Հադիա Թայիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հադիա Թայիկ
բուկմոլ՝ Hadia Tajik
Hadia Tajik 2017.jpg
 
Կուսակցություն՝ Նորվեգական բանվորական կուսակցություն[1]
Կրթություն՝ Օսլոյի համալսարան[1], Քինգսթոնի համալսարան և University of Stavanger?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և իրավաբան
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հուլիսի 18, 1983(1983-07-18)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Bjørheimsbygd, Ստրանդ, Ռուգլան, Նորվեգիա
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա
Ի ծնե անուն բուկմոլ՝ Hadia Tajik
Ամուսին Stefan Heggelund?[3][4]
 
Կայք՝ hadiatajik.no

Հադիա Թայիկ (նորվ.՝ Hadia Tajik[5], հուլիսի 18, 1983(1983-07-18)[1][2], Bjørheimsbygd, Ստրանդ, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի լրագրող, իրավաբան և քաղաքական գործիչ: 2012 թվականի սեպտեմբերի 21-ից Նորվեգիայի մշակույթի նախարար՝ Ենս Սթոլթենբերգի կառավարությունում[6]: 2013 թվականի հոկտեմբերի 16-ին Նորվեգիայի թագավորը փոխեց կառավարությունը և Թայիկին փոխարինեց Թորնհիլդ Ուիդվին[7]:

Նորվեգիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարան է եղել (29 տարեկան) ու առաջին մուսուլմանը նախարարի պաշտոնում[8]: Նախարար դառնալիս Թայիկը հայտնեց, որ Նորվեգիայի մշակութային բազմազանությունը պիտի լինի երկրի ամենօրյա կյանքի անքակտելի մասը[8]:

2015 թվականին ընտրվել է Նորվեգիայի բանվորական կուսակցության ղեկավարի տեղակալ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադիա Թայիկը ծնվել է Պակիստանից եկած ներգաղթյալների ընտանիքում, որոնք Նորվեգիայում են հաստատվել 1970-ական թվականների սկզբներին[8]:

Սթավանգերի համալսարանում Հադիան ստացել է ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան:

Մարդու իրավունքներ է ուսումնասիրել Միացյալ Թագավորության Քինգսթոնի համալսարանում՝ հընթացս 2004-2005 թվականներին:

Իրավագիտության մագիստրոսի կոչում ստացել է 2012 թվականին Օսլոյի համալսարանում[9]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենի Ստրանդ կոմունայում ղեկավարել է Բանվորական կուսակցության երիտասարդական թևը 1999-ից 2002 թվականներին:

Աշխատանքի նախարարի խորհրդականն է եղել 2006-ից 2008 թվականներին: Հետո վարչապետ Ենս Սթոլթենբերգի խորհրդականը (2008), իսկ 2008-ից 2009 թվականների արդարադատության նախարար Կնուտ Սթորբերգերի խորհրդականը:

2009 թվականին ընտրվել է Սթորթինգի անդամ, որտեղ ներկայացրել Օսլոն: Արդյունքում, 2013 թվականի պառլամենտական ընտրություններում ընտրվեց պատգամավոր:

2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյում և Ությոա կղզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ Հադիա Թայիկը էքս-վարչապետ Գրու Հարլեմ Բրունթլանի հետ այցելել է Բանվորական կուսակցության երիտասարադական ճամբար և ահաբեկչությունից ժամեր առաջ հեռացել այնտեղից, որտեղ սպանդ կազմակերպեցին ահաբեկիչները:

Սոցիալական մեդիայում ցուցաբերած ակտիվության և էլեկտրոնային գրքերի աջակցման համար նրան անվանում են «մշակույթի առաջին թվային նախարար»[10]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից ամուսնացած է իր քաղաքական ընդդիմախոս, Պահպանողական կուսակցության քաղաքական գործիչ Սթեֆան Հեգելունդի հետ:

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 — Hadia Tajik: Svart på Hvitt, Tiden Norsk forlag.
  • 2009 — Trond Giske; Hadia Tajik: «Hvem snakker for Bob Kåre?», i Mangfold eller enfold, Aschehoug.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]