖海底撈今年攻港 Արխիվացված է Փետրվար 18, 2017 Wayback Machine-ի միջոցով:,香港蘋果日報,2017-02-15
  20. Helen、Joan.【海底撈體驗】海底撈終於登港!首日試業 記者體驗「神」級服務 免費Gel甲+即場拉麵+變臉表演 Արխիվացված է Հոկտեմբեր 10, 2017 Wayback Machine-ի միջոցով:.新假期周刊.2017-10-08
  21. 张晓荣 (2018-05-17). «海底捞国际控股在港交所递交上市申请». 新京报. Արխիվացված օրիգինալից 2018-05-18-ին. Վերցված է 2018-05-18-ին.
  22. 李滨彬 (2018-09-11). «海底捞宣布9月26日将在港交所挂牌上市». 新华社. Արխիվացված օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-12-ին.
  23. 低调小编 (2018-10-19). «"海底捞"于3月27日开始营业!大家一定要懂在这里用餐的『12个小Tips』!(内附价格表)». NOODOU (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-12-ին. Վերցված է 2019-04-06-ին.
  24. 65YEE (2020-06-25). «海底捞新加坡». 65YEE (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-12-ին. Վերցված է 2020-07-31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  25. «关店300家 海底捞高管回应如何自救». Արխիվացված օրիգինալից 2021-11-10-ին. Վերցված է 2021-11-16-ին.
  26. «海底捞可以洗头发了?门店回应:需会员200捞币兑换一次,20分钟一人,未来会向全国推广». 武汉晨报九派新闻. 2023-08-16. Արխիվացված օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  27. «海底捞回应洗头服务:是门店进行的个性化创新试点». 中新经纬. 2023-08-16. Արխիվացված օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  28. «新浪網-海底撈進校園». Արխիվացված օրիգինալից 2024-02-05-ին. Վերցված է 2023-10-08-ին.
  29. «分支机构 - 海底捞火锅». 海底捞火锅. Արխիվացված է օրիգինալից 2016-11-24-ին. Վերցված է 2016-11-24-ին.
  30. «海底撈宣布關300家店 今年市值蒸發1.25兆元». Արխիվացված օրիգինալից 2021-11-17-ին. Վերցված է 2021-11-05-ին.
  31. 蒋翠翠 (2017-08-28). «海底捞出事后,南京突击检查火锅店». 现代快报. Արխիվացված օրիգինալից 2017-08-29-ին. Վերցված է 2017-08-28-ին.
  32. «海底捞北京两门店被停业调查 其他店仍需排队等位». 新京报. 2017-08-26. Արխիվացված օրիգինալից 2017-08-29-ին. Վերցված է 2017-08-26-ին.
  33. «回访海底捞:太阳宫店先恢复营业 顾客可随时观后厨». 法制晚报. 2017-10-03. Արխիվացված օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-03-ին.
  34. 冀玉洁 (2017-12-26). «海底捞劲松店正式恢复营业,"老鼠事件"的余震仍在». 腾讯网. Արխիվացված օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2017-12-26-ին.
  35. 李晓渝 (2017-08-29). «新加坡一海底捞或被吊销营业许可:处理食物未带手套». 新华社. Արխիվացված օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2017-08-29-ին.
  36. «海底捞克拉码头分店售卖不卫生食品被令暂停营业». 联合早报网. 2018-02-13. Արխիվացված օրիգինալից 2018-02-14-ին. Վերցված է 2018-02-14-ին.
  37. 黄童欣 (2025-03-08). «警方通报海底捞火锅撒尿事件». 光明网 (Chinese (China)). Արխիվացված օրիգինալից 2025-03-12-ին. Վերցված է 2025-03-12-ին.
  38. «海底捞︱醉男向上海分店火锅小便 逾4000枱客获赔十倍现金料涉款千万». std.stheadline.com (չինարեն). 2025-03-12.
  39. «海底捞小便事件 涉案两少年父母赔偿220万人民币». 联合早报. 2025-09-13. Վերցված է 2025-09-13-ին.
  40. 何迪 整合 (2025-12-22). «最高法披露"海底捞小便案"详情». 上观新闻. Վերցված է 2026-01-08-ին.
  41. «公告». 人民法院报. 2026-01-08. էջ 3. Վերցված է 2026-01-08-ին.
  42. «公告». 人民法院报. 2026-01-12. էջ 2. Վերցված է 2026-01-12-ին.
  43. 王萍 (2026-01-09). «幼童将尿不湿扔进火锅,海底捞回应:已废弃锅具并报警». 新京报网. Վերցված է 2026-01-09-ին.
  44. 1 2 3 张建利 (2018-02-03). «海底捞在台湾允许自带食材 结果"奇迹"发生了». 环球时报(转载自观察者网). Արխիվացված օրիգինալից 2018-02-04-ին. Վերցված է 2018-02-03-ին.
  45. «【有片】海底撈可自帶食材!幫擺盤不收費 網友推爆». 台湾苹果日报. 2017-12-15. Արխիվացված օրիգինալից 2018-02-04-ին. Վերցված է 2017-12-15-ին.
  46. «台海底捞准自带食物客人欢呼同业轰做坏规矩». 东网. 2017-12-19. Արխիվացված օրիգինալից 2018-02-05-ին. Վերցված է 2017-12-19-ին.
  47. «海底捞已禁止自带食材!官方称安全不可控». 快科技. 2023-02-22. Արխիվացված օրիգինալից 2023-02-28-ին. Վերցված է 2023-02-23-ին.
  48. «遭疑監視器畫面傳中國 海底撈「不在台灣外備份」網喊:你信?». Yahoo News (չինարեն). 2021-04-23. Արխիվացված օրիգինալից 2024-08-01-ին. Վերցված է 2024-08-01-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաիտիլաո» հոդվածին։