ՀՀ անտառային դարչնագույն հողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ անտառային դարչնագույն հողեր, կազմում են ՀՀ տարածքի 21,6 %-ը (564 հազար հա), զբաղեցնում են Լալվար-Լեջանի, Իջևանի, Գուգարաց, Բազումի, Փամբակի և Զանգեզուրի լեռնաշղթաների, Արցախի արևելյան լանջերի 900- 2400 մ բարձրությունները, հանդիպում են նաև տարբեր մասնատվածությամբ լեռնալանջերում և փոքրաթեք սարավանդներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում են չափավոր տաք, փոփոխական խոնավությամբ կլիմայական ու չոր ծառաթփուտատեսակներով հարուստ բոխու, կաղնու, թխկու անտառածածկոցի պայմաններում։ Անտառային դառչնագույն հողերը բնորոշվում են կավայնացմամբ, զգալի քարքարոտությամբ, կավավազային մեխանիկական կազմով։

  • Հումուսի պարունակությունը 4-6 % է
  • ունեն չեզոք կամ թույլ հիմնային (pH=7-8,2) ռեակցիա
  • միջին և միջինից բարձր կլանունակություն (30- 44 մգ/Ա/վ)
  • կարբոնատների զգալի պարունակություն
  • բարենպաստ ջրաֆիզոլոգիական հատկություններ։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ հողերի 46,4 %-ը տարբեր աստիճանների տափաստանացված է, որից 27%-ն օգտագործվում է որպես վարելահող, խոտհարք և արոտավայր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։