ՀՀ մթնոլորտային ճնշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մթնոլորտային ճնշումը Մթնոլորտային ճնշման տարեկան միջին մեծությունները Հայաստանի Հանրապետության տարածքում տատանվում են 1015,7-1018,6 մբ սահմաններում, հունվարին՝ 1028,2-1029,9 մբ, հուլիսին՝ 1009,6-1004,4 մբ։ Ձմռանը՝ սիբիրյան անտիցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, գերիշխում է բարձր, իսկ ամռանը՝ ցածր մթնոլորտային ճնշումը։ Արագածի գագաթնամերձ շրջանում մթնոլորտային ճնշումն առավելագույնը դիտվում է ամռանը, իսկ շրջաններում (627 մ, Մեղրի) 940,5 մբ է, բարձրլեռնային շրջաններում (3229 մ, Արագած բլրակ)՝ 686,6 մբ, նվազագույնը, հունվարին՝ համապատասխանաբար 936,2 և 680,3 մբ, առավելագույնը՝ հուլիսին՝ համապատասխանաբար՝ 942,3 և 691,3 մբ։ Երևանում (907 մ) մթնոլորտային ճնշման առավելագույն արժեքը՝ 934,1 մբ (700,63 մմ սնդիկի սյուն), դիտվում է ցուրտ ամիսներին, նվազագույնը՝ 877,7 մբ (658,32 մմ սնդիկի սյուն)՝ հուլիսին։ Օրվա ընթացքում դիտվում են մթնոլորտային ճնշման 2 առավելագույն (9-10 և 21-22 ժամերին) և 2 նվազագույն (3-4 և 13-16 ժամերին) արժեքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png