ՀՀ լեռնային սևահողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ լեռնային սևահողեր, կազմում են ՀՀ տարածքի 27,5 %-ը (718 հազար հա), զբաղեցնում են Հայկական հրաբխային բարձրավանդակի 1300-2400 մ/բարձրությունների թեք սարահարթերը և լեռնալանջերը։

Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ զանգվածներով գտնվում են Շիրակում, Փամբակում, Ապարանում, Լոռիում, Սևանում, Կոտայքում, Գորիսում՝ չափավոր տաք ու խոնավ կլիմայի, կիսալվացվող և լվացվող ջրային ռեժիմի պայմաններում։ Զարգանում են հողալկալի հիմքերով հարուստ ալյուվիալ-դելյուվիալ և դելյուվիալ կավավազների ու կավերի վրա։ Առանձնանում են ծագումնաբանական հոբիզոնների լավ զատորոշմամբ, կնձիկահատիկային կառուցվածքով, մեծ մասամբ՝ հզոր պրոֆիլով։

  • Հումուսի պարունակությունը 4-11 % է
  • ունեն չեզոք կամ չեզոքի մոտ ակտիվ ռեակցիա
  • միջին ու ավելի մեծ կլանունակություն
  • ծանր մեխանիկական կազմ։
  • հողերիի գերակշռող մասն ունի փոքր ծավալային կշիռ
  • բարձր ծակոտկենություն
  • խոնավունակություն։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևահողերի 37 %-ն օգտագործվում է որպես վարելահող, 30%-ը՝ արոտավայր և խոտհարք, մնացած 33 %-ը տարբեր աստիճանի քարքարոտ է, հողատարված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։