Հայաստանի Հանրապետության բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀ բնակչության թիվից)
Հայաստանի Հանրապետության բնակչություն
Հայաստանի բնակչությունը (հազարով) 1949–2010 թվականներին.
Բնակչություն3,046,100 (Նոյեմբեր 7, 2018)[1]
Խտություն102.73/ կմ²
Ծնելություն12.3 ծնունդ/1,000 բնակչին (2018)
Մահացություն8.6 մահ/1,000 բնակչին (2018)
Պտղաբերություն1.57 (2017)
Լեզուներ
ՊաշտոնականՀայերեն
Խոսվողհայերեն, անգլերեն, ռուսերեն, քրդերեն, ֆրանսերեն
ՀՀ բնակչության խտությունը՝ ըստ մարզերի, 2021[2]

Արևելյան Հայաստանի հյուսիսային մասերը Ռուսական կայսրության կազմում հայտնվեցին չորս փուլով՝ 1801-1878 թթ․[3][4]։ Արևելյան Հայաստանի հարավային մասերը մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են[3][4]։ 1828-ին, երբ Արևելյան Հայաստանի Երևանի և Նախիջևանի խանությունները միացել են Ռուսաստանին, կազմելով Հայկական մարզը, այն ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ 1828-1829 թթ. Արևելյան Հայաստանի հարավային մասերից, որոնք մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են[3][4], Ատրպատականի հայկական բնակավայրերից և Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է տեղափոխվել Հայկական մարզ և Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմում գտնվող հյուսիսային մասերլ հարակից շրջաններ[3]։ Արևելյան Հայաստանի Երևանի նահանգում 1-ին մարդահամարն անցկացվել է համառուսաստանյան 1-ին մարդահամարի շրջանակներում՝ 1897-ին, ըստ որի՝ այդ նահանգի բնակչության ընդհանուր թիվը եղել է 798 հազար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1913) Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի բնակչությունը եղել է 1 մլն։ 1918-ին Արևմտյան Հայաստանից և Հարավային Կովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստանի Երևանի նահանգ և մայիսին այդտեղ կազմավորված Հայաստան է տեղափոխվել մոտ 302 հազար հայ։

Սակայն 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմի, սովի, դեպի Ռուսաստան արտագաղթի հետևանքով բնակչության թիվը 1920 թվականին դարձյալ նվազել է մինչև 720 հազարի։[փա՞ստ] 1 մլն-ն վերականգնվել է միայն 1930-ին։

Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում. 1920-1991 ֊ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։[փա՞ստ] Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, ղարաբաղյան պատերազմի (1991-1994), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի (զոհվել է 25 հազար մարդ) և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-1994-ին։[փա՞ստ]

Արցախը ավելացել է 4,5, քաղաքային բնակչությունը՝ 17,1, իսկ գյուղ, բնակչությունը՝ 1,95 անգամ։ 1990-2009-ին գումարային բնական հավելաճը կազմել է 423 հազար մարդ (12 %)։ 2010-ին մշտական բնակչության 34,4 %-ն ապրել է Երևանում, Հայաստանի Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից յուրաքանչյուրում՝ մշտ. բնակչության 8,6-8,7-ական %-ը, Գեղարքունիքի մարզում՝ 7,4 %-ը, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝ 4,1-4,7-ական %-ը, իսկ 1,7 %-ը՝ Վայոց ձորի մարզում։

1976 թվականին կանխատեսվում էր, որ Հայաստանի բնակչությունը 2000 թվականին պետք է կազմեր 4,650 միլիոն մարդ, խտությամբ՝ 156 մարդ/կմ², քաղաքներում պետք է բնակվեին հանրապետության բնակչության 80%-ը, իսկ Երևանի բնակչությունը պետք է լիներ ավելի քան 1,2 միլիոն մարդ, սակայն կանխատեսումները չիրականացան Սպիտակի երկրաշարժի, էներգետիկ ճգնաժամի, Արցախյան պատերազմի, տնտեսական շրջափակման, արտագաղթի, ինչպես նաև ծննդաբերության ցածր մակարդակի պատճառով[5]։

