Հազազ չինական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազազ չինական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խլածաղկավորներ
Ընտանիք Մորմազգիներ
Ցեղ Հազազ
Տեսակ Հազազ չինական
Լատիներեն անվանում
Lycium chinense


Հազազ չինական (լատին․՝ Lycium chinense), մորմազգիների ընտանիքի, հազազ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 4 մ երկարությամբ, աղեղնաձև դեպի ցած խոնարհված կամ սողացող ճյուղերով, որոնք սովորաբար փշազուրկ են։ Ընձյուղները դեղնամոխրավուն են։ Տերևները ձվաձև են, ձվաձև ռոմբաձև մինչև ձվաձև նշտարաձև, 3-8 սմ երկարությամբ, 1 ,5-4 սմ լայնությամբ, սուր կամ բութ գագաթով և լայն կամ Նեղ սեպաձև հիմքով, բաց կանաչավուն։ Տերևակոթունները 1 սմ երկարություն ունեն։ Ծաղիկները մանուշակածիրանագույն են, միայնակ կամ 3-4-ական փնջերով, 0,3-0,8 (1,2) սմ երկարությամբ ծաղկակոթուններով։ Բաժակը 3-5 ատամնավոր է։ Պսակը 1,5-2 սմ երկարություն ունի։ Առէջները հիմքում մազմզուկապատ են։ Հատապտուղը ձվաձև է կամ երկարավուն, մարջանակարմիր, 2-2,5 սմ երկարությամբ։ Սերմերը տափակ են, երիկամաձև։ Ծաղկում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հյուսիսարևելյան Չինաստանում, Ճապոնիայում։ Հայաստանի տարածքում մշակվում է գրեթե ամենուրեք, քանի որ աչքի է ընկնում ցրտադիմացկունությամբ և երաշտադիմացկունությամբ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց դեկորատիվ բույս է, որի վրա երկար ժամանակ կարելի է տեսնել ինչպես ծաղիկներ, այնպես էլ կազմավորված և նույնիսկ հասունացած պտուղներ։ Պիտանի է միջին և բարձր լեռնային գոտիների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 305։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազազ չինական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազազ չինական» հոդվածին։