Հադրութի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հադրութի բարբառ, հայերենի ս ճյուղի բարբառներից մեկը։

Խոսվում է ԼՂՀ Հադրութի շրջանում։ Կատարում է բաղաձայնական համակարգի առաջին տեղաշարժ (բ→պ)[1]։

Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ս» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագր. դասակարգման արևելյան խմբակցության Ղարաբաղ-Շամախիի կամ ծայր հյուսիսարևելյան միջբարբառախմբի Ղարաբաղի բարբառի ենթաբարբառն է։ Խոսվում է ԼՂՀ Հադրութի շրջանում։ Ձայնավոր հնչյուններն են ա, օ, ու, ի, է, ը, ա, օ, ու, ի, ը, է։ Գրաբարի ձայնեղ բաղաձայնները վերածվել են խուլերի, առկա են գյ, կյ, քյ քմայինները։ Շեշտակիր ո և ու սովորաբար դարձել են ա, անշեշտ դիրքում‘ ու։ Բառասկզբի ո շեշտի տակ դարձել է վըէ (ոսկի > վըէսկէ)։ Ի հիմնականում դարձել է է, ըէ։ Հոգնակիակերտ մասնիկներն են էր, նէ, քյ, օր։ Գոյականների մեծ մասը ենթարկվում է ու (որոշյալում‘ էն), ինչպես նաև ա, ան, օ, ց հոլովումներին։ Էական բայի ձևերն են ըմ, ըս, ա, ըքյ, ըք, ըն, ի, իր, ար, իքյ, իք, ին։ Հարկադրականի մասնիկն է բիդի։ Պարզ ձևերի ժխտականը կազմվում է վէչ մասնիկով։ Լայն կիրառություն ունեն երկրորդական բաղադրյալ ժամանակները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պողոսյան  Ա. Մ., Հադրութի բարբառը, Երևան, 1965։
  • Դավթյան Կ., Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Երևան, 1966։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ էջ 163 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png