Ըստ 2011-ի մարդահամարի՝ Հայաստանի մշտական բնակչությունը 3,213 միլիոն էր։[փա՞ստ] Հանրապետության բնակչության թիվն իր ամենաբարձր ցուցանիշին հասել է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ։[փա՞ստ]

Տարի Ընդամենը՝ տարեսկզբի

դրությամբ (հզ․ մարդ)

Այդ թվում՝ Տոկոսներով՝ ընդհանուրի

նկատմամբ

քաղաքային գյուղական քաղաքային գյուղական
1920 720,0 121,7 598,3 16,9 83,1
1926[Ն 1] 881,3 167,1 714,2 19,0 81,0
1939[Ն 1] 1282,3 366,4 915,9 28,4 71,6
1959[Ն 1] 1765,3 873,1 892,2 49,5 50,5
1970[Ն 1] 2492,6 1472,7 1019,9 59,1 40,9
1979[Ն 1] 3037,3 1985,7 1051,6 65,4 34,6
1989[Ն 1] 3304,7 2222,2 1082,5 67,2 32,8
2001[Ն 1] 3214,5 2066,1 1146,9 64,3 35,7
2005 3217,5 2062,3 1153,6 64,1 35,9
2006 3221,1 2062,6 1156,6 64,1 35,9
2009 3238,0 2073,4 1164,6 64,0 36,0
2010 3249,5 2081,0 1168,5 64,0 36,0
2011 3262,6 2088,5 1174,1 64,0 36,0
2017 2986,1[1] 1901,7 1084,8 63,7 36,3

Բնակչության բնական շարժը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին Հայաստանի բնակչության ավելացման հիմնական միջոցը եղել է բնական աճը՝ ծնելիության բարձր մակարդակն ու մահացության աստիճանաբար նվազումը։ 1920-ական թվականների կեսերին ծնելիությունը եղել է բավական բարձր՝ 1000 բնակչի հաշվով՝ 56-58 մարդ (56-58 %)։ Չնայած հետագա որոշակի անկմանը՝ ծնելիության բավական բարձր մակարդակ՝ 41,2 %, պահպանվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) սկզբնական շրջանը (1939-1940)։ Բնական աճն ապահովվել է հիմնականում մահացության նվազման հաշվին։ Խորհրդա–գերմանական Պատերազմի տարիներին (1941-1945) բնական աճը նվազել է, որովհետև կտրուկ իջել է 20-29 տարեկան երիտասարդների և ամուսնությունների թիվը։ 1950-ին արձանագրվել է ծնունդների ու բնական աճի ցուցանիշների զգալի նվազում՝ համապատասխանաբար՝ 32,1 և 23,6; Դրան հաջորդել է պատերազմների ավարտին բնորոշ ժողովրդագրական բռնկում, ծնելիությունն աճել է, մահացությունը նվազել, որոնց շնորհիվ 1960-ին արձանագրվել են ծնելիության ու բնական աճի հետպատերազմյան շրջանի առավելագույն ցուցանիշները՝ համապատասխանաբար՝ 40,1 և 33,3 %։ Ապա հաջորդել է այդ ցուցանիշների նվազման մի շրջան, որը պայմանավորված էր քաղաքային բնակչության արագ աճով, բնակչության մշակութակենցաղային մակարդակի բարձրացումով, կանանց զբաղվածության աստիճանի մեծացումով ու ընտանիքների փոքրացմամբ։ 1970-ական թթ-ին ծնելիության ու բնական աճի ցուցանիշները որոշակիորեն կայունացել են, իսկ 1985-ին արձանագրվել են դրանց վերջին շրջանի առավելագույն արժեքները՝ համապատասխանաբար՝ 24,1 և 18,2 %։ Սպիտակի երկրաշարժի (1988), Դարաբաղյան պատերազմի (1991-1994), տնտեսական շրջափակման և դրանով պայմանավորված արտագաղթի հետևանքով ծնելիությունն ու բնական աճը նվազել են՝ 2001-ին հասնելով իրենց նվազագույն արժեքներին՝ համապատասխանաբար՝ 9,5 և 3,5 %, որից հետո սկսել է դրանց դանդաղ աճի փուլը։ 2005-ին ծնելիությունն աճել է, բայց մահացության աճի պատճառով բնական աճը մնացել է գրեթե նույնը, իսկ 2010-ին ծնելիությունը հասել է 13,8 %-ի, որը մահացության փոքր աճի պայմաններում անգամ ապահովել է բնական աճի որոշ՝ 5.2 % ավելացում։ Բնակչության բնական շարժի փոփոխությունները պայմանավորված են կանանց ծնունակության, տարիքային ծնելիության և ծնելիության գումարային գործակիցների մեծություններով, որոնք թյունը, որի խթանումը ՀՀ- այդ ժամանակաշրջանում կրել են լուրջ ում դարձել է սոցիալական ոլորտի փոփոխություններ։ Եթե 1926-ին 15-49 առաջնահերթություն։ Տարեկան 1000 կնոջը բաժին էր ընկնում 229,1 ծնունդ, ապա 2010-ին՝49,3, 15-49 տարեկան կանայք ունենում էին միջինը 7.2 երեխա, ապա 2010-ին՝ 1,6 երեխա, այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է միջինը 2,15 երեխա։ 2010-ին բնակչության ծնելիության գումարային գործակիցը կազմել է 1,6, մոր միջին տարիքը՝ 25,1, առաջին երեխայի ծննդյան ժամանակը՝ 23 տարեկան։

