Հաբլի հաստատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաբլի հաստատուն, Հաբլի օրենքի մեջ մտնող հաստատունը, որը կապում է մինչև արտագալակտիկական օբյեկտը (գալակտիկաներ, քվազարներ) եղած հեռավորությունը նրա հեռացման արագության հետ։ Սովորաբար նշանակվում է H տառով։ Ունի ժամանակին հակադարձ չափողականություն (H ≈ 2,2×10−18 վ−1), բայց սովորաբար արտահայտվում է կմ/վ/մեգապարսեկներով։

Մեծությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաբլի հաստատունի ամենահուսալի գնահատականը 2013 թվականին եղել է 67,80 ± 0,77 (կմ/վ)/Մպկ[1]։ 2016 թվականին այս գնահատականը ճշգրտվել է մինչև 66,93 ± 0,62 (կմ/վ)/Մպկ[2]։ Այսպիսով, ներկա շրջանում 1 Մպկ հեռավորությամբ բաժանված երկու գալակտիկաների միջինում իրարից հեռանում են 70 կմ/վ արագությամբ։ Ընդարձակվող տիեզերքի մոդելում Հաբլի հաստատունը փոխվում է ժամանակի ընթացքում, սակայն «հաստատուն» տերմինն արդարացված է նրանով, որ ժամանակի յուրաքանչյուր տրված պահին Տիեզերքի բոլոր կետերում Հաբլի հաստատունը նույնն է։ Տիեզերքի տարիքը Լամբդա-CDM մոդելի շրջանակներում մոտ (4,354 ± 0,012)×1017 վ կամ (13,798 ± 0,037)×109 տարի է։

Պետք է նշել, որ տարբեր եղանակներով չափումները որոշ չափով տարբեր արժեքներ են տալիս Հաբլի հաստատունի համար։ Վերը նշված արժեքները ստացվել են «Պլանկ» տիեզերական աստղադիտարանում արված մնացորդային ճառագայթման պարամետրերի չափումների օգնությամբ։ 2016 թվականին հրապարակված Հաբլի հաստատունի «տեղային» (մինչև z < 0,15 սահմաններում) չափումները, որ ստացվել էին «Հաբլ» աստղադիտակով, գալակտիկաներում դիտվող ցեֆեիդների լուսատվությամբ մինչև գալակտիկաները եղած հեռավորությունը հաշվելու միջոցով, տալիս են 73,24 ± 1,74 (км/с)/Մպկ, ինչը 3,4 սիգմայով (7-8 %-ով) ավելի մեծ է, քան որոշվել է մնացորդային ճառագայթման պարամետրերով։ [3][4][5]։ Այս գնահատականների անհամաձայնության պատճառներն առայժմ հայտնի չեն։

Ածանցյալ հաստատուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաբլի հաստատունի հակադարձ մեծությունը (Հաբլի ժամանակ tH = 1/H) ունի տվյալ պահին տիեզերքի ընդլայնման բնութագրիչ ժամանակի իմաստը։Հաբլի հաստատունի ժամանակակից արժեքի համար, որը հավասար է 66,93 ± 0,62 (կմ/վ)/Մպկ (կամ (2,169 ± 0,020)×10−18 c−1), Հաբլի ժամանակը հավասար է (4,61 ± 0,05)×1017 վ (կամ (14,610 ± 0,016)×109 տարի)։ Հաճախ օգտագործում են նաև ևս մի ածանցյալ հաստատուն՝ Հաբլի հեռավորությունը, որը հավասար է Հաբլի ժամանակի և լույսի արագության արտադրյալին. DH = ctH = վ/H։ Հաբլի հաստատունի վերը բերված արժեքի համար Հաբլի հեռավորությունը հավասար է (1,382 ± 0,015)×1026 մ կամ (14,610 ± 0,016)×109 լուսատարի։

Երբեմն բանաձևերում օգտագործում են Հաբլի չափողականություն չունեցող հաստատունը՝ չափողականություն չունեցող հաստատունը փոխարինելով նրա և ինչ-որ մեծության հարաբերությամբ, օրինակ՝ 70 (կմ/վ)/Մպկ կամ 100 (կմ/վ)/Մպկ՝ նշանակելով համապատասխանաբար h70 կամ h100։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ade P. A. R. et al. (Planck Collaboration) (22 March 2013)։ «Planck 2013 results. I. Overview of products and scientific results»։ Astronomy and Astrophysics 1303: 5062։ Bibcode:2013arXiv1303.5062P։ arXiv:1303.5062։ doi:10.1051/0004-6361/201321529 
  2. Aghanim N. et al. (Planck Collaboration)։ Planck intermediate results. XLVI. Reduction of large-scale systematic effects in HFI polarization maps and estimation of the reionization optical depth 
  3. Riess A. G. և այլք:։ A 2.4% Determination of the Local Value of the Hubble Constant 
  4. Ученые сообщили о сверхбыстром расширении Вселенной
  5. Вселенная расширяется быстрее, чем считалось ранее