ՀՀ նախագահի ընտրություններ 1996

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՀՀ նախագահի ընտրություններ 1996
Հայաստան
1996

Տեսակ նախագահական ընտրություններ

Պաշտոն Հայաստանի Նախագահ

Հաղթող Լևոն Տեր-Պետրոսյան

Նախորդ ՀՀ նախագահի ընտրություններ 1991

Հաջորդ ՀՀ նախագահի ընտրություններ 1998
Քաղաքականություն
Հայաստան
Coat of arms of Armenia.svg

Այս հոդվածը մաս է շարքի՝
Հայաստանի
պետական համակարգ


Գործադիր իշխանություն


Օրենսդիր իշխանություն


Իրավական համակարգ


Վարչական համակարգ


Ընտրություններ և քաղաքական համակարգ

ՀՀ նախագահի ընտրություններ 1996 թ. , ՀՀ Նախագահի 2-րդ ընտրություններ։

Ընտրության կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1996 թ. մայիսի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» ՀՀ օրենքով։

Թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները՝

Ազգանուն, անուն, հայրանուն Կուսակցական պատկանելություն
Լենսեր Աբգարի Աղալովյան Անկուսակցական
Սերգեյ Գրիգորի Բադալյան Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Պարույր Արշավիրի Հայրիկյան «Ազգային ինքնորոշում միավորում»
Վազգեն Միքայելի Մանուկյան Ազգային ժողովրդավարական միություն
Աշոտ Գառնիկի Մանուչարյան Գիտաարդյունաբերական և քաղաքացիական միություն
Արամ Գասպարի Սարգսյան Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան Հայոց համազգային շարժում

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հայտարարեցին Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։

«Ազգային առաջադիմություն» և «Ազգային պետություն» կուսակցությունները հայտարարեցին Վազգեն Մանուկյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։

Ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում ձևավորվեց ազգային համաձայնության դաշինքը, որին մաս կազմեցին «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազգային առաջադիմություն», «Ազգային պետություն», «Սահմանադրական իրավունք միություն», «Արցախ-Հայաստան» կուսակցությունները, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև ընդհատակում գործող Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Դաշինքի կողմից միասնական թեկնածու հայտարարվեց Վազգեն Միքայելի Մանուկյանը, ինչի հետ կապված թեկնածուներ Պարույր Արշավիրի Հայրիկյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, ինչպես նաև Լենսեր Աբգարի Աղալովյանը հայտնեցին ինքնաբացարկ։ Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 4 թեկնածու։

Քվեարկության արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

խ • ք  ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքներ
Հ/Հ
Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն
Կուսակցական պատկանելություն
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)
Ստացած ձայների քանակը
Ստացած ձայները տոկոսներով
1 Սերգեյ Գրիգորի Բադալյան
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար
79347
6.34%
2 Վազգեն Միքայելի Մանուկյան
Ազգային ժողովրդավարական միություն
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺՄ նախագահ
516129
41.29%
3 Աշոտ Գառնիկի Մանուչարյան
Գիտաարդյունաբերական և քաղաքացիական միություն
0.62%
4 Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան
Հայոց համազգային շարժում
ՀՀ Նախագահ
646 888
51.75%
Անվավեր քվեաթերթիկներ
2666
Ընդամենը
1 333 204
Մասնակցություն

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]



Ծանոթագրություններ և նշումներ