Երևանի նահանգի, Հայկական ԽՍՀ–ի և Հայաստանի Հանրապետության բնակչության բնական շարժը 1915-2011 թվականներին
Տարիները
1000 բնակչի չափով
Ծնվածների թիվը Մահացածների թիվը Բնական աճը, %
1915 46,3 23,9 22,4
1925 51,5 16,2 35,3
1926 56,0 17,0 39,0
1940 41,2 13,8 27,4
1950 32,1 8,5 23,6
1955 38,0 8,8 29,9
1960 40,1 6,8 33,3
1965 26,6 5,7 22,9
1970 22,1 5,1 17,0
1975 22,2 5,5 16,7
1979 22,9 5,6 17,3
1985 24,1 5,9 18,2
1990 22,5 6,2 16,3
1995 13,0 6,6 6,4
2000 9,6 6,0 3,6
2005 11,7 8,2 3,5
2009 13,7 8,5 5,2
2010 13,8 8,6 5,2
2011 13,3 8,6 4,7


Բնակչության միգրացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միգրացիան բնակչության տեղաշարժերն են հիմնականում մեծ խմբերով՝ պայմանավորված պատերազմներով, քաղաքական իրավիճակներով, բնական աղետներով, տնտեսական և այլ պատճառներով։ Միգրանտները լինում են արտագաղթողներ, ներգաղթողներ, ներքին տեղափոխվողներ, ինչպես նաև փախստականներ։ Հայերի ամենամեծ արտագաղթը տեղի է ունեցել XI-XV դարերում՝ սելջուկ թուրքերի, մոնղոլ-թաթարների և թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում։ Հայրենիքից հեռացած գաղթական հայերը տարբեր երկրներում (Վրաստան, Հյուսիսային Կովկաս, Ուկրաինա, Ղրիմ, Մոլդովա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և այլուր) ստեղծել են մոտ 25 գաղթավայր։ 1604-ին Իրանի Շահ Աբբասն ավերել ու ամայացրել է Արևելյան Հայաստանի մի շարք շեներ, բնակչությանը (շուրջ 350 հազար հայ) բռնի գաղթեցրել Պարսկաստանի ներքին գավառներ։ Ներգաղթը Հայաստան զգալի էր հատկապես 1828Թուրքմենչայի և 1829Ադրիանապոլսի պայմանագրերից հետո, երբ Արևելյան Հայաստանի Հայկական մարզ են եկել մոտ 50 հազար պարսկահայեր և 100 հազար արևմտահայեր։

