Jump to content

Հագի Վագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հագի Վագի
համակարգչային խաղի կերպար, anthropomorphic toy character, fictional creature, մեմ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
Հնչունավորող դերասանZachary Preciado, Micah Preciado Խմբագրել Wikidata
Նյութpolyester, string Խմբագրել Wikidata
Ներկայացված է ստեղծագործության մեջPoppy Playtime, Poppy Playtime - Chapter 1, Poppy Playtime - Chapter 3 Խմբագրել Wikidata
First appea­ran­cePoppy Playtime - Chapter 1 Խմբագրել Wikidata
From narrative universePoppy Playtime universe Խմբագրել Wikidata
Սուբյեկտի նշանակությունՈչ խաղացող կերպար Խմբագրել Wikidata
Narrative rolemain antagonist Խմբագրել Wikidata

Հագի Վագի (անգլ.՝ Huggy Wuggy; անգլ.՝ to hug բառից՝ «գրկել»), Poppy Playtime սարսափ խաղի կերպար, որը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերին[1][2]։ Խաղի թողարկումից անմիջապես հետո Հագի Վագին վերածվել է հայտնի մեմի, իսկ այս կերպարով խաղալիքները մեծ պահանջարկ են ունեցել[3]։

Հագգի Վագգին համարվում է Poppy Playtime սարսափ խաղի անտիգոնիստը[3]։ Սա մարդակերպ էակ է, որն ունի կապույտ մորթի, եռանկյուն գլուխ և հսկայական ժպիտ՝ սուր ատամների մի քանի շարքով[4]։ Սկզբում այն եղել էբարյացակամ, բայց գործարանում տեղի ունեցած վթարի պատճառով սկսեց հետապնդել գլխավոր հերոսին[5]։

Առաջին անգամ խաղացողը Հագի Վագիին հանդիպում է սենյակի կենտրոնում, երբ նա բացում է դահլիճի դուռը։ Մարդանման արարածը սկսում է հետապնդել գլխավոր հերոսին այն բանից հետո, երբ նա վերականգնում է kառավարման վահանակի սնուցումը։ Հագի Վագին խաղացողին փակուղու մեջ է գցում, և գլխավոր հերոսը կոտրում է կոնվեյերը, ինչի պատճառով անտիգոնիստն ընկնում է ժայռից[6]:

Հագի Վագին դարձել է մեմերի կերպար։ Ամենահայտնին հայտնվել է յութուբեր Սկորտիի շնորհիվ։ Նա խաղում էր մոդիֆիկացիաներում, որոնք թույլ էին տալիս GTA V խաղին ավելացնել Հագի Վագիի մոդելը։ Դրանցից մեկը այրվել է, ինչը Սկորտին մեկնաբանել է. «Մենք կորցրել ենք կապույտ Հագի Վագիին»[5]։

2022 թվականի դեկտեմբերի վերջին ռուսական առցանց խանութները հանեցին վաճառքից հայտնի Հագի Վագի խաղալիքները այն բանից հետո, երբ Ռոսկաչեստվոն հայտնել է արտադրանքի անվտանգության հետ կապված բազմաթիվ խախտումների մասին, մասնավորապես, գրեթե բոլոր Հագի Վագիները ունեին ֆենոլի պարունակության նորմը գերազանցող քանակություն[3]։

Գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Village-ում Հագի Վագիին անվանել են «զումերների սիրելի հրեշ և TikTok-ի գլխավոր մեմ»[1]: Medialeaks-ում կարծում են, որ նա «արյունարբու հրեշից վերածվել է հմայիչ հերոսի»[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Хагги-Вагги: Любимый монстр зумеров и главный мем в тиктоке». The Village (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  2. 1 2 «Кто такой Хагги Вагги из игры Poppy Playtime. Монстр попал в арты геймеров». Medialeaks (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  3. 1 2 3 «Российские магазины стали снимать с продажи игрушки Хагги Вагги. Их признали небезопасными». Meduza (ռուսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Да кто такой этот ваш Хагги Вагги? Гайд по тикток-мемам из Poppy Playtime». Афиша. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  5. 1 2 «Кто такой Хагги Вагги? Да, это о нём дети говорят: «У нас пропал синий Хагги»». Мел (ռուսերեն). 2022 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  6. Christopher Livingston (2021 թ․ հոկտեմբերի 18). «This horror game set in an abandoned toy factory isn't playing around». PC Gamer. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]