Jump to content

Հաբիբա Մեսիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաբիբա Մեսիկա
մասրի՝ حبيبه مسيكه
Դիմանկար
Ծնվել է1903[1]
ԾննդավայրԹունիս, Ֆրանսիա
Մահացել էփետրվարի 21, 1930(1930-02-21)[1]
Մահվան վայրԹունիս, Ֆրանսիա
ԳերեզմանBorgel cemetery
Քաղաքացիություն Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ
Մայրենի լեզուԹունիսյան արաբերեն
Մասնագիտություներգչուհի, պարուհի և դերասանուհի
 Habiba Msika Վիքիպահեստում

Հաբիբա Մեսիկա (ծննդյան անունը` Մարգերիտ Մսիկա, հայտնի է նաև որպես Habiba Msika, Messika, حبيبة مسيكة, 1903[1], Թունիս, Ֆրանսիա - փետրվարի 21, 1930(1930-02-21)[1], Թունիս, Ֆրանսիա), թունիսցի երգչուհի, պարուհի, դերասանուհի։

Երգչուհի Լեյլա Սֆեզի զարմուհին։

Արագորեն ճանաչման է հասել Հաբիբա («սիրելի») կեղծանունով։ Լինելով խարիզմատիկ երգչուհի և սիրելի դերասանուհի` ընդունվել է բնիկ թունիսյան բնակչության կողմից։ Սելմա Բեքարի «Կրակե պար» ֆիլմը պատմում է Հաբիբա Մեսիկայի գործունեության մասին[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգերիտ Մեսիկան ծնվել է Թունիսի հրեական թաղամասում, աղքատ ընտանիքում։ Նրա ծնողները՝ Դաիդան և Մեյհանը, մետաղալարերի առևտրով են զբաղվել։ Մեսիկան կարդալ և գրել սովորել է իսրայելական դպրոցում, որտեղ յոթ տարի սովորելուց հետո մորաքրոջ օգնությամբ ուսանել է երգի դասեր, երաժշտության տեսություն և դասական արաբերեն հայտնի կոմպոզիտոր Խեմայիս Թարնանեի և եգիպտական տենոր Հասան Բանանի մոտ։

Մեսիկայի գերեզմանը Բորգել գերեզմանատանը

Ամուսնացել է իր զարմիկ Վիկտոր Չեթբունի հետ, բայց նրանց միությունը կարճ է տևել։

Մեսիկայի առաջին ելույթը տեղի է ունեցել Լա Մարսայի պալատում, որտեղ հանդիպել է իր Պիգմալիոնին և սիրուն։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականից Մեսիկայի կարիերան վերելք է ապրել, նա դարձել է սեքսի խորհրդանիշ և նախաձեռնել է «գիշերվա զինվորներ» երևույթը, մականուն իր հիմնականում երիտասարդ երկրպագուների համար։ Այդ ժամանակահատվածում նա իր սիրելիի հետ մեկնել է Փարիզ, որտեղ նրա միջոցով հանդիպել է Պաբլո Պիկասոյին և Կոկո Շանելին։ 1925 թվականի մարտին Բեն Կալմա թատրոնում խաղացել է Ռոմեո և Ջուլիետ։

1930 թվականի փետրվարի 20-ի առավոտյան նրա նախկին սիրեկան Էլիյահու Միմունին ներխուժել է Թունիսի Ալֆրեդ Դուրան-Կլեյ փողոցում գտնվող Մեսիկայի բնակարան և հարձակվել նրա վրա։ Խոր այրվածքներից Մեսիկան մահացավ հաջորդ օրը։ Նա թաղված է Թունիսի Բորգել գերեզմանոցում[3]։

ԱնվանումԲնօրինակ անվանում
Alayya w Hbaliարաբ․՝ عليا وهبالي
Errabii Mnawerարաբ․՝ الربيع منور
Hawinti rassi lessahar wel gamraարաբ․՝ هونتي راسي للسهر والقمرة
Hbibi Lawelարաբ․՝ حبيبي الأول
Qalbi biwadi ejjamerարաբ․՝ قلبي بيودي الجمر
Min wist galbiարաբ․՝ من وسط قلبي
Ya saqi esquinaարաբ․՝ يا ساقي اسقينا
Ala srir ennoumարաբ․՝ على سرير النوم

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 https://www.historytoday.com/miscellanies/life-and-death-north-africas-first-superstar
  2. Hillauer, Rebecca (2005 թ․ հունվարի 1). Encyclopedia of Arab Women Filmmakers. American Univ in Cairo Press. ISBN 9789774249433.
  3. Jacobs, Daniel; Morris, Peter (2001 թ․ հունվարի 1). The Rough Guide to Tunisia. Rough Guides. ISBN 9781858287485.
  4. Tahar Fazaa, Tunis au bon vieux temps, t. I, Tunis, Sindbad, 2014 (ISBN 9789938953749)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jeanne Faivre d'Arcier (1998), Belfond (ed.), Habiba Messika: la brûlure du péché (ֆրանսերեն), Paris{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ahmed Hamrouni (2007), L'Univers du livre (ed.), Habiba Msika: artiste accomplie (ֆրանսերեն), Tunis{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաբիբա Մեսիկա» հոդվածին։