Խորհրդային տարիներին կազմակերպվել է սփյուռքահայերի ներգաղթ 3 փուլով՝ 1920-1930-ական թթ., 1946-1950-ական թթ. և 1960-ական թթ-ից հետո։ Ընդհանուր թվով 26 երկրից ՀԽՍՀ է տեղափոխվել ավելի քան 250 հազար հայ։ 1926-39-ին ՀԽՍՀ բնակչության միգրացիոն հոսքերի դրական մնացորդը կազմել է 44 հազար, 1950-70-ին՝ 64,8 հազար, 1970-82-ին՝ 144,3 հազար։ Այդ շրջանում զգալի ներհոսք է եղել նաև հարևան Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, եկել են հիմնականում երիտասարդ՝ վերարտադրության տարիքի ընտանիքներ, որի շնորհիվ հանրապետությունում մեծացել է բնական աճի տեմպը։

Գերակշիռ մասը (70-75 %) մեկնել է Ռուսաստան, 25-30 %-ը՝ ԱՄՆ, Իսրայել, Հունաստան և այլն։ 1990-2010-ին ՀՀ միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 1 միլիոն մարդ՝ բնակչության 18 %-ը։ Հայաստանում ակտիվորեն ընթացել են նաև ներհանրապետական տեղաշարժեր։ Ռազմ, գործողությունների հետևանքով Ադրբեջանին սահմանակից մարզերի (Տավուշ, Սյունիք) և ԼՂՀ մոտ 117 հազար բնակիչներ տեղափոխվել են Հայաստանի այլ մարզեր և Երևան։ Մյուս կողմից՝ քաղաքներում տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով քաղաքաբնակների որոշ մասը տեղափոխվել է գյուղեր՝ զբաղվելու հողագործությամբ կամ անասնապահությամբ, իսկ նոսր բնակեցված լեռն, ու նախալեռն, շրջաններից և աղետի գոտու բնակավայրերից 90-100 հազար մարդ տեղափոխվել է մայրաքաղաք ու Արարատյան դաշտի բնակավայրեր։

