ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկագիր. տեխնիկական գիտությունների սերիա
Տեսակ հանդես
Լեզու հայերեն
Հրատարակիչ Հրատարակչություն ՀՊՃՀ
Երկիր ՀՀ, Երևան
Հրատարակության պատմություն 1948 թվականից
Հաճախականություն 4
Գրախոսվող այո
Հոդվածներ 1-2
ԱԳ
Հայկական ԱԳ 0.16
ISI 0
SCOPUS 0
ԲՈՀ ցանկ 1
Կայք flib.sci.am/eng/Texnikakan%20Gitutyunner/Frame.html

ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ («Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկագիր. տեխնիկական գիտությունների սերիա»), հանդեսում տպագրվում են տեսական և փորձարարական հետազոտությունների արդյունքները տեխնիկական գիտությունների հետևյալ բաժիններից՝ մեքենաշինություն, նյութագիտություն, շինարարական կառուցվածքներ, հիդրավլիկա և հիդրոտեխնիկական կառույցներ, էներգետիկա, էլեկտրատեխնիկա, գիտական սարքաշինություն և չափողական տեխնիկա, հաշվողական տեխնիկա և ինֆորմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, լազերային տեխնիկա, ավտոմատացում և կառավարման համակարգեր։ Հանդեսում լուսաբանվում են ակադեմիական և ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի, գիտաարտադրական միավորումների և այլ կազմակերպությունների գիտական գործունեության առավել կարևոր արդյունքները։ Հանդեսը նախատեսված է ճարտարագետների, հետազոտողների և գիտնականների լայն շրջանների համար։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]