ՀՀ լեռնային շագանակագույն հողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ լեռնային շագանակագույն հողեր, կազմում են ՀՀ տարածքի 9,2 %-ը (242 հազար հա). հիմնականում զբաղեցնում են Արարատյան գոգավորության 800-1700 մ բարձրությունները, ընդգրկում են Կարմրաշենի, Թալինի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայքի սարավանդները և դրանց հարող լեռնալանջերը, ինչպես նաև Արփա և Որոտան գետերի միջին հոսանքների ավազանները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում են շոգ և սակավ խոնավապահովված կլիմայական պայմաններում՝ հիմքերով հարուստ հրաբխային և նստվածքային ապարների հողմահարված նյութերի վրա, ծածկված են չոր տափաստանային գոտուն բնորոշ հացազգի տարախոտային բուսական խմբավորումներով։ Հումուսի պարունակությունը փոքր է' 2-3,5%։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վերին հորիզոնի հումուսի պարունակության՝ բաժանվում են

  • մուգ շագանակագույն
  • շագանակագույն
  • բաց շագանակագույն ենթատիպերի։

Այդ հողերի զգալի մասը քարքարոտ է (70%), էրոգացված (74%)։ Ունեն լավ արտահայտված ալյուվիալ կարբոնատային հորիզոն, հիմնային ռեակցիա (pH=7,4-8,5), հողալկալի հիմքերով հագեցած միջին կլանունակություն (30-35 մգ/էկվ)։ Մեխանիկական կազմը հիմնականում միջին կավավազային է (51 %)։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային շագանակագույն հողերի մոտ 26 %-ն օգտագործվում է որպես բարձրարժեք հողատեսքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։