Ժողովրդագրական տվյալների հանրագումար[6][7][8][9][10][խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին բնակչություն (x 1000) ծնունդներ Մահեր Բնական փոփոխություն Ծննդյան գործակից (1000 բնակչին) Մահացության գործակից (1000 բնակչին) Բնական փոփոխություն (1000 բնակչին) Պտղաբերության մակարդակ Նորածնային մահացություն(1000 ծնվածին) Տղամարդկանց կյանքի սսպասվող տևողություն Կանանց կյանքի սսպասվող տևողություն
1950 1,354 43,414 11,525 31,889 32.1 8.5 23.6
1951 1,378 49,790 12,482 37,308 36.1 9.1 27.1
1952 1,415 53.845 12,916 40,929 38.1 9.1 28.9
1953 1,454 51,025 14,007 37,018 35.1 9.6 25.5
1954 1,504 57,995 12,301 45,900 38.6 8.2 30.4
1955 1,564 59,477 13,763 45,714 38.0 8.8 29.2
1956 1,616 62,119 12,286 50,000 38.5 7.6 30.8
1957 1,671 66,862 14,101 52,761 40.0 8.4 31.6
1958 1,732 71,213 14,089 57,124 41.1 8.1 33.0
1959 1,796 72,211 13,968 58,243 40.2 7.8 32.4
1960 1,867 74,825 12,675 62,150 40.1 6.8 33.3 4.63
1961 1,942 72,377 12,496 59,881 37.3 6.4 30.8 4.27
1962 2,005 69,505 13,297 56,208 34.7 6.6 28.0 4.17
1963 2,064 67,382 12,046 55,336 32.6 5.8 26.8 4.11
1964 2,133 64,454 12,415 52,039 30.2 5.8 24.4 3.98
1965 2,205 62,969 12,582 50,387 28.6 5.7 22.9 3.91
1966 2,273 61,594 12,445 49,149 27.1 5.5 21.6 3.69
1967 2,337 57,031 12,622 44,409 24.4 5.4 19.0 3.55
1968 2,401 57,503 12,231 45,272 23.9 5.1 18.9 3.46
1969 2,462 56,203 12,782 43,421 22.8 5.2 17.6 3.20
1970 2,518 55,694 12,844 42,850 22.1 5.1 17.0 3.17
1971 2,580 58,188 12,518 45,670 22.6 4.9 17.7 3.18
1972 2,644 59,313 13,730 45,583 22.4 5.2 17.2 3.07
1973 2,708 59,593 14,102 45,491 22.0 5.2 16.8 2.92
1974 2,770 60,419 14,276 46,143 21.8 5.2 16.7 2.82
1975 2,826 62,866 15,498 47,368 22.2 5.5 16.8 2.79
1976 2,883 65,065 15,688 49,377 22.6 5.4 17.1 2.72
1977 2,943 65,830 15,813 50,017 22.4 5.4 17.0 2.61
1978 3,001 66,698 16,465 50,233 22.2 5.5 16.7 2.46
1979 3,051 69,786 17,125 52,661 22.9 5.6 17.3 2.38
1980 3,096 70,324 17,124 53,200 22.7 5.5 17.2 2.33
1981 3,144 73,682 16,659 57,023 23.4 5.3 18.1 2.31
1982 3,194 74,225 17,469 56,756 23.2 5.5 17.8 2.26
1983 3,243 76,436 18,369 58,067 23.6 5.7 17.9 2.35
1984 3,292 79,767 19,043 60,724 24.2 5.8 18.4 2.44
1985 3,339 80,306 19,581 60,725 24.1 5.9 18.2 2.56
1986 3,387 81,192 19,410 61,782 24.0 5.7 18.2 2.58
1987 3,435 78,492 19,727 58,765 22.9 5.7 17.1 2.55
1988 3,453 74,707 35,5672 39,140 21.6 10.3 11.3 2.49
1989 3,482 75,250 20,853 54,397 21.6 6.0 15.6 2.61
1990 3,545 79,882 21,993 57,889 22.5 6.2 16.3 2.63
1991 3,604 77,825 23,425 54,400 21.6 6.5 15.1 2.60
1992 3,549 70,581 25,824 44,757 19.9 7.3 12.6 2.44
1993 3,410 59,041 27,500 31,541 17.3 8.1 9.2 2.14
1994 3,309 51,143 24,648 26,495 15.5 7.4 8.0 1.878
1995 3,255 48,960 24,842 24,118 15.0 7.6 7.4 1.842
1996 3,247 48,134 24,936 23,198 14.8 7.7 7.1 1.834
1997 3,242 43,929 23,985 19,944 13.5 7.4 6.2 1.680
1998 3,235 39,366 23,210 16,156 12.2 7.2 5.0 1.509
1999 3,230 36,502 24,087 12,415 11.3 7.5 3.8 1.388
2000 3,221 34,276 24,025 10,251 10.6 7.5 3.2 1.305
2001 3,214 32,065 24,003 8,062 10.0 7.5 2.5 1.239
2002 3,205 32,229 25,554 6,675 10.1 8.0 2.1 1.207
2003 3,188 35,793 26,014 9,779 11.2 8.2 3.1 1.349
2004 3,172 37,520 25,679 11,841 11.8 8.1 3.7 1.383
2005 3,155 37,499 26,379 11,120 11.9 8.4 3.5 1.366
2006 3,139 37,639 27,202 10,437 12.0 8.7 3.3 1.348 13.9 70.0 76.4
2007 3,122 40,105 26,830 13,275 12.8 8.6 4.3 1.417 10.9 70.2 76.6
2008 3,106 41,185 27,412 13,773 13.3 8.8 4.4 1.444 10.8 70.4 76.9
2009 3,089 44,466 27,528 16,938 14.4 8.9 5.5 1.551 10.4 70.6 77.0
2010 3,073 44,825 27,921 16,904 14.6 9.1 5.5 1.556 11.3 70.6 77.2
2011 3,056 43,340 27,963 15,377 14.2 9.1 5.0 1.499 11.6 70.7 77.5
20123 3,037 42,480 27,599 14,881 14.0 9.1 4.9 1.58 10.7
2013 3,022 41,770 27,165 14,605 13.8 9.0 4.8 1.57 9.8
2014 3,014 43,183 27,196 15,987 14.3 9.0 5.3 1.65 8.7
2015 3,007 41,763 27,878 13,885 13.9 9.3 4.6 1.64 8.8
2016 2,998 40,592 28,226 12,366 13.5 9.4 4.2 1.64
2017 2,986 37,700 27,157 10,543 12.7 9.2 3.5 1.57
2018 2,973 36,502 25,645 10,857 12.3 8.6 3.7
2019 2,965

1 Մինչև 1959 թվական ծնվածների ևմ ահածաների քանակը համապատասխանաբար հաշվել են ծնելիության և մահացության մակարդակներից.

