Հազարվարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազարվարդ
Հազարվարդ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունհազար թերթով վարդ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Հազարվարդ» սկսվող էջեր

Հազարվարդ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն հազար և վարդ բառերից։ Նշանակում է «հազար թերթով վարդ»։ Գործածվել է 13-րդ դարից սկսած, հիշատակություններ կան նաև 17-րդ դարի վերջից։ Գործածվում է նաև Հազրավարդ ձևով[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հազրեվարթ, կին Գրիգորի և մայր Կարապետ քահանայի, որ Երզնկայում 1310 թվականին գրել տվեց մի Ավետարան, երբ իր ծնողները մեռած էին[2]։
  • Ագրեվարդ, կին Էլինախի և մայր Հովհաննես քահանայի, որ Ծարի գետամեջ վանքում 1411 թվականին գրել տվեց մի Ճաշոց[3]։
  • Հազրավարդ, մերձավոր Հովհաննես քահանայի, ով Մոկաց Փառակա վանքում 1455 թվականին Իսրայել քահանային գրել տվեց մի Ավետարան[4]։
  • Ավելի ուշ հիշատակված են՝ Հազարվարդ (1508)[5], Խազրայվարդ (1585)[6], Խազրավարդ (1596)[7], Հանձրեվարդ (1606)[8], Հազրեվարդ (1621)[9], Հազարվարդ (1627)[10], Հարզավարդ (1635)[11], Հարզեվարդ[12], Հազարվարդ (1692)[13], Հազրեվարդ՝ թվականն անհայտ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 11 — 742 էջ։
  2. Ձեռագիր Վասպուրական 156
  3. Դօփեանք 184
  4. Ձեռագիր Վասպուրական 422
  5. Ձեռագիր Վասպուրական 634
  6. անդ 699-704
  7. անդ 747
  8. Թորոս աղբ, Բ․ 342-343
  9. Ձեռագիր Վասպուրական 860
  10. Ձեռագիր Սեբաստիա=ՀԱ 1926, 544
  11. Թորոս աղբ․ Ա․ 293
  12. Ձեռագիր Ագուլիս=Արրտ․ 1911, 222
  13. Տաշեան Ցուց․ 662
  14. Ձեռագիր Վասպուրական 394