Հայաստանի պետական սահման
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հայաստանի պետական սահման, գիծ և այդ գծով անցնող ուղղաձիգ հարթություն, որը սահմանում է Հայաստանի պետական տարածքը (ցամաք, ջուր, ընդերք և օդային տարածություն)։ Սահմանից ներս ընկած տարածքի ղեկավարումը բաժին է ընկած Հայաստանին։
Ցամաքային սահմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը սահմանակից է ՄԱԿ-ի անդամ 4 պետությունների և դեռևս միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետությանը։ Բացառությամբ ԼՂՀ հետ սահմանի՝ մնացած սահմանները կարելի է հատել՝ դրա համար նախատեսված հատուկ հսկիչ անցագրային կետերով։
Սահմանների պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պետական սահմանի պահպանությունը իրականացնում են Հայաստանի սահմանապահ ուժերը, ինչպես նաև ռուսական զորքերը։ Ցամաքային բոլոր սահմանները համարվում են հսկելի։ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները պահպանում են ռուս զինվորականները՝ համագործակցելով հայկական զիված ուժերի հետ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանը հսկում են հայ սահմանապահները և զինվորները։
Սահմանների երկարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Պետություն (ժամ սլաքի ուղղությամբ) |
Սահմանի երկարություն (կմ) |
|---|---|
| Թուրքիա | 280 |
| Ադրբեջան | 930 |
| Իրան | 42 |
| Վրաստան | 196 |
| Ընդամենը | 1448[1] |
Հեռավորությունը համաշխարհային օվկիանոսից
[խմբագրել | խմբագրել կոդը]| Համաշխարհային օվկիանոս |
Ամենակարճ հեռավորությունը (կմ) |
|---|---|
| Մինչ Սև ծով | 163 |
| Մինչ Կասպից ծով | 193 |
| Մինչ Միջերկրական ծով | 750 |
| Մինչ Պարսից ծոց | 1000 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Книга-Программа по опустыниванию в Армении, 2002