2 1988 թվականի մահվան բարձր քանակը կապված է Սպիտակի երկրաշարժի հետ. Մինչդեռ 19-րդ դարում մահացության մակարդակը հավասար էր այլ Եվրոպական երկրների մակարդակին[11]։

3 2012 թվականի բնակչությունը վերահաշվարկվել է 2011 թվականի մարդահամարի հիման վրա։

Բնակչության սեռատարիքային կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Խորհրդա–գերմանական պատերազմը (1941- 1945) ՀԽՍՀ բնակչության կազմում գերակշռել են տղամարդիկ, հատկապես՝ տարիքային ցածր խմբերում։ Պատերազմի հետևանքով խախտվել է սեռերի հարաբերակցությունը։ 1959-ին կանայք կազ- ՀՀ մշտական են Բնակչության 52,2 %-ը, 1970-ին՝ բնակչության բաշխումը՝ 51,2 %-ը, 1979-ին 51,3 %-ը, 1989-ին 51 %-ը, ըստ տարիքային խմբերի 2001-ին 52 %-ը, 2010-ին 51,5 %-ը։

Հզ․ մարդ Բնակչության ընդհանուր թվաքանակից, %
2007 2008 2009 2010 2007 2008 2009 2010
Ամբողջ բնակչությունը 3222,9 3230,1 3238,0 3249,5 100 100 100 100
այդ թվում՝ ըստ տարիքի
0-14 634,8 614,0 601,2 595,7 19,7 19,0 18,6 18,3
15-64 2238,9 2268,3 2298,8 2326,8 69,5 70,2 71,0 71,6
65 և բարձր 349,2 347,8 338,0 327,0 10,8 10,8 10,4 10,1

Հրապարակվել են նար 2017թ. տվյալները[1]։

Բնակչության տեղաբաշխումը և խտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մշտական Հայաստանի բնակչության միջին խտությունը 110 է (2010)։ Խտությունն առավել ըստ մարզերի և Երևանի մեծ է Արարատյան դաշտում, որը Հայաստանի տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում է ընղհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված Հայաստանի լեռնային և սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի (229 մարղ/կմ2), Կոտայքի (134), Արարատի (133), Շիրակի (105), նոսր՝ Լոռու (74), Արագածոտնի (52), Տավուշի (50), Գեղարքունիքի (45), Սյունիքի (34), Վայոց ձորի (24 մարղ/կմ2) մարզերը։

Ընդամենը Քաղաք Գյուղ
Հայաստան 3266,4 2091,1 1175,3
Երևան 1124,3 1124,3
Արագածոտնի մարզ 142,5 33,2 109,3
Արարատի մարզ 281,0 82,9 198,1
Արմավիրի մարզ 286,6 102,2 184,4
Գեղարքունիքի մարզ 242,3 79,9 162,4
Լոռու մարզ 281,8 165,1 116,7
Կոտայքի մարզ 282,7 158,7 124,0
Շիրակի մարզ 281,7 169,3 112,4
Սյունիքի մարզ 152,8 103,4 49,4
Վայոց ձորի մարզ 56,0 19,4 36,6
Տավուշի մարզ 134,7 52,7 82,0

