Հաագայի գեղարվեստի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Հենդրիկ Վայսենբրուխ «Անտառային տեսարան Բարբիզոնի մերձակայքում»
Անտոն Մաուվե «Առավոտյան ձիարշավ ծովափին»
Իսահակ Իսրայելս «Իշարշավ»
Նույեն Վինյանդ «Նավաբեկություն ժայռոտ ծովափի մոտ»

Հաագայի կերպարվեստի դպրոց (նիդերլանդերեն՝ Haagse School (schilderkunst)), 19-րդ դարի երկրորդ կեսին Նիդերլանդներում գործած առավել նշանակալից գեղարվեստական միավորումը: Ներառել է 1860-1890 թվականների միջակայքում Հաագայում ապրած և գերազանցապես իրապաշտական (ռեալիստական) ոճով աշխատած նկարիչների խմբի, որոնց վրա նկատելի ազդեցություն էր թողել Ֆրանսիայում գործած Բարբիզոնյան դպրոցը:

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաագայի կերպարվեստի դպրոցի առավել աչքի ընկած և ամենատիպական ներկայացուցիչներն են Յոզեֆ Իսրայելսը, Վիլլեմ Ռուլոֆսը, Անտոն Մաուվեն, Հենդրիկ Վիլլեմ Մեսդագը, Վիլլեմ դե Զվարտը, ինչպես նաև Մարիս եղբայրները՝ Յակոբը, Մատեյսն ու Վիլլեմը: Գործնականում Հաագյան դպրոցը նկատելի ազդեցություն է գործել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի նիդերլանդական ողջ կերպարվեստի վրա: Իր ստեղծագործական կյանքի վաղ շրջանում այդ դպրոցի ազդեցությունը կրել է նաև բրիտանացի նկարիչ Ջորջ Կլաուզենը:

Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Հաագյան դպրոցի ազդեցությունը նկատվում է նաև Վինսենթ վան Գոգի վաղ շրջանի գործերի վրա[1], թեև հետագայում նա լիովին հեռացել է այդ դպրոցի ավանդույթներից, և նրա հանրաճանաչ ստեղծագործություններում դրանք իսպառ բացակայում են: Նույնը, թերևս, կարելի է ասել նիդերլանդացի նկարիչներ Պիտ Մոնդրիանի, Յան Տորոպի Իսահակ Իզրաելսի ստեղծագործությունների մասին:

Ուսումնասիրողների մի մասն էլ գտնում է, որ հաագացի նկարիչների վրա, Բարբիզոնյան դպրոցից բացի, որոշակի ազդեցություն է գործել 17-րդ դարի սկզբին ֆրանսիական կերպարվեստում դրսևորված ռոմանտիկ աշխարհայացքը և հատկապես գյուղական կյանքի իդեալականացումը:

Haagse School եզրույթը շրջանառության մեջ է դրել ժուռնալիստ Յակոբ վան Սանտենը, որը հաագյան դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործությունները բնութագրել է որպես «նկարչական արվեստում մի նոր ու արմատական շարժում»[2]: Եվ քանի որ նրանց աշխատանքներում նկատելի է զուսպ, մուգ գույների գերակայությունը, մասնագետները կերպարվեստի այդ դպրոցը երբեմն անվանում են Gray School (Գորշ կամ Մոխրագույն դպրոց):

Ուսումնասիրողների շրջանում միասնական կարծիք չի ձևավորվել նաև հաագյան դպրոցի նկարիչներին հատուկ ոճը բնորոշելու հարցում: Ինչպես վերը նշվեց, ոմանց կարծիքով այդ դպրոցում գերիշխել է իրապաշտական ոճը, սակայն այլոց կարծիքով գերիշխողը եղել է իմպրեսիոնիզմը, և հաագացի նկարիչները, անկախ իրենց ընտրած թեմայից, ցանկացա՛ծ դեպքում առաջին հերթին ձգտել են ճշմարտացիորեն արտացոլել, դիտողին փոխանցել մթնոլորտը[3][4]: Սակայն այն էլ պետք է ասել, որ ժամանակի պահպանողական քննադատները հարցականի տակ են դրել ու մինչև անգամ կտրականապես մերժել են իրապաշտության գեղագիտական դրսևորման այդ կերպը՝ «գորշավուն նկարչության» պատճառով: 1888 թվականին նրանցից մեկը գրել է. «Մեսդագը ցուցահանդեսում կախել է փոթորիկ պատկերող մի նկար, որտեղ ծովը թողնում է ահավոր կեղտոտվածության, իսկ ամպերը՝ ալյուրի գնդերի տպավորություն»[5]:

Բոլոր դեպքերում, որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Հաագայի կերպարվեստի դպրոցը կարող է համարվել իմպրեսիոնիզմի անմիջական և ուղղակի նախորդներից մեկը[6]:

Հաագյան դպրոցի ներկայացուցիչների մեծ մասի ստեղծագործություններում գերակշռում են բնանկարները, իսկ, օրինակ, նրանցից Յոհաննես Բոսոմը գերադասել է նկարել ճարտարապետական ձևեր, Յոզեֆ Իզրաելսն էլ հիմնականում արտացոլել է ագարակագործների ու ձկնորսների կյանքը[7]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anna Wagner: Die Haager Schule - Holländische Maler vor hundert Jahren, Rheinisches Landesmuseum Bonn 1972, catalog. 3792701421.
  • Ronald de Leeuw, John Sillevis, Charles Dumas (Hrsg.): The Hague school – Dutch masters of the 19th century, catalog, Gemeentemuseum, Den Haag, Weidenfeld & Nicolson, London 1983.
  • John Sillevis, Hans Kraan, Roland Dorn: Die Haager Schule - Meisterwerke der holländischen Malerei des 19. Jahrhunderts aus Haags Gemeentemuseum. catalog, Ed. Braus, Heidelberg, 1987, 3-925835-08-3.
  • Sillevis, John: Dutch Drawings From the Age of Van Gogh, Taft Museum, Cincinnati, Ohio, 1992.
  • Roland Dorn, Klaus Albrecht Schröder, John Sillevis (Hrsg.): Van Gogh und die Haager Schule, catalog, Bank of Austria - Kunstforum Wien, Skira editore Mailand, 1996, 88-8118-072-3.
  • De Bodt, Saskia and Sellink, Manfred: Nineteenth Century Dutch Watercolors and Drawings, Museum Boijmans Van Beuningen, catalog, Rotterdam, 1998.
  • Sillevis, John and Tabak, Anne: The Hague School Book, Waanders Uitgegevers, Zwolle, 2004.
  • Fred Leeman, John Sillevis: De Haagse School en de jonge Van Gogh. Ausstellungskatalog, Waanders, Zwolle, Gemeentemuseum, Den Haag, 2005, 90-400-9071-8.
  • Renske Suyver: A Reflection of Holland – the Best of the Hague School in the Rijksmuseum. Rijksmuseum Amsterdam, 2011, 9086890482.
  • Arprino, Giovanni: L'opera pittoria completa di Rembrandt, Rizzoli Editore, Milano, 1969.
  • Maritshuis: Dutch Painting of the Gollden Age, catalog, Royal Picture Gallery The Hagu: Washington, Fort Worth, Chicago and Los Angeles, 1982 - 198.,
  • Liedtke, Walter, Plomp, Miechiel C. and Rüger, Axel: Vermeer and the Delft School, The Metropolitan Museum of Art, New York, Yale University Press, New Haven and London, 2001.
  • Noon, Patrick: Richard Parkes Bonington - On the Pleasure of Painting, Yale Center for British Art, Yale University Press, New Haven and London, 1991 0-300-05108-5.
  • Sillevis John; van Brakel, J. P. , Siebelhoff R. et al.: Katwijk in de Schilderkunst. Museum Katwijk, 1995, 90-800304-4-9.
  • Wilton, Andrews and Lyles, Anne: The Great Age of British Watercolours - 1750 - 1880, Royal Academy of Arts, London and Prestel-Verlag München, 1993, 3-7913-1254-5.
  • Cormack, Malcolm: Constable, John 1776-1837, Phaidon Press Limited, Oxford, 1983, 0-7148-2350-3.
  • Müllerschön, Bernd and Maier, Thomas, Die Maler der Schule von Barbizon - Wegbereiter des Impressionismus, Stuttgart, Ed. Thombe, 2002 3-935252-01-3.
  • Lévêque, Jean-Jaques: L'AUBE DE IMPRESSIONNISME - 1848 - 1869, ACR, Édition Internationale, Courbevoie, Paris, 2000, 2-86770-058-2.
  • Imanse, Geurt: Van Gogh bis Cobra: holländische Malerei 1880–1950. Hatje, 1980, 3775701605.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (Գերմաներեն) Geurt Imanse : Van Gogh bis Cobra : Holländische Malerei 1880–1950, Hatje, 1980, Կաղապար:P.
  2. http://www.gemeentemuseumhelmond.nl/stroming?Haagse+School |titre=Haagse School |série= |jour= |mois= |année= |site=http://www.gemeentemuseumhelmond.nl/ |éditeur= |isbn= |page= |citation= een nieuwe radicale beweging in de schilderkunst|consulté le=25 septembre 2014|id= |libellé= }}
  3. (Գերմաներեն) Geurt Imanse : Van Gogh bis Cobra : Holländische Malerei 1880–1950, Hatje, 1980, Կաղապար:P.
  4. (Գերմաներեն)Die Haager Schule [1]
  5. (Գերմաներեն) Poort, Johan : 1994 Hendrik Willem Mesdag. Leben und Werk. publié par Mesdag Documentatie Stichting Wassenaar 1994, p. 89.
  6. (Գերմաներեն) Die Haager Schule: Meisterwerke der holländischen Malerei des 19. Jahrhunderts aus Haags Gemeentemuseum, éditeur: Verlag Haags Gemeentemuseum, 1987.
  7. (Հոլանդերեն) Haagse school fiche sur Kunsthandel R. Polak, consulté le 26 septembre 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]