Քաղաքային և գյուղական բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի թիվն աշխարհում մոտ 10 միլիոն է (2011), որից 3,2 մլն-ը՝ Հայաստանում, 141 հազարը՝ Արցախում։ Հայկական մեծ համայնքներ կան ՌԴ- ում (1,13 մլն, այլ տվյալով՝ 2,2 մլն), ԱՄՆ-ում (1 մլն, այլ տվյալով՝ 1,6 մլն), Ֆրանսիայում (500 հգ.), Վրաստանում (248 հգ., այլ տվյալով՝ 350 հգ.), Սիրիայում (190 հգ.), Արգենտինայում (130 հգ.), Իրանում (100 հգ.), Լիբանանում (60 հգ., այլ տվյալով՝ 140 հգ.), Ուկրաինայում (100 հգ.), Լեհաստանում (92 հգ.), Թուրքիայում (70 հգ.), Ուզբեկստանում (70 հգ.) և այլն։ ՀՀ ներկայիս տարածքում 1897-ին քաղաքային բնակչությունը 11,1 % էր, 1913-ին՝ 10,4 %։ 1913-ին կար քաղաքային 4 բնակավայր՝ Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) և Գորիս՝ 104 հգ. ընդհանուր բնակչությամբ։ Խորհրդային շրջանում, արդյունաբերության զարգացմամբ պայմանավորված, տեղի է ունեցել արագ քաղաքակենտրոնացում։ Ստեղծվել են նոր քաղաքներ և քաղաքատիպ ավաններ։ 1926-ին քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել 119 %, 1940-ին՝ 30 %, 1959-ին՝ 50 %։ 1940-ական թթ-ի վերջերից սկսվել է գյուղերից բնակչության զգալի արտահոսք քաղաքային բնակավայրեր և Արարատյան դաշտի գյուղեր, որի հետևանքով ՀՀ գյուղ, բազմաթիվ բնակավայրերի բնակչության թիվը կտրուկ նվազել է, իսկ մի մասն էլ դադարել է գոյություն ունենալուց։

Մարդկային զարգացվածության գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2016 թ. հրապարակված հետազոտության[12]

  • Հայաստանի մարդկային զարգացվածության ցուցանիշը (HDI) ցածր է քան բոլոր հարևան երկրներում
  • Անհավասարության գործակիցը (Coefficient of human inequality) Հայաստանում ավելի ցածր է քան բոլոր հարևան երկրներում
  • Անհավասարությունը հաշվի առնող զարգացվածության ցուցցանիշը (inequality-adjusted HDI) Հայաստանում ավելի բարձր է քան բոլոր հարևան երկրներում։

Այսինքն միջին բնակչի զարգացվածության գնահատակը ավելի բարձր է, չնայած նրան որ երկրի ցուցանիշը ավելի ցածր է։ Դա բացատրվում է ցածր անհավասարության գործաքցով։ Այսինքն հարևան երկրների ցուցանիշները ավելի լավ են շատ փոքր քանակով բարեկեցիկ մարդկանց առկայության շնորհիվ։

Այլ միջազգային ուսումնասիրությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թ. Հայաստանը զբաղեցնում էր 121-րդ տեղը համաձայն Երջանկության գնահատականի[13]։ Հայաստանի երջանկության գնահատականը նվազել է 2005-2016 թթ. միջև ընկած ժամանակահատվածում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «The Demographic Handbook of Armenia, 2017 - Summary» (PDF). Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. «Map Armenia - Popultion density by administrative division». www.geo-ref.net. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  4. 4,0 4,1 4,2 Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  5. admina. «4 միլիոն 650 հազար՝ Հայաստանում կանխատեսվող բնակչությունը 2000թ-ին. գրում է «Սովետական Հայաստանը» 1976-ին | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. B.R. Mitchell. International historical statistics 1750-2005: Africa. Asia and Oceania
  7. http://unstats.un.org/unsd/demographic/products/dyb/dyb2.htm#2001 United nations. Demographic Yearbooks
  8. «Statistical Committee of Armenia». armstat.am.
  9. «Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей». www.demoscope.ru.
  10. «The Demographic Handbook of Armenia, 2014 / Armenian Statistical Service of Armenia». armstat.am.
  11. Baten, Jörg (2016). A History of the Global Economy. From 1500 to the Present. Cambridge University Press. էջ 265. ISBN 9781107507180.
  12. «HDI 2016 report» (PDF).
  13. «World Happiness Report 2017 – World Happiness Report». worldhappiness.report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  14. «երջանկության գնահատականի փոփոխությնները Եվրոպայում 2005-2016 թթ».

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Մարդահամարի տվյալներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։